Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1179-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն, 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն, 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն և 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգումն է, քանի որ այս պահին շուրջ 3000 ԼՂ կենսաթոշակառուի կողմից ՀՀ-ում կենսաթոշակի նշանակման դիմում դեռևս չի ներկայացվել: Առկա են դեպքեր, երբ չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի համար ևս Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանայք դիմումներ չեն ներկայացվել կամ ներկայացրել են սահմանված ժամկետից ուշ, որի արդյունքում մայրության նպաստ նշանակելը մերժվել է։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ կատարված փոփոխություններով սահմանվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Հայաստանի Հանարապետությունում կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ նշանակելու ընթացակարգերը:
Հարկ է նկատի ունենալ, որ գործող ընթացակարգերի կիրառման ընթացքում առաջ են եկել որոշակի խնդիրներ՝ կապված սահմանված ժամկետների հետ։ Մասնավորապես՝
- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով նախատեսված՝ կենսաթոշակի նշանակման ժամկետների կիրառությունը գործող կարգավորումներով հաշվարկվում է մարտի 11-ից։ Ըստ այդմ, օրենքով սահմանված՝ կեսաթոշակի նշանակման դիմում ներկայացնելու եռամսյա ժամկետը այս կատեգորիայի անձանց համար ավարտվում է 2024 թվականի հունիս 11-ին, որից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվելու է դիմելու օրվանից (մինչև 2024 թվականի հունիս 11-ը դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվելու է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ)։ Մյուս կողմից, կենսաթոշակի նշանակման անհրաժեշտ պայման է Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցով հաշվառում ունենալը։ Այս տեսակետից, հարկ է նկատի ունենալ, որ քաղաքացիներից ստացվել են բազմաթիվ բանավոր և գրավոր տեղեկատվություն առ այն, որ դեռևս չեն հասցերել հաշվառվել։ Հարց են բարձրացրել հատկապես ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողները։ Այս հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց դեպքում վերանայել նաև կենսաթոշակի նշանակման դիմում ներկայացնելու ժամկետները։
- Նույն խնդիրը ծագել է նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակումների դեպքում, քանի որ ժամկետները, քանի որ Կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշմամբ սահմանված են կենսաթոշակների նշանակման համար սահմանաված նույնաբովանդակ կարգ և ժամկետներ։
- 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման շրջանակներում պարգևավճար նշանակելիս անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը։
- Չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի նշանակման պայմանը ևս Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցով հաշվառում ունենալն է։ Ընդ որում, մայրության նպաստի նշանակման համար անհրաժեշտ է, որ նշանակման դիմումը ներկայացվի հղիության և ծննդաբերության իրավունք ունենալու ժամանակահատվածում (սկսվում է հղիության 210-րդ օրը և տևում է 140 օր)։ Այս տեսակետից հարկ է նկատի ունենալ, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար դիմելու 140-օրյա ժամանակահատվածը հաշվարկվում է 2023 թվականի դեկտեմբերի 11-ից, որն արդեն ավարտվել է և որոշ դեպքերում Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցով հաշվառում չունենալու պատճառով դիմում ներկայացնել հնարավոր չի եղել։
Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել կենսաթոշակ, նպաստ նշանակելու ժամկետները։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն, 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն, 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն և 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
- Կարգավորման առարկան
Ներկայացված նախագծով առաջարկվում է՝
- Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու միջոցով՝
- «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակի նշանակման ժամկետների հաշվարկը կատարել 2024 թվականի հունիսի 1-ից, եթե դիմումը ներկայացվել է 2024 թվականի հունիսի 1-ից հետո՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 2-ը՝ ներառյալ,
- հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու ժամկետներում հստակեցնել որ, եթե հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշման (վարչական ակտի) «Գնահատման ամսաթիվը» մասի «սկիզբ» տողում նշված ամսաթիվը 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում է, և դիմումը ներկայացվել է 2024 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 2-ը՝ ներառյալ, ապա հաշմանդամություն սահմանելու օրը համարվում է «սկիզբ» տողում նշված ամսաթիվը, բայց ոչ շուտ, քան 2023 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Գնահատման ամսաթիվը» մասի «ավարտ» տողում նշված ամսաթվից, բայց ոչ շուտ, քան 2023 թվականի դեկտեմբերի 11-ից,
- 2024 թվականի սեպտեմբերի 3-ին և դրանից հետո ներկայացված դիմումներով կենսաթոշակը նշանակվում է օրենքով սահմանած ժամկետներում։
- Կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու միջոցով առաջարկվում է կենսաթոշակներ նշանակելու համար սահմանված ժամկետներին համարժեք կարգավորումներ սահմանել նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների համար։
- Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման մեջ լրացում կատարելու միջոցով առաջարկվում է հստակեցվում են նաև անձի՝ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ սահմանող փաստաթղթերը, այն է՝ զինվորական կոմիսարիատի տված՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայականը։
- Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու միջոցով՝ առաջարկվում է մայրության նպաստ նշանակել նաև այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շահառուին կամ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական շահառուին անաշխատունակության թերթիկը տրամադրվել է (անաշխատունակության թերթիկը բացվել է) կամ երեխան ծնվել է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2024 հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում և մայրության նպաստ նշանակելու համար դիմումը ներկայացվել է 2024 թվականի հուլիսի 1-ից հետո՝ 140 օրվա ընթացքում:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն, 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն, 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն, 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն ընդունվելու դեպքում կերկարաձգվեն կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ, չաշխատող անձանց տրվող մայրության նպաստ նշանակելու ժամկետները:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ․ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն, 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն, 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն, 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից:
- Տեղեկանք պետական բյուջեի եկամուտների և ծախսերի վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն, 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն, 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն, 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում բյուջեում եկամտի և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում։
Ծախսերը կիրականացվեն տվյալ միջոցառումների համար 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից։
-
Քննարկվել է
01.07.2024 - 17.07.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 1126
Տպել