ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Իրավականակտի ընդունման անհրաժեշտությունը, առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը.
«Ավիացիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունները տրամադրվում էր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից։ «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 09․06․2022թ․ ՀՕ-272-Ն օրենքով առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրման լիազորությունը վերապահվել է Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարությանը։ Հետևաբար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 29-րդ հոդվածի առաջին պարբերության «զ» կետով նախատեսված արտոնության կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխությունը կատարել նաև ՀՀ կառավարության 2019 թվակնաի դեկտեմբերի 26-ի N 1936-Ն որոշման մեջ՝ առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրման լիազորությունները ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի փոխարեն վերապահելով «Ավիացիայի մասին» օրենքով նախատեսված համապատասխան նախարարությանը՝ տվյալ դեպքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
2․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի մշակումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
4․ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:
-
Քննարկվել է
25.06.2024 - 11.07.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 923
Տպել