Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին
-
5 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
….. ……..-ի 2024 թվականի N ….Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻԿԱ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել՝
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարությունը՝ համաձայն N 1 հավելվածի․
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի։
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սկսած 2026 թվականից՝ մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 31-ը ապահովել սույն որոշմամբ հաստատված ծրագրում ներառված միջոցառումների կատարման նախորդ տարվա հաշվետվության ներկայացումը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ու հրապարակումը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
-
Քննարկվել է
12.06.2024 - 03.07.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1331
Տպել