Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ «ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԵՎ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ «ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԵՎ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը |
«Հայաստանի Հանրապետության 2003-2007 թվականների պետական բյուջեների «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում ձեռք բերված և չօգտագործված, ինչպես նաև երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների վերակազմակերպման արդյունքում ազատված գույքը որպես բնաիրային օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան։ Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումների համատեքստում՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) որդեգրած քաղաքականությունն ուղղված է երեխայի խնամքն ու դաստիարակությունն ընտանիքում ապահովելուն` շուրջօրյա հաստատություններից երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու, խնամակալության, որդեգրման հանձնելու, խնամատար ընտանիքում խնամքը կազմակերպելու, ինչպես նաև այդ հաստատություններում երեխաների թվի նվազեցմամբ և այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնմամբ: Նպատակ է հետապնդվում վերակազմակերպել նախարարության ենթակայության երեխաների շուրջօրյա խնամք և սոցիալական սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունները երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների, դրանցում խնամվող երեխաներին կենսաբանական ընտանիք տեղափոխելու նպատակով, իսկ վերակազմակերպված կազմակերպությունների միջոցով՝ սահմանված կարգով իրականացված կարիքների խորքային գնահատման արդյունքների հիման վրա այլընտրանքային ծառայություններ մատուցել կենսաբանական ընտանիք տեղափոխված, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին և նրանց ընտանիքներին։ Բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ և իրենց մեջ ընդգրկելու են ոչ միայն երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունները, այլև նախարարության համակարգի մանկատները։ Վերակազմակերպված կազմակերպությունների գործառույթները էականորեն տարբերվում են մինչ վերակազմակերպումն իրականացվող գործառույթներից, ինչի հետևանքով վերակազմակերպման արդյունքում գոյանում է օգտագործված գույք, որը անհրաժեշտ չէ նոր գործառույթների իրականացման համար։ Նախարարությունը նախատեսում է բարեփոխումների շրջանակներում կենսաբանական ընտանիք տեղափոխված երեխաների ընտանիքներին տրամադրել նաև գույք՝ դրա կարիքի առկայության դեպքում։ Աշխատանքներ են տարվում նաև այլ միջազգային և բարեգործական կազմակերպությունների հետ ընտանիք վերադարձած երեխաներին և նրանց ընտանիքներին ըստ գնահատված կարիքների աջակցություն տրամադրելու նպատակով: Հարկ է նաև նշել, որ նախարարության կողմից ձեռնարկված պետական կազմակերպությունների վերակազմակերպումներին զուգընթաց՝ ոչ պետական ֆինանսական աղբյուրների հաշվին հանրապետությունում ստեղծվում են նաև երեխաներին և ընտանիքներին այլընտրանքային սոցիալական ծառայությունների տրամադրման նոր սուբյեկտներ, մասնավորապես․ ընտանեկան խնամքի այլընտրանքային ծառայություններ մատուցող փոքր տներ, որոնց ստեղծման գործում նախատեսվում է, որ պետությունը մասնակցելու է համաֆինանսավորման սկզբունքով։ Ընթացքում պարբերաբար անհատական խնդիրներ են ծագում նաև սոցիալապես անապահով այս կամ այն ընտանիքին սոցիալական աջակցություն տրամադրելու հարցում։ Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, որը հնարավորություն կտա վերակազմակերպված կազմակերպությունների գործառույթների իրականացման համար ոչ անհրաժեշտ և օգտագործված գույքը, որպես սոցիալական աջակցություն տրամադրել կենսաբանական ընտանիք տեղափոխված երեխաների ընտանիքներին, սոցիալապես անապահով ընտանիքներին, ինչպես նաև, որպես համաֆինանսավորում՝ ընտանեկան խնամքի այլընտրանքային ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններին։ Սույն որոշման նախագծով նախատեսվել է այս գործընթացում ներառել նաև Հայաստանի Հանրապետության 2003-2007 թվականների պետական բյուջեների «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում ձեռք բերված և չօգտագործված գույքը, որը պահեստավորված է երկար ժամանակ ոչ բարենպաստ պայմաններում և առկա է փչացման վտանգ։ |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
