ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N843-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N843-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի <<Քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից զենքի և փամփուշտների փոխադրման կանոնները հաստատելու մասին>> N843-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից և դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների օդանավակայաններից ուղևորների կողմից զենքի փոխադրման աշխատանքների կանոնակարգման անհրաժեշտությունով:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի <<Քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից զենքի և փամփուշտների փոխադրման կանոնները հաստատելու մասին>> N843-Ն որոշումը ամբողջովին համապատասխանում էր ԻԿԱՕ <<Անվտանգության>> թիվ 17 լրացումներին ու փոփոխություներին և Եվրոմիության <<Անվտանգության կանոնակարգեր>> Դոկ.30 փաստաթղթի պահանջներին: Սակայն Եվրասիական տնտեսական միության անդամակցելուց հետո ԵՏՄ երկրներ ուղևորների կողմից արտահանվող և ԵՏՄ երկրներից նեկրվող զենքերը մաքսային ձևակերպում չեն ստանում և օդանավով զենքի փոխադրման աշխատանքների կանոնակարգման կարիք է առաջացել:
3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների համապատասխանությունը ԻԿԱՕ և ԵԿԱԿ չափորոշիչներին, ինչպես նաև այլ միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին: Այդ նպատակով ԻԿԱՕ և ԵԿԱԿ կողմից նոր ընդունված չափորոշիչները և միջազգային այլ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները ներառվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքները կանոնակարգող նորմատիվ իրավական փաստաթղթերում և դրանք կիռավել են Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում՝ ապահովելով ավիացիոն անվտանգության աշխատանքների անհրաժեշտ մակարդակ:
4.Կարգավորման նպատակը, բնույթը
Վերը նշված լրացումների և փոփոխություների ընդունումը հնարավորություն կտա կանոնակարգել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից և դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների օդանավակայաններից ուղևորների կողմից զենքի փոխադրման աշխատանքները:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից և դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների օդանավակայաններից ուղևորների կողմից զենքի փոխադրման աշխատանքները և օդանավով զենքի փոխադրման դեպքերում ուղևորների սպասարկում իրականացնող ծառայությունների գործառույթները, ինչպես նաև այն կնպաստի օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը:
Հիմք ընդունելով վերը նշվածը, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառում միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում մշակվել է ներկայացված նախագիծը:
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյան
-
Քննարկվել է
24.02.2017 - 08.01.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ավիացիա
-
Նախարարություն
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Դիտումներ` 11401
Տպել