Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2144-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2144-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից:

2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 Ներկայումս գործող որոշմամբ հաստատված ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկում առկա են մի շարք դեղեր, որոնք ՀՀ-ում պետական գրանցում չունեն կամ կիրառությունից դուրս են եկել, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել վերանայել ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը, կուտակման նորմերը և ժամանակացույցը:

3. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հաշվի առնելով, որ գործող որշմամբ հաստատված ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը հաստատվել է 2020 թվականին և այս երեք տարիների ընթացքում բազմաթիվ դեղերի ՀՀ-ում պետական գրանցումն ավարտվել է և կապված այլ երկրներում արտակարգ ու ռազմական դրություններով (Ռուսաստան-Ուկրանիա), խնդիր է առաջացել որոշ դեղերի ՀՀ-ում գրանցման կամ ՀՀ-ում գրանցված տարբերակի ներմուծման հետ: Նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Covid-19 համավարակով պայմանավորված բազմաթիվ դեղագործական կազմակերպություններում առկա են հումքի, ռեսուրսների, այդ թվում մարդկային դեֆիցիտ, լոգիստիկ խնդիրներ: Ինչպես նաև առկա են խնդիրներ տնտեսվարող կազմակերպություններում ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի կուտակման նորմերի և ժամանակացույցի,:

4. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է հաստատել ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը և կարգավորել ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի կուտակման նորմերը և, ժամանակացույցիը: Առողջապահության նախարարության կողմից մշակվել է ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների նոր անվանացանկ, նախկին 47 անվանում դեղի և 51 անվանում բժշկական նշանակության գույքի փոխարեն, Նախագծով առաջարկվում է 68 անվանում դեղ և 58 անվանում բժշկական նշանակության գույք: Նոր անվանացանկը մշակվել է նեղ մասնագետների հետ քննարկման արդյունքում՝ հաշվի առնելով 44 օրյա պատերազմի ժամանակ առաջացած կարիքները: Ցանկում ներառվել են ՀՀ-ում պետական գրանցում ունեցող դեղեր:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:

6. Լրացուցիչֆինանսականմիջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Սույն նախագիծը չի բխում ռազմավարական կամ ծրագրային որևէ փաստաթղթից:

  • Քննարկվել է

    28.06.2024 - 13.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1976

Տպել