Վերը նշված բարեփոխումների շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 11-ի N 831-Ն որոշմամբ՝ նախկին «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվել է «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1398-Ն որոշմամբ՝ «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվել է «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի, նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացվել որոշման նախագիծ՝ «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի վերակազմակերպելու մասին։ Նշված երեք կազմակերպությունների վերակազմակերպման արդյունքում կգոյանա 27,113,932.84 դրամ սկզբնական և 2,685,816.45 դրամ մնացորդային արժեքով օգտագործված գույք (զգեստապահարան, մահճակալ, փոքր պահարան, սեղան, աթոռ, անկողնային սպիտակեղեն, ամանեղեն և այլն), որը անհրաժեշտ չէ վերակազմակերպված կազմակերպության նոր գործառույթների իրականացման համար, որից «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ 6,003,748.0 դրամ սկզբնական և 955,538.0 դրամ մնացորդային արժեքով, «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամում՝ 5,403,792.49 դրամ սկզբնական և 1,103,861.45 դրամ մնացորդային արժեքով և «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ 15,706,392.35 դրամ սկզբնական և 626,417.0 դրամ մնացորդային արժեքով։ Բացի այդ, նախարարության ենթակայության Երևանի «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում պահեստավորված է Հայաստանի Հանրապետության 2003-2007 թվականների պետական բյուջեների «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում ձեռք բերված և 14,114,700.0 դրամ արժողության չօգտագործված գույք (գազօջախ, բազմոց, աթոռ, ներքնակ, խոհանոցի կահույքի լրակազմ)։ Գույքը պահեստավորված է ոչ բարենպաստ պայմաններում և առկա է փչացման վտանգ։ 2008 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կասեցվեց պետական բյուջեի «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսված էր մանկատան շրջանավարտների համար ձեռք բերել մեկ սենյականոց բնակարաններ և դրանց կահավորման համար անհրաժեշտ գույք։ 2003-2007 թվականների ընթացքում հայտարարված բազմաթիվ մրցույթների արդյունքում, որպես կանոն կահավորման համար անհրաժեշտ գույքը գնվում էր առաջին իսկ մրցույթի արդյունքում, իսկ բնակարանները չէին գնվում, իսկ կնքված պայմանագրերի շրջանակներում բնակարանները հանձվում էին զգալի ուշացումներով։ Ծրագրի կասեցումից հետո լուծարվեցին բնակարանների գնման պայմանգրերը և դրանց արժեքները՝ տույժերով և տուգանքներով հանդերձ վերադարձվեցին պետական բյուջե։ Ծրագրի կասեցման պահին գնված ընդհանուր 236 հավաքածու գույքից դեռևս չէր բաշխվել 72 հավաքածու։ Այնուհետև, սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծումից հետո նշված գույքի գերակշիռ մասը ուղղվեց սոցիալական բնակարանների կահավորմանը։ Նպատակային օգտագործման անհրաժեշտությունից ելնելով՝ 14,114,700.0 դրամ արժողության մնացորդ գույքը նախատեսվում է տրամադրել` կենսաբանական ընտանիք վերադարձած երեխաների և սոցիալապես անապահով երեխաների ընտանիքներին, որպես երեխաների խնամակալական կազմակերպություններ մուտքի կանխարգելման միջոց, ինչպես նաև ընտանեկան խնամքի այլընտրանքային ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններին։ |
Կարգավորման նպատակը և բնույթը |
Նախագծի նպատակը երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն է, շուրջօրյա հաստատություններից երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելն և այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնումը: Նախագծով նախատեսվել է որպես սոցիալական աջակցություն գույք հատկացնել՝ կենսաբանական ընտանիք վերադարցած երեխաների ընտանիքներին, սոցիալական հրատապ աջակցության կարիք ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներին և ընտանեկան խնամքի այլընտրանքային ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններին, որպես պետության կողմից ներդրված համաֆինանսավորում։ |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: |
Ակնկալվող արդյունքը |
Իրավական ակտի ընդունման արդյունքում կապահովվի երեխաների հետագա խնամքը ընտանիքում, կբարելավվի նրանց կյանքի որակը, կնպաստի նրանց ինտեգրմանը հասարակություն, ինչպես նաև հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման ծրագրերին: |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ «ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԵՎ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ «ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԵՎ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Որոշման ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում կամ դրանց ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
1 |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
|
Որոշման նախագծի կարգավորմանն առաջարկվող հարցերի մասով միջազգային պայմանագրերով պարտավորություններ չեն ստանձնվել: |
-
Քննարկվել է
15.02.2018 - 02.03.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Հանրային քննարկում
15.02.2018 15:57
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Դիտումներ` 8030
Տպել