Լրամշակման փուլում է
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1284-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծ
-
6 - Կողմ
-
4 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» _________ 2024 թվական N __ -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1284-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284–Լ որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման նախաբանը «21-րդ մասը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը» բառերով․
2) Որոշման հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ ենթակետով․
«5) նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը (այսուհետ՝ ԳՖԿ)։»․
3) Հավելվածի 8-րդ կետի 4-րդ ենթակետը «ջերմատան» բառից հետո լրացնել «արտադրական» բառով․
4) Հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10-րդ և 11-րդ ենթակետերով,
«10) ծրագիրը պետք է իրականացվի կապալառու կազմակերպության միջոցով (ներառյալ անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը և աշխատանքների իրականացումը)։ Շահառուն կապալառու կազմակերպության հետ պայմանագիրը պետք է կնքի վարկային պայմանագիրը կնքելուց հետո․
11) շահառուն վարկային պայմանագրի գործողության ընթացքում չի կարող օտարել անշարժ գույքը (հողամասը կամ ջերմատունը) և միայն նախարարության համաձայնությամբ այն կարող է գրավադրել, եթե ստացված ֆինանսական միջոցները ուղղվելու են բացառապես ջերմատնային տնտեսության հիմնմանը և զարգացմանը։ Ընդ որում, գրավառուի կողմից անշարժ գույքի օտարման ժամանակ (նախարարության համաձայնությամբ) ստացված ֆինանսական միջոցները առաջնահերթ պետք է ուղղվեն վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարի չափով պետության հանդեպ շահառուի պարտավորությունների մարմանը։ Գրավառուի կողմից անշարժ գույքի օտարման դեպքում, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարի պահանջի վերաբերյալ գրավոր հարցումը նախարարությանը պետք է իրականացվի գրավառուի կողմից և նախարարությունը գրավառուին պետք է տրամադրի գրավոր տեղեկատվություն՝ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարի չափի վերաբերյալ։»․
5) Հավելվածի 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8-րդ ենթակետով․
«8) շահառուի կողմից կատարված ջերմատան կառուցման ծախսերը 1 քառ. մ-ի հաշվով չեն կարող գերազանցել ծրագրի N 2 աղյուսակի առանձին տողերում ներկայացված, գնահատված ծախսերի սահմանաչափերը։»․
6) Հավելվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր գ) պարբերությամբ․
«գ) 8-րդ կետի 10-րդ ենթակետում նշված կապալառուի հետ կնքված պայմանագիրը։»․
7) Հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետի 1-ին և 2-րդ նախադասություններում նախարարություն բառը իր հոլովաձևերով փոխարինել ԳՖԿ բառով՝ համապատասխան հոլովաձևերով, իսկ 3-րդ նախադասությունում նախարարությունը բառը փոխարինել ԳՖԿ-ն՝ համաձայնեցնելով նախարարության հետ բառերով․
8) Հավելվածի 11-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4) ֆինանսական կառույցը նախորդ ամսվա վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը ԳՖԿ-ին է ներկայացնում ոչ ուշ, քան հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: ԳՖԿ-ն հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական կառույցի հետ ճշգրտում է հայտերը, ստուգում է ծրագրի պահանջներին համապատասխանությունը և դրական եզրակացության դեպքում ներկայացնում նախարարություն, որը 5 աշխատանքային օրվա ընթացքում հաշվառում է ԳՖԿ-ից ստացված հայտերը և վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը փոխանցում է ԳՖԿ–ին, որն էլ 5 աշխատանքային օրվա ընթացքում գումարը փոխանցում է համապատասխան Ֆինանսական կառույցի հաշվեհամարին։ Հայտը՝ ծրագրի պահանջներին չբավարարելու դեպքում ԳՖԿ-ն երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է տեղյակ պահել ֆինանսական կառույցին՝ նշելով չբավարարման հիմքերը.․
9) Հավելվածի 11-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի ամբողջ տեքստում նախարարություն բառը իր հոլովաձևերով փոխարինել ԳՖԿ բառով՝ համապատասխան հոլովաձևերով․
10) Հավելվածի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7-րդ և 8-րդ ենթակետերով․
«7) ԳՖԿ-ն ամսական պարբերականությամբ հաշվետվություն է ներկայացնում նախարարություն․
8) հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին, այդ թվում՝
ա. վարկերի մասին՝ ըստ մարզերի և համայնքների, շահառուների անձնական ու կոնտակտային տվյալների, վարկի գումարի, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարի, ջերմատների տարածքների մասին.
բ. տեղեկատվություն ֆինանսական կառույցի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքների և հայտնաբերված խախտումների մասին:․
11) Հավելվածի Աղյուսակ N 2-ի 2.1*** տողից հանել Այլ ծախսեր, այդ թվում՝ բառերը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
23.05.2024 - 08.06.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2614
Տպել