ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
8 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2024 թվականի ______ N__-Ն
ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել հայտարարատուի կողմից ներկայացված դիմումի և փաստաթղթերի հիման վրա մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրերի լրացման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է միայն այն դեպքերի վրա, երբ հայտարարատուն ֆիզիկական անձ է (բացառությամբ` որպես անհատ ձեռնարկատեր հանդես եկող հայտարարատուների), և ապրանքները տեղափոխվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք փոստային կապի կամ սուրհանդակային կապի բնագավառում գործունեության իրականացման լիցենզիա ունեցող անձանց (փոխադրողների) կողմից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության «____» __________ ____
N____-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային գործառնությունների կատարման ժամանակահատվածի կրճատման, ինչպես նաև մաքսային հայտարարագրման գործընթացում անձանց օժանդակելու նպատակով «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 105-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ մաքսային հայտարարագրերի (այսուհետ՝ Հայտարարագրեր) հետևյալ տեսակների՝ մաքսային մարմինների կողմից լրացման հետ կապված հարաբերությունները․
1) ապրանքների հայտարարագրի,
2) տարանցման հայտարարագրի,
3) ուղևորային մաքսային հայտարարագրի:
2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 2-ի N 194-Ն որոշմամբ կարգավորվող հարաբերությունների նկատմամբ։
3. Մաքսային մարմինների կողմից Հայտարարագրերի լրացումն իրականացվում է հայտարարատուի (այսուհետ՝ դիմումատու) կողմից մաքսային մարմին ներկայացվող դիմումի հիման վրա՝ սույն կարգին կից ձևին համապատասխան։
4. Դիմումատուի կողմից դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները՝
1) ապրանքների հայտարարագրի լրացման նպատակով՝ Օրենսգրքի 106-րդ հոդվածով և Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի N 257 որոշմամբ ապրանքների մասին հայտարարագրում ներառման նպատակով սահմանված տեղեկություններն ու Օրենսգրքի 108-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը․
2) Օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում տարանցման հայտարարագրի լրացման նպատակով՝ Օրենսգրքի 107-րդ հոդվածով և Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի N 289 որոշմամբ սահմանված՝ տարանցման հայտարարագրում ներառման նպատակով սահմանված տեղեկություններն ու Օրենսգրքի 108-րդ հոդվածով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի N 139 որոշմամբ նախատեսված փաստաթղթերը․
3) ուղևորային մաքսային հայտարարագրի լրացման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի N 124 որոշմամբ նախատեսված տեղեկություններն ու Օրենսգրքի 261-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը․
5. Դիմումատուն սույն կարգի 4-րդ կետով նախատեսված տեղեկությունները չի ներկայացնում մաքսային մարմին, եթե դրանք պարունակվում են նույն կետով նախատեսված՝ մաքսային մարմին ներկայացվող փաստաթղթերում։
6. Դիմումատուն սույն կարգի 4-րդ կետով սահմանված տեղեկություններն ու փաստաթղթերը ներկայացնում է մաքսային մարմինների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով, իսկ միչև Համակարգում համապատասխան հնարավորություններ նախատեսող փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային փոստի միջոցով։
7. Դիմումատուն սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացնում է այն մաքսային մարմնին, որը գրանցելու է ներկայացած մաքսային հայտարարագիրը։
8. Մաքսային մարմինը սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դիմումն ու 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում լրացնում է համապատասխան հայտարարագիրը և ներկայացնում դիմումատուին, իսկ ներկայացված տեղեկություններն ու փաստաթղթերը թերի լինելու և օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում վերադարձնում է դրանք դիմումատուին՝ էլեկտրոնային փոստի միջոցով հայտնելով վերադարձման հիմնավորումը և սահմանելով պակասող փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ցանկը, իսկ Համակարգով գործառնությունների իրականացման դեպքում՝ Համակարգում նշելով վերադարձման հիմնավորումը և սահմանելով պակասող փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ցանկը:
9. Դիմումատուն սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքում վերադարձված դիմումի և փաստաթղթերի թերությունների շտկումից հետո իրավունք ունի կրկին դիմելու մաքսային մարմին` հայտարարագրի ներկայացման համար օրենսդրությամբ նախատեսված ժամկետում։
10. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից հայտարարագրերի լրացումն իրականացվում է հայտարարագրերի յուրաքանչյուր տեսակի լրացման համար՝ մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգերին համապատասխան։
11. Մաքսային մարմինը Հայտարարագրերի լրացման ժամանակ առաջնորդվում է հայտարարագրերի լրացման համար հայտարարատուի կողմից ներկայացված տեղեկություններով և փաստաթղթերով և պատասխանատվություն չի կրում հայտարարագրված տեղեկությունների արժանահավատության, ինչպես նաև մաքսային հայտարարգրմանն առնչվող գործառնությունների իրականացման ժամանակ բացահայտված իր կողմից իրականացված խախտումների համար։
12. Մաքսային մարմնի կողմից սույն կարգով նախատեսված հայտարարագրերի լրացումն իրականացվում է դիմումատուի անհատական ծածկագրի և օգտանվան միջոցով նույնականացվելու եղանակով, որի վերաբերյալ տեղեկատվությունը դիմումատուի կողմից մաքսային մարմնին է տրամադրվում անհատական ծածկագիրը և օգտանունը ներառելով սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դիմումում։
13. Սույն կարգի 8-րդ կետին համապատասխան ներկայացված հայտարարագրի լրացման վերաբերյալ դիմումատուի կողմից առարկությունների կամ դիտողությունների առկայության դեպքում, դրանց վերաբերյալ տեղեկատվությունը դիմումատուն մաքսային մարմնին է ներկայացնում հայտարարագիրը ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի կամ Համակարգի միջոցով` ներկայացնելով նաև այդպիսի տվյալների ճշգրտման համար անհրաժեշտ տեղեկատվությունը։ Դիմումատուի կողմից սույն կետով սահմանված ժամկետում ներկայացվում են նաև ճշգրտման հիմնավորումները։ Առարկությունների կամ դիտողությունների բացակայության դեպքում` սույն կետով նշված ժամկետում և եղանակով հայտնում է դրա վերաբերյալ:
14. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը ստանալու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը դրանք ներառում է հայտարարագրում, եթե հնարավոր է դիմումատուի կողմից ներկայացված տեղեկությունների ներառումը հայտարարագրում՝ առանց խախտելու հայտարարագրման համար օրենսդրությամբ սահմանված պահանջները։
15. Եթե սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքում դիմումատուի պահանջով տեղեկությունների ներառումը հայտարարագրում կարող է հանգեցնել օրենսդրության խախմանը, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձը դադարեցնում է հայտարարագի լրացման գործընթացը՝ դրա մասին էլեկտրոնային փոստի կամ Համակարգի միջոցով ծանուցելով դիմումատուին և վերադարձնելով ներկայացված փաստաթղթերը 1 աշխատանքային օրվա ընթացքում։
16. Սույն կարգի 13-րդ կետում նշված գործողությունների իրականացումից հետո մաքսային մարմինը 4 աշխատանքային ժամվա ընթացքում դիմումատուին է ներկայացնում լրացրած էլեկտրոնային մաքսային հայտարարագիրը՝ էլեկտրոնային եղանակով ստորագրելու և մաքսային մարմնին գրանցման համար ներկայացնելու նպատակով:
17. Էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու անհնարինության դեպքում հայտարարատուի անհատական ծածկագրի և օգտանվան միջոցով նույնականացվելու եղանակով՝ հայտարարագիրը մաքսային մարմնին ներկայացվում է գրանցման համար առանց ստորագրության:
18. Հայտարարագիրը սույն կարգի 16-րդ կամ 17-րդ կետերին համապատասխան ներկայացնելու անհնարինության դեպքում մաքսային մարմնի կողմից հայտարարատուին ներկայացվում է հայտարարագրի տեսաներածված տարբերակը՝ համապատասխան դաշտում ստորագրելու և մաքսային մարմնին գրանցման ներկայացնելու նպատակով, որը հայտարարատուի կողմից ստորագրվում է և վերադարձվում է մաքսային մարմին` էլեկտրոնային փոստի միջոցով:
19. Հայտարարատուի կողմից սույն կարգի 14-րդ կամ 15-րդ կամ 16-րդ կետերում սահմանված գործողությունները իրականացվում են մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ հայտարարագրի ներկայացման գործառնության իրականացման ժամկետները հաշվի առնելով:
20. Սույն կարգի 19-րդ կետում սահմանված ժամկետները հայտարարատուի կողմից խախտելու պարագայում հայտարարագիրը համարվում է չներկայացված:
21. Սույն կարգի 18-րդ կետում նշված գործողությունների իրականացումից հետո հայտարարագիրը համարվում է չներկայացված և հայտարարատուն կրում է հայտարարագրի ներկայացման պարտավորություն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
Ձև
Форма
Form
ԴԻՄՈՒՄ
ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ЗАЯВЛЕНИЕ
О ЗАПОЛНЕНИИ ТАМОЖЕННОЙ ДЕКЛАРАЦИИ
APPLICATION FOR COMPLETING THE CUSTOMS DECLARATION
1․ Դիմումատուի վերաբերյալ տեղեկություններ (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը)․
Информация о заявителе (имя, фамилия, отчество, номер документа удостоверяющего личность)․
Information about the applicant (name, surname, number of identification document).
