Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N904-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ………….................. 2024 թվականի N …….. – Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N904-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N904-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

1) 7-րդ կետի երկրորդ նախադասությունում «ապրանքները» բառից հետո լրացնել «, բացառությամբ 7․1-ին կետում նշված ապրանքների,» բառերը,

2) լրացնել 7․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ․

«7.1. Հսկիչ գնումներով ձեռք բերված և չվե­րադարձված դեղորայքը, բժշկական նյութերը և կենդանիների համար նախատեսված կերերը ենթակա են ոչնչացման, իսկ ալկոհոլային խմիչքները, բջջային հեռախոսները, ոսկյա և արծաթյա զարդերը հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տնօրինմանը։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։


 

  • Քննարկվել է

    21.06.2024 - 06.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1255

Տպել

Առաջարկներ`

Վահագն Գրիգորյան

28.06.2024

Եթե հսկիչ գնմամբ ձեռք բերված, սակայն հետ չվերադարձված խնդրո առարկա ապրանքներն պիտանության ժամկետում են, և դեռ հնարավոր է դրանք օգտագործել ըստ իրենց նպատակային նշանակության, ապա դրանց ոչնչացումը ոչնչով հիմնավորված չէ։ Կենդանիների համար ձեռք բերված կերերը կարելի է հանձնել քաղաքապետարանին՝ կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ կոչվածին կամ էն բոլոր ֆիզիկական անձանց, ովքեր բարի գործ են անում ու փողոցում՝ կատու, շուն են կերակրում, օրինակ, մեկը՝ ես։ Դեղորայքն ու բժշկական նյութերի մասով էլ՝ էլ չասեմ, էնքան կարիքավոր կա, որ Առողջապահության նախարարության պահեստ հանձնելուց վերջինս կարող է դրանց բաշխումը արդարության չափանիշներին համապատասխան իրականացնել։ Եվ որովհետև նշված ապրանքները ոչնչացնելու համար պետությունը փող է ծախսելու՝ լիցենզավորված մարմնին, օրինական դեղերի ոչնչացման մասով, պատվեր իջեցնելու համար, հենա դրա տեղը տվեք էդ ապրանքների կարիքն ունեցողներին, որոնք, հավատացեք, քիչ չեն, թե չէ, ինչ ոչնչացնել։ Կներեք, բայց նենց արեք էս օրինագծի հեղինակներին դեմքով չճանաչենք, թե չէ՝ բացահայտ ամոթանք կտանք։

Տեսնել ավելին