Հիշել նախագիծը

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԿԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1060-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԿԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1060-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1060-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն արդիականացնելու՝ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործող իրավակարգավորումներին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին առավել լավ համապատասաանեցնելու և վտանգավոր սննդամթերքի և կերի օգտահանման և ոչնչացման ընթացակարգերը հստակեցնելու հանգամանքով՝ ոչնչացման գործընթացում ապահովելով բնապահպանական և առողջապահական երաշխիքները:   

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունման նպատակն է հստակեցնել սննդամթերքի և կերի արտադրության ու շրջանառության փուլերում գործող շահագրգիռ կողմերի համար վտանգավոր արտադրանքի օգտահանման և ոչնչացման ընթացակարգերը՝ ապահովելով վտանգավոր սննդամթերքի և կերի օգտահանման և ոչնչացման հետ կապված Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործող իրավակարգավորումները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգերի պահանջները: 

   

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

 

  Նախագծի  ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումն անմիջականորեն չի բխում ռազմավարություններից:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ուժը կորցված կճանաչվի Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1060-Ն որոշումը և կհստակեցվեն  սննդամթերքի և կերի արտադրության ու շրջանառության փուլերում գործող շահագրգիռ կողմերի համար օգտահանման և ոչնչացման ընթացակարգերը, կկրճատվի օգտահանում և ոչնչացում իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար ավելորդ բեռը, կնպաստի սննդամթերքի անվտանգության բարձրացմանը, գործող իրավակարգավորումների չափանիշների հետ ներդաշնակեցմանը:

  • Քննարկվել է

    22.05.2024 - 25.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2411

Տպել