Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«      »______________ 2024 թվականի N ___ - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.  Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման.

1) Հավելված N1-ի 27-րդ կետի և Հավելված N4-ի  Ցանկ N1-ի  1-ին, 2-րդ, 5-րդ կետերի  <ներքին հարդարման,> բառերից հետո լրացնել <բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերում բջջային կապի բազային կայանների տեղադրման, նորոգման, արդիականացման (բացառությամբ ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N638-Ն որոշմամբ նախատեսված դեպքերի)> բառերը,

2) Հավելված N4-ի Ցանկ N1-ի  7-րդ կետի 12-րդ ենթակետը լրացնել նոր՝ <ը.> պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ. <(*)ը. բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերում բջջային կապի բազային կայանների տեղադրում, նորոգում, արդիականացում (բացառությամբ ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N638-Ն որոշմամբ նախատեսված դեպքերի):>

3) Հավելված N4-ի Ցանկ N3-ի 4-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել նոր՝ <է.> պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ. <է. ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N638-Ն որոշման հավելվածով սահմանված օբյեկտները:>,

4) Հավելված N4-ի Ցանկ N2-ի 3-րդ կետի 1-ին ենթակետի <գ.> պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ <գ․ առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքերն ու շինությունները (այդ թվում՝ էլեկտրամոբիլների լիցքավորման վերգետնյա կայանները/տերմինալները՝ երեքը չգերազանցող քանակով), բացառությամբ՝ բենզալցակայանների և գազալցակայանների>,

5) Հավելված N4-ի Ցանկ N3-ի 4-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել նոր՝ <իե.> պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ. <իե. էլեկտրամոբիլների լիցքավորման ստորգետնյա կայաններ/տերմինալներ:>,

6) Հավելված N1-ի 4-րդ կետի 19-րդ ենթակետի <հարցման հիման վրա> բառերից հետո լրացնել <,ընդ որում, ՀՀ պետական և համայնքային միջոցների հաշվին իրականացվող շինարարական ծրագրերի տեխնիկական պայմանների ձեքբերումը մինչնախագծային փուլում իրականացվում է բացառապես ծրագրերի պատվիրատու հանդիսացող պետական և համայնքային մարմինների կողմից.> բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Քննարկվել է

    26.06.2024 - 11.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1099

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Սողոմոնյան

26.06.2024

Հարգելի գործընկերներ Ներկայացվող առաջարկությունը չի առընչվում այս դրույթի հետ, սակայն հրատապ է և շատ կարևոր․ ինչի մասին բազմիցս բանավոր կերպով խոսել եմ իրավասու պաշտոնյաների հետ, սակայն մինչ օրս սայլը տեղից չի շարվել։ Խոսքը գնում է ավարտական հանձնաժողովի 3․2․1 ակտում չափագրման ծածկագրի նշելու հետ։ Խնդիրը կայանում է նրանում, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված կադաստրի կոմիտե մուտքագրվող չափագրման փաթեթում նույնիսկ տառի, կետի կամ ցանկացած տեխնիկական վրիպակի հիմքով կասեցման պարագայում տնտեսվարողը ընկնում է մի շարք բյուրակրատական քաշքշուկների մեջ և ստիպված է լինում կրկին անգամ թակելու հանձնաժողովի անդամ հանդիսացող կոմունիկացիա սպասարկող ընկերությունների դռները (վերջիններս բացարձակապես կապ չունեն այդ կասեցման դրույթների վերացման հետ), որը տևում է ավելի քան 1-2,5 ամիս ժամանակ։ Առաջարկում եմ․ եթե կասեցման պատճառը հանդիսանում է կադաստրի կոմիտեի ղեկավարի 75-Ն հրամանի պահանջների խախտումը, այդ պարագայում 3․2․1 ձևի փոփոխության և ավարտական ակտի փոփոխության անհրաժեշտությունը վերացնել։ Ի հավելումն այս ամենի ասեմ, որ վերը նշված հրամանով սահմանվում է հողամասի և շինությունների հատակագծերի ձևերը և դրանց ներկայացվող պարտադիր պահանջները։ անհրաժեշտության դեպքում որակավորված մասնագետները ինչպես միշտ պատրաստակամ են հարցը քննարկել։ Վերը նշված բարդությունների պատճառով տնտեսվարողները մինչև ավարտական ակտի հանձնաժողով ձևավորելը ստիպված են լինում կրկնակի իրավունքի պետական գրանցում կատարել։

Տեսնել ավելին