Լրամշակման փուլում է
«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
|
Իրավական ակտի հիմնավորումը |
1. |
Անհրաժեշտությունը, կարգավորման ենթակա խնդրի սահմանումը և առկա իրավիճակը |
|
Նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության պետական կարգավորման՝ օրենսդրությամբ սահմանված գործառույթների արդյունավետ իրականացումը, հաշվի առնելով բնագավառի աճող զարգացումներն ու մարտահրավերներին լուծում տալու անհրաժեշտությունը: Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմնի՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) ընթացիկ աշխատանքների ծավալները զգալի ավելացել են, պայմանավորված հետևյալ հանգամանքներով՝ 1. Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման և արդիականացման աշխատանքները` ապահովելու Հայկական ԱԷԿ-ի անվտանգ աշխատանքը մինչև 2026 թվականը, որից հետո ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու աշխատանքները, 2. Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի նախագծային անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականցման կարգավորումը և վերահսկումը, 3. Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը, 4. միջուկային տեղակայանքների շահագործումից հանումը, 5. առողջապահության բնագավառում իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործմամբ ծառայություններ մատուցող բժշկական հիմնարկների քանակի զգալի աճը, միաժամանակ նաև Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից միջուկային բժշկության ներդրման զարգացումները, ռադիոակտիվ աղբյուրների ներմուծման զգալի ավելացումը, 6. ՀՀ-ում ռադիոակտիվ աղբյուրների արտադրության հիմնումը, 7. Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը՝ հիմնվելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և այլ համատեղ ստորագրած փաստաթղթերի վրա, 8. միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխան ազգային հաշվետվությունների կազմումը և ԱԷՄԳ, ԵՄ ներկայացումը, 9. Սթրես-թեսթի գնահատման արդյունքների հիման վրա կազմված «National action plan of Armenia On Strengthening Nuclear Safety of Armenian Nuclear Power Plant decided upon lessons learnt from Fukushima Daiichi accident» գործողությունների ազգային պլանում ներառված միջոցառումների կատարման վերահսկումը, 10. խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի շրջանակներում համագործակցությունը։ Աշխատանքների աճող ծավալին զուգահեռ կոմիտեում հիմնախնդիր է դարձել մասնագետների ոչ բավարար քանակությունը, մասնագիտական կազմի համալրման դժվարությունները, ինչպես նաև համապատասխան որակավորում ունեցող մասնագետների հոսունությունը: Այս հիմնախնդրի հիմնական պատճառներից է նաև ներկայիս ֆինանսավորման ձևաչափը և աշխատավարձերի բաշխման համակարգը, պետական համակարգի ոչ գրավիչ լինելը, ինչպես նաև երիտասարդ մասնագետների ներգրավման խոչընդոտները։ Հարցին լուծում տալու նպատակով կոմիտեի միջուկային և ճառագայթային վարչությունների, տեխնիկական բաժնի քաղաքացիական ծառայողները դարձել են քաղաքացիական աշխատանք կատարողներ (ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի N 197-Ն որոշում), նրանց համար նախատեսելով հավելավճարներ՝ համապատասխան կոմպետենցիաների և աշխատանքային ստաժի համար: |
2. |
Ակնկալվող արդյունքը, կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կոմիտեի քաղաքացիական աշխատանք կատարող աշխատողների համար ստեղծել իրենց գործառույթների իրականացմանը համարժեք վարձատրության համակարգ, որը կպահպանի կոմիտեի մասնագիտական կազմը, կկանխի կադրերի հոսունությունը, հնարավորություն կտա ներգրավելու նաև երիտասարդ մասնագետների։ Վարձատրության պատշաճ մակարդակը կնպաստի ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության պետական կարգավորմանը՝ բնակչության, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անձնակազմի անվտանգության մակարդակի բարձրացման, շրջակա միջավայրի իոնացնող ճառագայթման հնարավոր վնասակար ազդեցությունից պաշտպանության ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերի պաշտպանության նպատակով: Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության պետական կարգավորմանն ուղղված՝ օրենսդրությամբ սահմանված գործառույթների իրականացման համար սահմանել Միջուկային անվտանգության կարգավորման պարտադիր վճար: Նախագծով սահմանվում են նաև վճարի չափը, վճարման կարգը, ժամկետները և վճարման հետ կապված այլ հարցեր։ |
3. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: |
4. |
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ |
|
Նախագծով ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի հնարավոր ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: |
5. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ |
|
Նախագծի ընդունումը չի բխում է որևէ ռազմավարական փաստաթղթերից: |
-
Քննարկվել է
06.06.2024 - 24.06.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 1249
Տպել