«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 1500-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
5 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 1500-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. |
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը |
|
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-Լ որոշման N 1 հավելվածի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 1.9.2. կետի պահանջներով: Նախագծի ընդունմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում միաժամանակ փոփոխություն և լրացում կատարել ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ առանձնացնելու մասին» N 1500-Ն որոշման մեջ: Անհրաժեշտությունը պայմանավորված է բնակավայրերի պատմական հատվածների քաղաքաշինական արժեքավորության պահպանմամբ՝ վերջիններիս զբոսաշրջային ներուժով պայմանավորված քաղաքաշինական գործընթացները (ենթակառուցվածքի ձևավորում) կանոնակարգելու և ձևավորված քաղաքաշինական ավանդական միջավայրը անխաթար պահպանելու պահանջով: |
2. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Ապահովել ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 1.9.2. կետով սահմանված պահանջները՝ ճարտարապետական կերպարի ինքնության պահպանման, կառուցապատման գեղագիտական միջավայրի կատարելագործման, անվտանգ, գրավիչ և հարմարավետ կենսամիջավայրի կազմավորման նպատակով առանձնացնել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներ: ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ առանձնացնելու մասին» N 1500-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու նպատակը պայմանավորված է նշված Որոշումները միմյան համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: |
3. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից: |
4. |
Ակնկալվող արդյունքը |
|
Որոշման ընդունման արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքի Խոտի, Շինուհայրի և Հալիձորի համայնքներում առանձնացվում են քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներ՝ բնակավայրի կայուն զարգացման, քաղաքաշինական միջավայրի վերականգնման, կրթական, ֆինանսական, ինչպես նաև` տուրիզմի և հանգստի կազմակերպման ենթակառուցվածքների կատարելագործման նպատակով: |
5. |
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին |
|
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում: |
6. |
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: |
7. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․ |
|
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 728-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 1.9.2. կետով սահմանված միջոցառումներից։ |
8. |
Նախագծի քննարկմանը հասարակության մասնակցության մասին |
|
Նախագիծը տեղադրվել է www.minurban.am և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքերում: |
-
Քննարկվել է
26.06.2024 - 11.07.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 1072
Տպել