Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 514-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____________________2024 թվականի   N   - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 514-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշվերցնելու կարգը սահմանելու մասին» N 514-Ն «Որոշման» (այսուհետ՝ որոշում) հավելվածում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝
  • Որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1․ Սույն կարգով կարգավորվում են բուսասանիտարական զննման կամ բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշ վերցնելու կարգը, ելանյութի կազմմանը, միջին նմուշի առանձնացմանը, նմուշառման ակտի և նմուշներն ուղեկցող նամակի կազմման և նմուշների պահպանմանը ներկայացվող պահանջները․»

  • Որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) պահեստներում պահպանվող սերմնանյութի նմուշառման համար սերմնանյութի զբաղեցրած մակերեսը բաժանվում է մոտավորապես 20 քառ.մետր հատվածների և յուրաքանչյուր հատվածից վերցվում է 3 կետից: Եգիպտացորենի կողրերից նմուշառումը կատարվում է նույն կարգով․»

  • Որոշման հավելվածի 5-րդ և 9-րդ կետերի 1-5-րդ ենթակետերից հանել «՝ 3 շերտից» բառերը․
  • Որոշման հավելվածի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերից հանել « երկու շերտից,» բառերը․
  • Որոշման հավելվածի 13-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերից հանել «, 2 շերտից» բառերը․
  • Որոշման հավելվածի 14-րդ և 15-րդ կետերի 1-5-րդ ենթակետերից հանել «՝ 2 շերտից» բառերը․
  • Որոշման հավելվածի VII գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«VII ՄԻՋԻՆ ՆՄՈՒՇԻ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄԸ, ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԱԿՏԻ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՆԱՄԱԿԻ ԿԱԶՄՈՒՄԸ»

  • Որոշման հավելվածի 21-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«21․ Կետային նմուշները միացվում են (խառնվում են), և ստացում է միացյալ նմուշ, որը բաժանվում է միջին նմուշի (այսուհետ՝ նմուշ)։ Նմուշների  առանձնացնելուց հետո յուրաքանչյուր նմուշին տրվում է ծածկագիր, որը փակցվում կամ կցվում է նմուշին։ Բուսասանիտարական զննում անցկացնելու նպատակով բույսերից և բուսական արտադրանքից նմուշները վերցվում են սույն կարգի Ձև N 1-ում ներկայացված չափաքանակներով։»

  • Որոշման հավելվածի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

« 23․ Միջին նմուշն առանձնացնելուց հետո՝ տեղում, նմուշառման վերաբերյալ լիազոր մարմնի տեսուչի կողմից, բեռի տիրոջ կամ նրա ներկայացուցչի և մաքսային ծառայողի ներկայությամբ կազմվում է նմուշառման ակտ՝ համաձայն սույն հավելվածի  N 2 ձևի։

  • Որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23․1-ին և 23․2-րդ կետերով՝

«23․1 Նմուշները տրամադրվում են անհատույց, իսկ սահմանային վերահսկողության նպատակով իրականացվող փորձարկման (փորձաքննության) ծախսերը «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգով կատարվում են բեռը տնօրինողի հաշվին:

23․2 Բեռը տնօրինողը լիազոր մարմնի կողմից տրամադրված նմուշները սույն կարգի N 3 ձևի համաձայն կազմված ուղեկցող նամակով ներկայացնում է համապատասխանության գնահատման մարմին՝ փորձարկման լաբորատորիա:»

  • Որոշման հավելվածի «Ձև» բառը փոխարինել «Ձև N 1» բառերով․
  • Որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր Ձև N 2-ով և Ձև N 3-ով․

 

«

Ձև N 2

_______________________________________________________________________

(պետական վերահսկողություն իրականացնող պետական մարմնի անվանումը, գտնվելու վայրը)

                                  

Ն Մ ՈՒ Շ Ա Ռ Մ Ա Ն  Ա Կ Տ  N

                                                 

                        ____________________________________________________________                     

(ստորաբաժանման անվանումը)

 

                        ___________________________________     -ի կողմից

                                                                 (անուն, ազգանուն)

 

Հ/Հ

Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների անվանումը

Նմուշի(ների) ծածկագիրը

Արտադրող երկիրը

Բեռնաբաժնի քանակը (հատ/կգ/լ)

Նմուշի քանակը (հատ/կգ/լ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բեռը տնօրինող կամ նրա լիազոր ներկայացուցիչ՝

 

 ______________________________________________________________________________________

                          (բեռը տնօրինողի կամ նրա լիազոր ներկայացուցչի անուն, ազգանունը)         

 

 

_______________________________________________________________________________________

                                     (բնակության վայրը, անձնագրի սերիան և N, լիազորագրի տվյալները)

 

________________________________________________________________________________________

                                     (իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, գտնվելու վայրը)

 

   

_______________________________________________________________________________________

                                      (ավտոմեքենայի պետհամարանիշը, կապարակնիքի համարը)

 

Այլ նշումներ`_____________________________________________________________________________

 

Լիազոր մարմնի տեսուչ

__________________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

 

 

 

 Մաքսային ծառայող

__________________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

 

 

 

Բեռը տնօրինող կամ

նրա լիազոր ներկայացուցիչ

__________________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

 

 

____“     ”  20___ թ․

 

 

Ձև N 3

_______________________________________________________________________

(պետական վերահսկողություն իրականացնող պետական մարմնի անվանումը, գտնվելու վայրը)

 

 

 

ՆՄՈՒՇՆԵՐՆ  ՈՒՂԵԿՑՈՂ  ՆԱՄԱԿ 

                                                     N.

 

_________20     թ.

 

________________________________________                 _________________________________

(փորձարկման լաբորատորիայի անվանումը)                                                                (ղեկավարի անունը,ազգանունը)

 

 

Արտադրանքի փորձաքննության համար խնդրում եմ    _________________________________

 

___________________________________________________________________________________(փորձարկման լաբորատորիայի անվանումը, գրանցման համարը և թվականը)

 

_________________________________________________________________ ում կատարել համապատասխան

 

 _________________________________________________________________ -ին ընտրված՝ ստորև նշված                                                                                           

                            (նմուշառման նորմատիվ փաստաթղթի նշագիրը)  

                                                                                   

Արտադրանքի նմուշների փորձարկումներ:

 

Արտադրանքի անվանումը

Արտադրանքի նմուշների

քանակը

Չափի միավորը

Նմուշի ծածկագիրը

Ցուցանիշներ,ըստ որոնց պետք է կատարել

փորձարկումներ և այդ ցուցանիշները

սահմանող նորմատիվ փաստաթղթի

նշանագիրը և համապատասխան

կետի համարը

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                    

Վճարումը երաշխավորում եմ՝________________________________________________________

                                                    (բեռը տնօրինողի կամ նրա լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Լիազոր մարմնի տեսուչ

 

 

 

 

 ________________
(ստորագրությունը)

 

 ______________________
(անունը, ազգանունը)

»

  1. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                             Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    17.06.2024 - 05.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2227

Տպել