ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
«_____» ___________ 2024թ. N _________ - Ն
ԵՐԵՎԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 28-ի N 860-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 21-րդ կետի 15-րդ ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Սահմանել՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու համար թեկնածուների առողջական վիճակի հետ կապված պահանջները՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և հատուկ ստորաբաժանումների ծառայողների, ինչպես նաև այդ ստորաբաժանումներում զինվորական ծառայության անցնելու համար թեկնածուների առողջական վիճակը ստուգելիս ղեկավարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» N 404-Ն որոշմամբ սահմանված պահանջներով։
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների ծառայողների առողջական վիճակը ստուգելիս ղեկավարվել սույն հրամանի 1-ին կետով սահմանված պահանջներով:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի 1997 թվականի հունվարի 20-ի «Ազգային անվտանգության մարմինների ռազմաբժշկական հանձնաժողովի կարգը, ազգային անվտանգության մարմիններում բժշկական փորձաքննության կարգը, ազգային անվտանգության մարմիններում ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը և ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատանքի հաշվետվության ձևը սահմանելու մասին» N 2 հրամանը:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
ազգային անվտանգության
ծառայության տնօրեն Ա. ԱԲԱԶՅԱՆ
-
Քննարկվել է
04.07.2024 - 19.07.2024
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Ազգային անվտանգության ծառայություն
Դիտումներ` 1372
Տպել