ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի անհրաժեշտությունը.

Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 785-Ն որոշման մեջ փոփոխություններով և լրացումներով։ ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության (այսուհետև` Պետական գանձարան) լուծարման հետևանքով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության գործառույթների իրականացումը համաձայն՝ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 25-ի N 580-Ն որոշման փոխանցվել են «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին, որը հանդիսանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակա կառույց։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

   Նախագծի ընդունման նպատակն է իրավական հիմքերի ապահումը և մասնավորապես՝ լուծարված Պետական գանձարանի գործառույթներից՝ հարգորոշման և հարգադրոշմման սարքավորումների փորձաքննության իրականացնող լիազոր մարմնի գործառույթի փոխանցումը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին, որը հանդիսանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակա կառույց։

Ուստի՝ անհրաժեշտություն է առաջանում «Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի մայիսի 23-ի թիվ ՀՕ-83-Ն օրենքի 6-րդ հոդվածը լրացնել նոր բովանդակությամբ, որով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացման կարգը սահմանվում է լիազոր մարմնի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

        Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն անհրաժեշտ իրավական հիմքերը թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացումը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին կողմից:

Նախագծի ընդունման արդյունքում որակական առումով կունենանք՝

–    վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից փորձաքննության իրականացում,

–    ԵԱՏՄ և երրորդ երկրներում թանկարժեք մետաղների հարգերի փոխճանաչելիություն գործընթացի շարունակականության ապահովում,

  • սպառողի շահերի պաշտպանություն։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

         Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը չի առաջանում:

    

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագիծը ՀՀ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի ենթադրում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

              Սույն նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 23-ի N ՀՕ-83-Ն օրենքից և 2011 թվականի հունվարի 10-ի N 785-Ն որոշումից։

 

  • Քննարկվել է

    10.06.2024 - 28.06.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1084

Տպել