Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՙ       ՚ ----------- 2024 թվականի N       -Ն

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1132-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» N 1132-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելված 1-ում՝

ա. 7-րդ կետի 4-րդ ենթակետում «ժամկետների վերաբերյալ ծանուցումը» բառերը փոխարինել «վերաբերյալ ծանուցումը՝ օրենքի և սույն կարգի պահանջների համաձայն» բառերով.

բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «8. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո զինվորական կոմիսարիատը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա (այդ թվում` տարկետման իրավունքը կորցրած կամ տարկետման ժամկետը լրացած), ներառյալ օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված կամ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված և շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային համապատասխան ծառայության զորակոչվելու դիմում ներկայացրած (այսուհետ` զորակոչի ենթակա) քաղաքացուն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եղանակով և 6-րդ մասով սահմանված կարգով ծանուցում է զինվորական կոմիսարիատ ներկայանալու մասին՝ համաձայն N 2 ձևի:».

գ. ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետը.

դ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «10. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հյուպատոսական հաշվառման կանգնած և զորակոչի ենթակա քաղաքացիներին օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված առաջնային ծանուցման անհնարինության դեպքում հանրապետական զինվորական կոմիսարիատի կողմից համապատասխան դիվանագիտական մարմին կամ հյուպատոսական հիմնարկ էլեկտրոնային եղանակով ուղարկվում է տվյալ դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հյուպատոսական հաշվառման կանգնած և զորակոչի ենթակա քաղաքացիների անվանացուցակն ու յուրաքանչյուր քաղաքացու անունով լրացված N 2 ձևի ծանուցագիրը՝ դիվանագիտական մարմնի կամ հյուպատոսական հիմնարկի կողմից ծանուցագիրը քաղաքացուն առձեռն հանձնելու նպատակով: Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական մարմինը կամ հյուպատոսական հիմնարկը ծանուցված քաղաքացիների անվանացուցակը և ստացականները, ինչպես նաև չծանուցված քաղաքացիների անվանացուցակը՝ նշելով չծանուցման պատճառը, և նրանց անունով լրացված ծանուցագրերը մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը և նոյեմբերի 20-ը էլեկտրոնային եղանակով ներկայացնում են հանրապետական զինվորական կոմիսարիատ, որի կողմից չծանուցված քաղաքացիների հրապարակային ծանուցումն իրականացվում է օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասին 4-րդ կետով սահմանված կարգով:».

2) 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելված 2-ում՝

ա. 6-րդ կետի 4-րդ ենթակետում «ժամկետների վերաբերյալ ծանուցումը» բառերը փոխարինել «վերաբերյալ ծանուցումը՝ օրենքի և սույն կարգի պահանջների համաձայն» բառերով.

բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «7. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո զինվորական կոմիսարիատը պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա (այդ թվում` տարկետման իրավունքը կորցրած կամ տարկետման ժամկետը լրացած) (այսուհետ` զորակոչի ենթակա) քաղաքացուն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եղանակով և 6-րդ մասով սահմանված կարգով ծանուցում է զինվորական կոմիսարիատ ներկայանալու մասին՝ համաձայն N 2 ձևի:».

գ. ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետը.

դ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «9. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հյուպատոսական հաշվառման կանգնած և զորակոչի ենթակա քաղաքացիներին օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված առաջնային ծանուցման անհնարինության դեպքում հանրապետական զինվորական կոմիսարիատի կողմից համապատասխան դիվանագիտական մարմին կամ հյուպատոսական հիմնարկ էլեկտրոնային եղանակով ուղարկվում է տվյալ դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հյուպատոսական հաշվառման կանգնած և զորակոչի ենթակա քաղաքացիների անվանացուցակն ու յուրաքանչյուր քաղաքացու անունով լրացված N 2 ձևի ծանուցագիրը՝ դիվանագիտական մարմնի կամ հյուպատոսական հիմնարկի կողմից ծանուցագիրը քաղաքացուն առձեռն հանձնելու նպատակով: Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական մարմինը կամ հյուպատոսական հիմնարկը ծանուցված քաղաքացիների անվանացուցակը և ստացականները, ինչպես նաև չծանուցված քաղաքացիների անվանացուցակը՝ նշելով չծանուցման պատճառը, և նրանց անունով լրացված ծանուցագրերը մինչև տվյալ տարվա նոյեմբերի 20-ը էլեկտրոնային եղանակով ներկայացնում են հանրապետական զինվորական կոմիսարիատ, որի կողմից չծանուցված քաղաքացիների հրապարակային ծանուցումն իրականացվում է օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասին 4-րդ կետով սահմանված կարգով:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՎԱՐՉԱՊԵՏ Ն ՓԱՇԻՆՅԱՆ

ք. Երևան 2024թ.

  • Քննարկվել է

    01.07.2024 - 16.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1140

Տպել