Հիշել նախագիծը

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի  22-ի  N 01-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2024 թվականի ապրիլի 11-ին Ազգային ժողովի կողմից ընդունված` ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներով սահմանված իրավակարգավորումներին «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, նվերների հաշվառման ռեեստրի վարման և ներկայացված տվյալներում փոփոխությունների կատարման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգերը» համապատասխանեցնելու, ինչպես նաև դրանք կատարելագործելու անհրաժեշտությամբ

  • Քննարկվել է

    13.06.2024 - 28.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1298

Տպել

Առաջարկներ`

Գոհար Լևոնյան

14.06.2024

Առաջարկ 1 եթե Վերընշված կառույցում չկան հաշմանդամություն ունեցող անձինք դա լավա բայց Հայաստանը ներառական երկիր է ուստի կարելի է կարճաժամկետ դասընթացների միջոցով մարդկանց տալ Մասնագիտություն և աշխատանք և խուսափել և կոռուպցիայից և վերջապես ունենալ օգտագործելի թեքահարթակներ որոնցից օգտվում են ոչ միյայն հաշմանդամություն ունեցող անձինք այլև մայրերը առևտրի սայլակից օգտվողները քայլելու դժվարություններ ունեցող ծերերը

Գոհար Լևոնյան

14.06.2024

Հարգելի. Հանձնաժողովի անդամներ դուք Հ Հ կառուցված թեքահարթակների մատչելիության մակարդակում կոռուպցիոն ռիսկեր չեք տեսնում

Տեսնել ավելին