_____________________________________________________________________________________
2․ Դիմումը ներկայացվում է՝
Заявление представляется для:
The application is submitted for
◻ ապրանքների հայտարարագրի լրացման համար․
заполнения декларации на товары
completing the declaration of goods
◻ տարանցման հայտարարագրի լրացման համար․
заполнения транзитной декларации
completing the transit declaration
◻ ուղևորային մաքսային հայտարարագրի լրացման համար։
заполнения пассажирской таможенной декларации.
completing the passenger customs declaration.
3․ Մաքսային հայտարարագրի լրացման համար օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները՝
Установленные законодательством сведения необходимые для заполнения таможенной декларации:
Information required by legislation to be specified in the customs declaration.
__________________________________________________________________________
4․ Մաքսային հայտարարագրի լրացման համար օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերի անվանումներն ու համարները, յուրաքանչյուր փաստաթղթի էջերի քանակը․
Наименование и номер установленных законодательством документов необходимые для заполнения таможенной декларации, количество страниц в каждом документе:
Document title and number of the documents required by legislation for completing the customs declaration, the number of pages in each document.
1) ____________________________
2) ____________________________
5. Տեղեկացված եմ, որ ներկայացված տեղեկությունների և փաստաթղթերի հիման վրա մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից հայտարարագրի լրացումից հետո հայտարարագրման հետագա գործառնությունների իրականացման ժամանակ հնարավոր անհամապատասխանությունների և մաքսային օրենսդրության խախտումների համար մաքսային մարմնի պաշտոնատար անձը պատասխանատվություն չի կրում և հայտարարատուն պատասխանատվություն է կրում ներկայացված տեղեկությունների և փաստաթղթերի արժանահավատության համար:
Я проинформирован, что при дальнейших операциях по декларированию после заполнения декларации должностным лицом таможенного органа на основании представленных сведений и документов, должностное лицо таможенного органа не несет ответственности за возможные несоответствия и нарушения таможенного законодательства и декларант несет ответственность за достоверность представленных сведений и документов.
I am informed that on the basis of the submitted information and documents, the customs officer is not responsible for possible inconsistencies and violations of customs legislation during the further declaration operations after the declaration is completed by the customs officer, and the declarant is responsible for the reliability of the submitted information and documents.
6. Ծանուցման էլեկտրոնային փոստի հասցե`
Адрес электронной почты для уведомлений
Notification email address
_____________________________________
7. Բնակության հասցե`
Адрес места жительства
Residential address
_____________________________________
8. Հեռախոսահամար`
Номер телефона
Phone number
_____________________________________
9. Օգտանուն` _____________________ Գաղտնաբառ` _______________________
Имя пользователя Пароль
Username Password
Հայտարարատու՝
Декларант
Declarant
______________________________ ___________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)
(имя, фамилия) (подпись)
(name, surname) (signature)
-
Քննարկվել է
02.07.2024 - 17.07.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1259
Տպել