Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1113-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Ազգային ժողովի կողմից 2023 թ. հոկտեմբերի 23-ի «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-304-Ն, 2023 թ. հունիսի 12-ի «Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-182-Ն օրենքների (այսուհետ՝ օրենքներ) ընդունմամբ և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն և N 211-Ն  որոշումներում (այսուհետ՝ որոշումներ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2024թ մարտի 28-ի N444-Ն և N445-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024թ. փետրվարի 23-ի N 264-Ն,         N 265-Ն որոշումներում կատարված փոփոխություններով և լրացումներով:  

 

  1. Առաջարկվող կարգավորումների բնույթը և ակնկալվող արդյունքը

Նախագծով առաջարկվող փոփոխությունները բխում են օրենքներում և որոշումներում կատարված փոփոխություններով և լրացումներով, ինչպես նաև հիշյալ որոշումներով սահմանված պարտադիր պայման պահանջներից և այլ դրույթներից,  մասնավորապես.

  • փոստային և (կամ) սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներին սպասարկելու համար ունենալ սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով սպասարկման գրասենյակներ,
  • փոստային և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով ունենալ անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ, մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման, ինչպես նաև հատուկ տարբերանշանով տրանսպորտային միջոցներ,
  • փոստայինկապի օպերատորները հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի սպասարկման նպատակով պարտավոր են ապահովել մատչելի մուտք փոստային կապի օբյեկտ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով սահմանված մատչելիության պահանջներին համապատասխան:
  • փոստային կապի օպերատորների սպասարկման գրասենյակները պետք է հագեցված լինեն շուրջօրյա պահպանիչ-հակահրդեհային ազդարարման և անվտանգության ահազանգման համակարգերով,
  • փոստային կապի գործունեության իրականացման լիցենզիա ստացած անձինք պարտավոր են պահպանել փոստային կապի գաղտնիության ապահովման «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված պահանջները,
  • փոստային կապի օպերատորները պետք է ապահովեն փոստային կապի ծառայություններից օգտվողներից ընդունված փոստային առաքանու և դրամական միջոցների փոստային փոխադրությունների պահպանությունը,
  • փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման դեպքում Հայտատուն պետք է օրենքով սահմանված կարգով ծառայությունների մատուցումն ապահովի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից հաստատված փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի նորմատիվներին և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագներին համապատասխան:

Վերը նշված փոփոխություններով պայմանավորված, լիցենզիայի պայմանների և պահանջների բավարարման և դրանց պահպանման հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով նախագծով սահմանվել է լիցենզավորման համար ներկայացվող պարտադիր պայմաններ և պահանջներ, որոնք նախկինում չեն եղել:

Նախագծի ընդունմամբ կվերանա գործող օրենքի, որոշումների և կարգի միջև առկա անհամապատասխանությունը, կապահովվի լիցենզավորման գործընթացի առավել արդյունավետ իրականացումը, կբարձրացվի լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ վերահսկողական մեխանիզմները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:     

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։     

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում ռազմավարական հետևյալ փաստաթղթերից՝ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։

 

  • Քննարկվել է

    05.06.2024 - 20.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1166

Տպել