Հիշել նախագիծը

« ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

« ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ  ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ  ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

        

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի  և սպորտի նախարարության «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի  և սպորտի նախարարության «Երևանի պետական հենակետային պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմավորման ձևով վերակազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով քոլեջին նոր տարածքի տրամադրման և իրավաբանական կարգավիճակի փոփոխության անհրաժեշտությունը:

 

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները

ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 26-ի «Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպելու մասին» N 1437-Ն որոշման՝ «Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը  վերակազմավորման ձևով վերակազմակերպել 100 տոկոս պետական մասնակցությամբ «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերության:

«Երևանի հենակետային բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերությունը  գործում է Երևան, Կորյունի 2 հասցեում, որտեղ ուսուցանվում են «Մանկաբարձական գործ», «Դեղագործություն», «Քույրական գործ», «Բուժական կոսմետոլոգիա» և «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտությունները: Ներկայումս վերոնշյալ մասնագիտություններով ուսումնառում են 2256 ուսանող:

Երևանի հենակետային բժշկական քոլեջի շենքը 2002 թվականից վարձակալության պայմանագրով տրամադրվել է «Հայկ և Արա» ՍՊԸ կողմից և ներկայումս ըստ ընկերությունը խնդրանքի անհրաժեշտություն է առաջացել քոլեջի գործունեությունը կազմակերպել այլ շենքում:

Երևանի Բուռնազյան փողոցի 143 հասցեում գործող Երևանի գյուղատնտեսական պետական քոլեջը, որը վերակազմակերպման ձևով միավորվել է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին՝ որպես  Երևանի միջին մասնագիտական կրթական ծրագիր, վերջին տարիներին վերոնշյալ հասցեում գործունեություն չի իրականացնում և որոշման նախագծով առաջարկվում է հիմնադրամից հետ վերցնել շինությունները և տրամադրել Երևանի հենակետային բժշկական քոլեջին:

Հաշվի առնելով, որ  Երևանի Բուռնազյան փողոցի 143 հասցեում  գտնվող ուսումնական հաստատության մասնաշենքի հզորությունը (ըստ նախնական տվյալների այն առավելագույնը կարող է տեղավորել մինչև 700 ուսանող) չի բավարարում 2256 ուսանողի կրթությունն ապահովելու համար, ուստի որոշման նախագծով նախատեսվում է Երևանի հենակետային բժշկական քոլեջի տեղափոխումը կազմակերպել Երևանի Բուռնազյան փողոցի 143 հասցեում  գտնվող ուսումնական հաստատության մասնաշենքի վերանորոգումից և անհրաժեշտ պայմանների ստեղծումից հետո:

Նախարարության կողմից մշակվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» («Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքը ամբողջությամբ  լրամշակվել է և անվանվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենք), «Կրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ընդունվել է ՀՀ Ազգային Ժողով կողմից երկրորդ ընթերցմամբ:

«Երևանի հենակետային բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերությունը «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմավորման ձևով վերակազմակերպելը պայմանավորված է նոր «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի գաղափարախոսությունից:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության կողմից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ուսումնական հաստատության համար ունենալ նոր վերանորոգված տարածք և վարձակալության համար տրամադրվող վճարները ուղղել բարձրորակ կրթության ապահովման համար:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Որոշման նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրերի «Կրթութուն» բաժնի 11-րդ միջոցառման՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացում և հաստատությունների վերակազմակերպում (օպտիմալացում), կատարման ապահովմամբ:

 

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

  • Քննարկվել է

    14.06.2024 - 29.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1319

Տպել