ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի ԹԻՎ 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N2344-Ն որոշմամբ 2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի ի լրումն թվով 7 միջոցառումների՝ փորձարարական կարգով ևս թվով 17 միջոցառումների փոխհատուցումն սկսվեց իրականացվել պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով՝ 6 ամիս ժամկետով: Փոփոխության արդյունքում վերացավ բժշկական օգնության և սպասարկման ֆինանսական սահմանափակումները՝ կապված պայմանագրային գումարների ամսական համամասնությունների հետ, վերացավ պարբերաբար իրականացվող բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարների հաճախակի վերաբաշխման անհրաժեշտությունը: Ներկայումս սահմանված կարգով հերթագրումները իրականացվում են միայն ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի «Վերականգնողական բժշկական օգնություն մինչև 18 տարեկան անձանց» ու «Արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ մինչև 18 տարեկան անձանց» ենթամիջոցառումների մասով:
Թվով 17 միջոցառումների շրջանակներում 2024 թվականի մայիսի 31-ի դրությամբ փաստացի մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 36,5 մլրդ ՀՀ դրամ, կամ տվյալ տարեկան հատկացված ֆինանսական միջոցների 48,1 %-ը: Ըստ կանխատեսումների 2024 թվականի առաջին կիսամյակի համար սահմանված հերթագրման ցուցանիշները /տվյալ ժամանակահատվածի համար հատկացված ֆինանսական միջոցների 30%-ի չափով/ չեն գերակատարվի, իսկ երկրորդ կիսամյակի համար հերթագրման անցման ցուցանիշների գնահատում իրականացվում է ամենամսյա կտրվածքով՝ եթե հաշվետու ամսվա վերջի դրությամբ փաստացի մատուցված ծառայությունների ծավալը գերազանցում է տվյալ եռամսյակի համար հատկացված միջոցները 1/3-ի չափով (առաջանցիկ կատարողականը առավելագույնը մեկ ամսվա չափով): Հերթագրման ոչ ենթակա ծառայությունների աճը մեծամասամբ պայմանավորված է դիմելիության աճով՝ պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման հասանելիության ավելացմամբ, ինչպես նաև Արցախից տարհանված բնակչությանը մատուցված ծառայությունների աճով:
Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի թվով 17 միջոցառումների շրջանակներում փորձարարական կարգով պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով իրականացվող աշխատանքները երկարաձգել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:
2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագծի մշակմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության աշխատակիցները:
3. Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունումը հնարավորություն կտա մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը շարունակել ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի թվով 17 միջոցառումների շրջանակներում փորձարարական կարգով պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով իրականացվող աշխատանքները՝ կառավարության 2004 թվականի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով:
4. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի համապատասխան ծրագրերի 2024 թվականի բյուջեում ծախսերի ավելացումը փորձարարական ժամանակաշրջանում ենթակա է գնահատման ամսական կտրվածքով՝ բժշկական կազմակերպությունների կողմից սահմանված կարգով ներկայացված կատարողականների հիման վրա:
-
Քննարկվել է
01.07.2024 - 16.07.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 1706
Տպել