Նախագիծը չի ընդունվել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
3 - Դեմ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր), որը ստորագրվել է 2019 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում, նախատեսվում է, որ մեկ անդամ պետության տարածքում ոսկերչական և այլ արտադրատեսակները հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում, մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, հետազոտման ու դրոշմավորման: Դրույթը հնարավորություն կընձեռի հայ ոսկեգործներին իրացնելու սեփական արտադրանքը ԵԱՏՄ շուկայում առանց լրացուցիչ ծախսերի: Այն իրավաբանակն անձինք և անհատ ձեռնարկատերեը (այսուհետ՝ Անձ), որոնք իրացնելու են իրենց արտադրանքը ԵԱՏՄ անդամ պետություններում, հաշվառման կանգնելով Ռեեստրում՝ հասանելի կլինեն ինտերնետային ցանցի միջոցով ԵԱՏՄ անդամ հարգադրոշմող իրավասու մարինների համար, ինչը կհավաստիկ անդամ պետությունների կողմից հարգարոշմման գործընթացը պատշաճ իրականացնելու մասին, ինչն իր հերթին, հիմք կծառայի անդամ երկրների հարգադրոշմները եվրասիական տարածքում ճանաչելու համար (խուսափելով կրկնակի հարգադրոշմման պահանջներից)։
-
Քննարկվել է
26.06.2024 - 11.07.2024
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1201
Տպել