Հիշել նախագիծը

ՆԱՎԱՍԱՐԴ ԿԱՄՈՅԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

«ՆԱՎԱՍԱՐԴ ԿԱՄՈՅԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

         Նավասարդ Կամոյի Հակոբյանը ծնվել է 1998 թվականի հունիսի 5-ին: Սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ «Կատարողական արվեստ» մասնագիտության «Վոկալ արվեստ՝ ակադեմիական երգեցողություն» մասնագիտացմամբ: ԵՊԿ-ում ուսանելու 2-րդ կուրսից հանդիսացել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ երիտասարդական օպերային ծրագրի մենակատար: 2018-2021թթ. թատերաշրջանների ընթացքում հանդես է եկել առաջատար դերերգերով՝ Սիլվիո «Պայացներ», Ժորժ Ժերմոն «Լա Տրավիատա», Բելկորե «Սիրո Ըմպելիք», Անտոնիո «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերաներում և բազմաթիվ համերգային ծրագրերում: 2019 թվականից համագործակցում է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և պարբերաբար հանդես է եկել տարբեր համերգային ծրագրերում: 2022թ. Նավասարդ Հակոբյանը հանդիսանում է  երիտասարդ արտիստ՝ Հյուսթոն Գրանդ Օպերայում ԱՄՆ և ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը: Ծրագրի տևողությունը 3 տարի է, որի նպատակն է արտիստին պատրաստ դարձնել միջազգային հեղինակավոր բեմերին:

         Նավասարդ Հակոբյանը 2018թ.  արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի: 2019թ. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ճանաչվել է Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող:

Նավասարդ Հակոբյանի համար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ժողովրդական արտիստներ Բարսեղ Թումանյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, օպերային երգիչ, դաշնակահար, դիրիժոր Պլասիդո Դոմինգոն, Թագավորական օպերայի քասթինգի տնօրեն Մարիո Կատոնան, Մելիսա Վեգները, Սամուել Գելբերը, Էվամարիա Վիեզերը և այլոք:

ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 6-ի N 1300-Ա և 2022 թվականի հունիսի 17-ի N 888-Ա որոշումների համաձայն Նավասարդ Հակոբյանին ստացել է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում:

Նավասարդ Հակոբյանը 2022թվականին տարկետում ստանալուց հետո շարունակել է իր ստեղծագործական գործունեությունը, մասնավորապես՝

  • Սուլլիվան հատուկ մրցանակ, 2022, Նյու Յորք, ԱՄՆ.
  • Բաթլեր միջազգային մրցույթի հաղթող, 2023, Օսթին, ԱՄՆ.
  • Մերլին Հորն մրցույթի հաղթող, 2023, Սանտա Բարբարա, ԱՄՆ.
  • Թագուհի Սոնիա Մրցույթի դափնեկիր, 2023, Օսլո, Նորվեգիա.
  • Պլասիդո Դոմինգոյի անվան Օպերալիա համաշխարհային մրցույի 3-րդ մրցանակակիր, 2023, Քեյփ-Թաուն, Հարավային Աֆրիկա.
  • Պլասիդո Դոմինգոյի Զարզուելա հատուկ մրցանակ, 2023, Քեյփ-Թաուն, Հարավային Աֆրիկա.
  • Դալլասի Օպերային թատրոնի միջազգային մրցույթի հաղթող, 2024, Դալլաս, ԱՄՆ.
  • Մետրոպոլիտեն Օպերայի Դոմինիկ Լաֆֆոնթ մրցույթի հաղթող, 2024, Նյու Յորք, ԱՄՆ:

Նավասարդ Հակոբյան Պլասիդո Դոմինգոյի անվան Օպերալիա մրցույթից հետո առաջարկ է ստացել Դլասիդո Դոմինգոյից, ով ներկայացնում է Ասկոնաս Հոլտ մենեջերական ընկերությունը, համերգներով հանդես գալու ամբողջ աշխարհում:

Նավասարդ Հակոբյանը 2024թ. հունվարին Հյուսթոնի Գրանդ Օպերայում հանդես է եկել դեբյուտով Շարպելիսի դերերգով Մադամ Բաթերֆլայ Օպերայում, փետրվար ամսին թատրոնի և դերի դեբյուտ Դալլասի Օպերային թատրոնում՝ Գրեգորիոյի դերերգով Ռոմեո և Ջուլիետ օպերայում: Մայիս ասին Պրահայում տեղի է ունեցել Նավասարդ Հակոբյանի մենահամերգը: Նախատեսվում է հանդես գալ Հյուսթոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Նազարեթի դերերգով Սալոմե օպերայում, ապա հունիս ամսին՝ մենահամերգով Սանտա Բարբարայի Հահն հոլում: Նավասարդ Հակոբյանը ամռանը հանդես է գալու աշխարհահռչակ Զալցբուրգ Ֆեստիվալին, որի տևողությունը 2 ամիս է: Աշնանը տեղի է ունենալու իր թատրոնի դեբյուտը Սաքսոնական Դրեզդենի Օպերային թատրոնում՝ Մարչելլոյի դերերգով Բոհեմ օպերայում, իսկ ձմռանը Շոնարի դերերգով Բոհեմ օպերայում՝ Հյուսթոնի Գրանդ օպերայում:

Հաշվի առնելով Նավասարդ Հակոբյանի անցած ստեղծագործական ուղին, նրա ներդրումը հայ մշակույթում, ինչպես նաև Հայաստանն ու հայ մշակույթը միջազգային հարթակներում ըստ արժանավույն ներկայացնելը և խոստումնալից ապագան՝ առաջարկում ենք Նավասարդ Հակոբյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

 

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի ծախսերում ավելացում չի նախատեսվում:

 

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  • Քննարկվել է

    24.05.2024 - 09.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1361

Տպել