Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 115-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի

7-ի N 115-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը

Մինչև ««Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-488-Ն օրենքի ընդունումը «Փրկարար ծառայության մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը սահմանելու լիազորությունը վերապահված է եղել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որի հիմքով 2013 թվականի  փետրվարի 7-ի N 115-Ն որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը: Մինչդեռ, 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-488-Ն օրենքի ընդունմամբ նշված իրավական հիմքն ուժը կորցրած է ճանաչվել։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» N 115-Ն որոշումը։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  1. Նախագծի կարգավորման նպատակը

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» N 115-Ն որոշումը, քանի որ օրենսդրական հիմք հանդիսացող «Փրկարար ծառայության մասին» օրենքի 75-րդ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվել:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ««Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-488-Ն օրենքի 22-րդ հոդվածի պահանջի կատարումը:

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն                             

 

  • Քննարկվել է

    14.06.2024 - 29.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1861

Տպել