Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 384-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

---- ---------------- 2024 թվականի N -------  -Լ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 384-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն որոշում է.

1, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 14-ի «Բուսաբուծության աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 384-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը․

  • 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-րդ կետով՝

 «2,1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում աղետի գոտիներ հայտարարելու, դրանց տարածքները սահմանելու և բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումներն իրականացնելու մասին» N 772-Ն որոշման հավելվածով հաստատված ցանկում ներառված համայնքներում մոնիթորիգի արձանագրությամբ հաստատված «Բուսաբուծության աջակցության» ծրագրի շրջանակներում իրականացված ցանքերին հասցված վնասներից տուժած շահառուներին տրվում է փոխհատուցում սույն ծրագրով հաստատված  սահմանաչափերով»․

  • Որոշման հավելվածի 17-րդ կետում «պատճենները» բառից հետո լրացնել «, իսկ արտերկրից ներկրված սերմերի հավաստագրում նշված ժամկետը լրացված լինելու դեպքում ներկայացվում է նաև «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված սերմերի որակի փորձաքննության արձանագրությունը, որով հավաստվում է, որ սերմացուն համապատասխանում է պետական նորմատիվային փաստաթղթի պահանջներին» բառերով․
  • Որոշման հավելվածի 24-րդ կետում «կամ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա բանկային կամ փոստային ծառայության միջոցով» բառերը փոխարինել «, որոնք բռնագանձման ենթակա չեն» բառերով:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի գործողությունը տարածվում է  մարտի 14-ից հետո  ծագած հարաբերությունների վրա։

 

 

Հայաստանի Հանրապետության

              վարչապետ                                                                     Ն․ Փաշինյան

  • Քննարկվել է

    27.06.2024 - 17.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2075

Տպել