«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 71-Ն ՀԱՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
7 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 71-Ն ՀԱՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բջջային կապի օպերատորների (այսուհետ՝ Օպերատորներ) կողմից բջջային կապի բազային կայանների աշտարակների (այսուհետ՝ Կապի աշտարակներ) և այլ տեխնիկական միջոցների տեղադրման համար սահմանված կառուցապատման նպատակով թույլտվությունների տրամադրման ընթացակարգը պարզեցնելու պահանջով՝ հիմք ընդունելով <Քաղաքաշինության մասին> ՀՀ օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասի 26-րդ կետը, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն և ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 12-ի N8 14-Ն որոշումներով և ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի օգոստոսի 16-ի N 933-Ն հրամանով հաստատված պահանջները:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Կապի աշտարակները, որոնք ունեն ոչ բարդ կոնստրուկտիվ համակարգ Օպերատորների կողմից կառուցապատման նպատակով թույլտվությունների ստացման համար ներկայացվում են նույն նախագծային փաստաթղթերը, որոնք ամեն անգամ հաստատվում և համաձայնեցվում են՝ սահմանելով չհիմնավորված ու երկարաձգվող ժամկետներ:
Ըստ օպերատորների՝ հաշվի առնելով հեռահաղորդակցության ոլորտի արագ զարգացումը, ակնհայտ է, որ նման պայմաններում բջջային ցանցի պլանավորումն ու արդիականացումը անհնար է դառնում։
Վերը նշված խնդիրների կարգավորման վերաբերյալ առկա են նաև Կոմիտեին ուղղված մի շարք հանձնարարականներ՝ ՀՀ վարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 02/05.7/44955-2023, ՀՀ վարչապետի 2024 թվականի փետրվարի 7-ի N 02/05.7/4403-2024, ՀՀ վարչապետի 2024 թվականի մարտի 7-ի N 02/05.31/8564-2024, ՀՀ վարչապետի 2024 թվականի ապրիլի 29-ի N 02/05.7/14377-2024 և այլն:
Կապի աշտարակների կառուցման/տեղադրման ընթացակարգը պարզեցնելու առնչությամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ տեղի են ունեցել մի շարք քննարկումներ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Յուքոմ ՓԲ, «ՄՏՍ Հայաստան» ՓԲ և «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
3. Առաջակվող լուծումները
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 814-Ն որոշմամբ սահմանվում են դրույթներ, որոնք վերաբերում են կառուցապատող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատվիրատվությամբ մշակվող բազմակի կիրառման օրինակելի նախագծերի կիրարկման ապահովման խնդիրներին և դրա շրջանակներում նախատեսվող ընթացակարգերին:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 71-Ն հրամանով հաստատվում է օրինակելի նախագծերի ցանկը և ընդհանուր բնութագրերը, որն ապահովում է նախագծերի բազմակի օգտագործման կիրարկումը:
Միաժամանակ, ելնելով Կապի աշտարակների նշանակությունից, կարևորությունից ու բարդությունից, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունից, անհրաժեշտ է հաշվի առնել խնդրի կարգավորման շրջանակը, որը ներառում է.
- օբյեկտների ռիսկայնության աստիճանը, որը դասակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգով:
- շրջակա միջավայր և դրան հարակից տարածքներ էլեկտրամագնիսական ճառագայթներ հեռարձակող ռադիոլոկացիոն, ռադիոհաղորդիչ, հեռուստատեսային, ռադիոռելեային, արբանյակային, կապի երկրային կայանների (ՀՌՏԿ` հաղորդող ռադիոտեխնիկական կայաններ), (բացառությամբ շարժականներից), արևային էլեկտրակայանների՝ էլեկտրամագնիսական ճառագայթներ հեռարձակող այլ օբյեկտների տեղակայումը և շահագործումը թույլատրվում է միայն օբյեկտների սանիտարական պահպանման և սահմանափակումների գոտիների հաշվարկային նախագծի և դրա վերաբերյալ առողջապահության ոլորտի լիազորված պետական մարմնի եզրակացության առկայության պայմաններում՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի օգոստոսի 16-ի N933-Ն հրամանով հաստատված ՍՆ N2.1.8-010-06 սանիտարական կանոնների և նորմերի: Եզրակացության տրամադրման ժամկետները սահմանվում է ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի նոյեմբերի 8-ի N 5353-Լ հրամանով:
- պարզեցված ընթացակարգը կիրառվում է, եթե այն չի հակասում <Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին> օրենքի դրույթներին՝ համաձայն ՀՀ կառավարության 2024թ. մայիսի 2-ի <Պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրութային փաստաթղթերում չներառված՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում գնահատման և փորձաքննության ենթակա գործունեության տեսակները հաստատելու մասին> N638-Ն որոշման,
Այսինքն, լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված օրինակելի նախագծային փաստաթղթերի հիմնական լրակազմի մասով խնդիրները գրեթե բացակայում են, ինչը գործնականում ապահովում է ժամանակի խնայողություն: Հետագա գործընթացները դիտարկվում են միայն մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգության շրջանակներում:
Արդյունքում՝ բազմակի օգտագործման օրինակելի նախագծերից օգտվող Օպերատորների համար նախագծման աշխատանքների ձեռքբերման համար ժամկետները էականորեն կարող են կրճատվել՝ ապահովելով օրինակելի նախագծերով նախատեսվող շինարարական աշխատանքների արդյունավետ ընթացք:
4. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 71-Ն հրամանով հաստատված շենքերի և շինությունների բազմակի օգտագործման ենթակա օրինակելի նախագծերի ցանկը և դրանց հիմնական բնութագրերը հաջորդաբար համալրել ՝ կապի Օպերատորների կողմից ներկայացվող օրինակելի, բազմակի օգտագործման ենթակա Կապի աշտարակների նախագծերով:
Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 71-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին> Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանում։
Հարկ է նաև նշել, որ խնդրի կարգավորման կարգավորման (կառուցապատման ընթացակարգի պարզեցման) առնչությամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն 2024 թվականի հունիսի 7–ի N01/14.1/8091-2024 գրությամբ շահագրգիռ մարմիններ է շրջանառել <Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
- <Քաղաքաշինության մասին> ՀՀ օրենք,
- ՀՀ կառավարության 2021թվականի ապրիլի 8-ի <ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին> N531-Լ որոշում
6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից
7. Ակնկալվող արդյունքը
Շինարարական ծրագրերի իրագործման արդյունավետություն, ընթացակարգերի պարզեցում։
-
Քննարկվել է
24.06.2024 - 09.07.2024
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 996
Տպել