Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1450-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1450-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը և նպատակը

1․1․ ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի «Ներդրումների ներգրավման ծրագիրը հաստատելու մասին» N 1450-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված N 2 հավելվածով հաստատվել է ներդրումների ներգրավման գործողությունների ծրագիրը։

Որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածով սահմանված ներդրումների ներգրավման գործողությունների ծրագրով նախատեսված 12-րդ միջոցառման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի դեկտեմբերը:

Հարկ է նշել, որ նշված միջոցառմամբ նախատեսված իրավական ակտի նախագիծը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից շրջանառվել և ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քննարկմանը, որից ստացված դիրքորոշման համաձայն՝ նախագծի նախաբանում բացակայում է նշված իրավական ակտի ընդունման լիազորող նորմը:

Եվ այս առումով, հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագծի ընդունումը հնարավոր կլինի «Օտարերկրյա ներդրումների» մասին օրենքում լրացումներ կամ փոփոխություններ իրականացնելու դեպքում։ Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի ընդունումը պահանջում է տևական ժամանակ, ուստի և առաջարկվում է միջոցառման մեջ կատարել փոփոխություն՝ միջոցառման իրականացման վերջնաժամկետ սահմանելով 2025 թվականի հունիսը:

1․2․ Որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածով նախատեսված ներդրումների ներգրավման գործողությունների ծրագրով սահմանված 16-րդ միջոցառմամբ նախատեսվում է ՆԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ստեղծել խորհրդակցական մարմին (Advisory Board)` օտարերկրյա ներդրողների մասնակցությամբ:

Հարկ է նշել, որ Որոշմամբ նախատեսված 1-ին հավելվածի 26-րդ կետում նշված է, որ Հիմնադրամում անհրաժեշտ է ստեղծել հասարակական ոչ վճարովի հիմունքներով (pro-bono) խորհրդակցական մարմին (Advisory Board)` ներգրավելով հաջողած ներդրողների: Հաշվի առնելով այն, որ տեղացի մի շարք ներդրողներ ևս հասել են շոշափելի հաջողությունների՝ առաջարկում ենք նշված միջոցառման մեջ կատարել փոփոխություն, որով Հիմնադրամի խորհրդակցական մարմնում հնարավոր լինի ընդրգրկել ոչ միայն օտարերկրյա ներդրողների, այլ նաև տեղացի:

1․3․ Որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածով նախատեսված ներդրումների ներգրավման գործողությունների ծրագրով սահմանված 18-րդ միջոցառմամբ նախատեսվում է ներդրումների խթանման մարմնի միջազգային չափանիշներին համապատասխան կայքի ստեղծում և գործարկում, որտեղ համապարփակ տեղեկություններ կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության ներդրումային պոտենցիալի մասին ըստ ոլորտների, արտոնությունների և տարածաշրջանների, ինչպես նաև նախատեսված կլինի ուղիղ ներդրումների իրականացման համար հարմարավետ, անվտանգ հարթակ:

          Հաշվի առնելով նախատեսվող հարթակի հետ կապված բազմաթիվ ռիսկերը, ինչպես նաև գործառութային կրկնությունները պետության հովանու ներքո գործող ԱՌՖԻ համակարգի և այլ մասնավոր նախաձեռնությունների հետ՝ առաջարկում ենք նշված միջոցառման մեջ կատարել փոփոխություն՝ հանելով «ուղիղ ներդրումների իրականացման համար հարմարավետ, անվտանգ հարթակի ստեղծում» միջոցառումը:

Միաժամանակ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի կայքում արդեն իսկ ներառվել է համապատասխան ենթաբաժին ուղիղ ներդրումների վերաբերյալ, որը վերահասցեավորված է «ԱՌՖԻ» ներդրումային ընկերության կայքի համապատասխան էջ։

1․4․ Միաժամանակ առաջարկվում է Որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 20-րդ և 21-րդ կետերի միջոցառումների ժամկետները փոփոխել և դարձնել շարունակական՝ հաշվի առնելով միջոցառումների շարունակական բնույթը։

1․5․ Որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածով սահմանված ներդրումների ներգրավման գործողությունների ծրագրով նախատեսված 3-րդ «Ներդրողներին ուղղված ներդրումային քաղաքականության ամփոփագրի (Investment Policy Statement) մշակում և հրապարակում» միջոցառման վերջնաժամկետ է սահմանվել 2024 թվականի հունիս ամիսը։ Հարկ է նկատել, որ ներդրումային քաղաքականության ամփոփագրում պետք է արտացոլվի պետության ներդրումային տեսլականը, նպատակները, միջնաժամկետում ներդրումների ներգրավման տեսանկյունից գրավիչ ոլորտները, այդ ոլորտներում ներդրումների իրականացման, գործարարությամբ զբաղվելու և արտահանման դյուրացման հիմնական գործողությունները, դրան հասնելու համար շահագրգիռ կողմերի պատասխանատվությունը և համագործակցության մեխանիզմները, օտարերկրյա ներդրողներին ուղղված հիմնական ուղերձները։

Եվ այս առումով, հաշվի առնելով, որ վերոնշյալ տեղեկատվությունը ամփոփագրում հնարավոր կլինի ներառել Որոշման 2-րդ հավելվածով սահմանված մի շարք միջոցառումներ իրականացնելուց հետո, հետևապես առաջարկվում է նշյալ միջացառման վերջնաժամկետ սահմանել 2024 թվականի դեկտեմբեր ամիսը։

1․6․ Որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածով սահմանված ներդրումների ներգրավման գործողությունների ծրագրով նախատեսված 7-րդ ««Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքի նոր խմբագրությամբ «Ներդրումների մասին» վերնագրով օրենքի ընդունում» միջոցառման վերջնաժամկետ է սահմանվել 2024 թվականի դեկտեմբեր ամիսը։ Հաշվի առնելով, որ օրենսդրական ակտերի մշակումը և ընդունումը պահանջում է տևական ժամանակ, ուստի և առաջարկվում է միջոցառման մեջ կատարել փոփոխություն՝ միջոցառման իրականացման վերջնաժամկետ սահմանելով 2025 թվականի հունիսը:

1․7․ Որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածով սահմանված ներդրումների ներգրավման գործողությունների ծրագրով նախատեսված 8-րդ «Ներդրումների ներգրավման աջակցության մասին» օրենքի ընդունում» միջոցառումն առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել, նշվածի փոխարեն անհրաժեշտության պարագայում նախատեսելով և կիրառելով ոլորտային, թիրախային աջակցության ծրագրեր, ինչն առավել արդյունավետ կլինի մշակման և իրագործման տեսանկյունից։

 

2 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

3 Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցում և ծախսերի ավելացում չի նախատեսվում։

 

4 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումը չի բխում ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից։

  • Քննարկվել է

    18.06.2024 - 07.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1334

Տպել