ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
6 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի մշակումը պայմանավորված է էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցի աշխատանքի, բաշխողի և սպառողների փոխհարաբերությունների բարելավման անհրաժեշտությամբ, որն այդ տեսանկյունից մշտապես արդիականացման կարիք ունի:
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Բաշխման լիցենզիա ունեցող անձի և սպառողների փոխհարաբերությունները մշտական արդիականացման և բարելավման կարիք ունեն: Այդ առումով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների 2023 թվականի ընթացքում գործնական կիրառման արդյունքում իրականացված վերլուծությունները, սպառողներից ստացած դիմում բողոքները, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ վերլուծելով և գնահատելով գործող բաշխման ցանցային կանոնները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը լրամշակել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-ն որոշումը: Մասնավորապես, սպառողի սպառման համակարգի էլեկտրամատակարարման պլանային և վթարային ընդհատումների գումարային քանակների կրճատման նպատակով առաջարկվել է կիրառել լրացուցիչ ամսական սահմանաչափ, իսկ ընդհատումների սահմանված տևողություններից յուրաքանչյուրի կրկնակին գերազանցելու դեպքերում՝ բաշխողի կողմից սպառողին կվճարվի սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 3500 դրամը:
Հաշվի առնելով բաշխողի կողմից սպառողներին վճարվող տույժերի ներկայիս մեխանիզմներում առկա որոշակի գործնական անհարմարությունը՝ նախատեսվել է ԷԲՑ կանոնների 135-րդ կետով սահմանված ժամկետների խախտման դեպքերում հաշվարկված տույժը հաշվի առնել սպառողի ընթացիկ հաշվարկային ամսվան հաջորդող ամսում ծախսած էլեկտրական էներգիայի համար ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում: Կատարվել են նաև տեխնիկական բնույթի ճշգրտումներ։
3․ Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի նպատակն է բարելավել բաշխման լիցենզիա ունեցող անձի և սպառողի փոխհարաբերությունները, որը կնպաստի նաև բաշխման ցանցի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և քննարկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ։
5․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի և սպառողների փոխհարաբերությունների, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների սպառման համակարգերի էլեկտրամատակարարմանն առնչվող հարաբերությունների բարելավում:
-
Քննարկվել է
04.06.2024 - 20.06.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 1159
Տպել