Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5307 10 000 0 ԵՎ 5307 20 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԳՈՐԾՎԱԾՔՆԵՐԻ՝ ՋՈՒԹԵ ՄԱՆՐԱԹԵԼԵՐ ԿԱՄ 5303 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՅԼ ԹԵԼԱՏՈՒՆԵՐ ՄԱՆԱԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ                 5307 10 000 0 ԵՎ 5307 20 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԳՈՐԾՎԱԾՔՆԵՐԻ՝ ՋՈՒԹԵ ՄԱՆՐԱԹԵԼԵՐ ԿԱՄ 5303 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՅԼ ԹԵԼԱՏՈՒՆԵՐ ՄԱՆԱԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2024 թվականի մարտի 1-ի ԵՏՀ Խորհրդի № 13 որոշմամբ  Հայաստանի Հանրապետության համար սահմանվել է սակագնային քվոտա ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5307 10 000 0 և 5307 20 000 0 ծածկագրերին դասվող ջուտերի համար։ Սակագնային քվոտայի ծավալը կազմում է 3 տոննա, և արտոնությունը գործում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը։

Հարկ է նշել, որ նշված սակագնային քվոտան տրամադրվելու է տնտեսվարող սուբյեկտներին բացառապես տեքստիլի արտադրության համար, ինչի հետ կապված Որոշման մեջ նախատեսվում է ապրանքը ներմուծելու ժամանակ ներկայացնել  2015 թվականի մարտի 10-ի ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» № 228-Ն որոշմամբ սահմանված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությանը 2024-2026 թվականների համար հատկացված ջուտերի, 3 տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծումը ազատել մաքսատուրքի վճարումից։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի 2024 թվականի մարտի 1-ի № 13 ԵՏՀ Խորհրդի որոշմանը համապատասխան  Հայաստանի Հանրապետություն  ջուտի մանրաթելից կամ այլ մանածագործական բաստի մանրաթելից մանվածքի ներմուծման գործընթացը։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է  ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի № 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2․1․ կետի դրույթներից և ուղղված է ապահովելու Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային, այդ թվում ԵԱՏՄ շուկայում, մրցակցության շարունակական աճը; ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի № 138-Լ «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ։

6 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

7 Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5307 10 000 0 և 5307 20 000 0 ծածկագրերին դասվող գործվածքներ՝ ջութե մանրաթելերից կամ 5303 ապրանքային դիրքում ընդգրկված այլ թելատուների մանածագործական մանրաթելերի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

  • Քննարկվել է

    23.05.2024 - 09.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1200

Տպել