«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի N 37-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
4 - Կողմ
-
4 - Դեմ
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 321․1 հոդվածով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված համաձայնագրին համապատասխան սահմանված դեպքերում մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ տեղորոշման կապարակնիքների կիրառմամբ հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի կողմից պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հարաբերությունները։ Նշված հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված խախտումները մեկ ամսվա ընթացքում երկու անգամից ավելի կատարելը հիմք է Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի գործունեության դադարեցման համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Նախագծով սահմանվում է Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի գործունեության դադարեցման կարգը, որով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների փոխադրման հետագծելիության նպատակով տեղորոշման կապարակնիքների օգտագործման մասին» համաձայնագրին և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ ազգային օպերատորի գործունեության դադարեցման հետ կապված հարաբերությունները։
-
Քննարկվել է
22.05.2024 - 06.06.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1352
Տպել