Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն  կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության

 

Անհրաժեշտությունը - «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն  կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 3.5 Գյուղատնտե­սություն բաժնի 9-րդ կետի 2-րդ ենթակետի ա. պարբերության՝ ՀՀ պետական բյուջե հավաքագրվող տարեկան մուտքերի պահպանմամբ` պետական տուրքի և ակցիզային հարկի դրույքա­չափերի հաշվարկման մեթոդի առաջարկման միջոցառման կատարումն և կոնյակի ու բրենդիի սպիրտներ արտադրող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները - ՀՀ գործող օրենսդրությամբ՝

  1. թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կազմում է 15 մլն դրամ, իսկ շշալցված կոնյակի ու բրենդիի և կոնյակի ու բրենդիի սպիրտների ներմուծումը ծանուցման ենթակա գործունեություն չի համարվում և այդ գործունեության իրականացման իրավունքի համար պետական տուրք սահմանված չէ: Այդ պատճառով անհանգստացնող չափերի է հասել կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծումը: 2016 թվականին ներմուծվել է 7996.4 հազար լիտր կոնյակի սպիրտ, որը համարժեք է շուրջ 88.0 հազար տոննա խաղողի և նշված ծավալներով կոնյակի սպիրտների ներմուծումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել հանրապետությունում արտադրվող խաղողի բերքի իրացման և մթերումների կազմակերպման համար,
  2. պետական տուրքի նույն դրույքաչափը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում կոնյակի սպիրտներ և շշալցված կոնյակ արտադրող, իրացնող և ներմուծող մեծ և փոքր ընկերությունների համար, իսկ գինեգործությամբ զբաղվող փոքր ընկերությունները 15 մլն դրամ տուրքի պատճառով չեն կարողանում զբաղվել կոնյակի արտադրությամբ,
  3. մեկից ավելի յուրաքանչյուր վայրում ծանուցման ենթակա նույն տեսակի գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված է պետական տուրքի դրույքաչափի հիսուն տոկոսի չափով լրացուցիչ տուրք վճարելու պահանջ, որը լրացուցիչ խոչընդոտ է ստեղծում այն ընկերությունների համար, որոնք ունեն մասնաճյուղեր, որտեղ կարող են զբաղվել կոնյակի սպիրտի թորումով,
  4. սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը չեն նպաստում Հայաստանում կոնյակի իրացման ծավալների և հավաքագրվող ակցիզային հարկի գումարների ավելացմանը: Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխության նախորդ տարում՝ 2012թ. կոնյակի իրացման ծավալները կազմել են 1888.7 հազ. լիտր, իսկ հավաքագրված ակցիզային հարկը՝ 2244.5 մլն. դրամ: 2013թ. այդ ցուցանիշները կազմել են 1399.7 հազ. լիտր և 2715.6 մլն. դրամ կամ ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխության առաջին տարում կոնյակի իրացման ծավալները նվազել են 489.0 հազ. լիտրով, իսկ ակցիզային հարկի մուտքերն ավելացել են 471.1 մլն դրամով: Հաջորդ տարիներին աստիճանաբար նվազել են կոնյակի իրացման ծավալներն ու հավաքագրվող ակցիզային հարկի մուտքերը: 2016թ. կոնյակի իրացման ծավալները կազմել են 885.8 հազ. լիտր, իսկ հավաքագրված ակցիզային հարկը՝ 2096.1 մլն. դրամ կամ 2012թ. համեմատությամբ հանրապետությունում կոնյակի իրացման ծավալները նվազել են 1002.9 հազ. լիտրով կամ ավելի քան 2 անգամ, իսկ հավաքագրված ակցիզային հարկը նվազել է 148.4 մլն դրամով կամ 6.6 տոկոսով:

Ակցիզային հարկի բարձր դրույքաչափերով պայմանավորված տնտեսավարողները դիմում են տարբեր միջոցների, այդ թվում՝ կեղծումների (խաղողից բացի այլ սպիրտների օգտագործում) ճանապարհով արտադրանքի ինքնարժեքը նվազեցնելու համար, որը սպառողների իրավունքների ոտնահարումից բացի կարող է հանգեցնել նաև շատ լուրջ հետևանքների, մասնավորապես՝ երկար տարիների ընթացքում ձևավորված հայկական կոնյակի հարգը և իրացման շուկաները կորցնելու վտանգի:

  1. ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող շշալցված կոնյակի իրացման դեպքում (այդ թվում` անհատույց) այդ ապրանքների իրացման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար 3500 դրամից` 100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով: Նշված նվազագույն սահմանը 0.5 լիտրանոց 1 շշի հաշվարկով կազմում է 700 դրամ, այն դեպքում, երբ 3 տարեկան 0.5 լիտր կոնյակի ինքնարժեքը, առանց շշալցման ու փաթեթավորման ծախսերի, շահույթի և հարկերի կազմում է շուրջ 600 դրամ:

Նշված խնդիրներն իրենց լուրջ ազդեցությունն են թողնում նաև արտադրվող խաղողի պահանջարկի ավելացման և մթերումների գործընթացի կազմակերպման վրա:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը - ՀՀ կառավարությունը որդեգրել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն և ՀՀ կառա­վարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 49 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ արտահանմանն ուղղված արդյունա­բերական քաղաքականության ռազ­մավարությունը: Հաշվի առնելով, որ գինեգործական արտադրանքը Հայաստանից արտահանվող ապրանքների հիմնական տեսակներից է և ունի ծավալային աճի մեծ ներուժ, վերը նշված քաղաքականության շրջանակներում կոնյակագործությունն ու գինեգործությունը ընդգրկվել են ռազմավարության առաջնային ոլորտների շարքում և 2012 թվականի հուլիսի  24-ին ու նոյեմբերի 27-ին կայացած ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի նիստերում հավանության են արժանացել համապատասխանաբար կոնյակագործության և գինեգործության ոլորտային ռազմավարություններն ու դրանց իրականացումն ապահովող գործողությունների ծրագրերը:

Կարգավորման նպատակը և բնույթը – Սույն նախագծերի փաթեթով առաջարկվում է

  1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքով ծանուցման ենթակա թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության գործունեության տեսակների շարքից առանձնացնել ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրությունը, իսկ ծանուցման ենթակա գործունեության տեսակների շարքում ավելացնել ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրությունը, մինչև 100 հազար լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացումը և «Բաց թողնում՝ ներքին սպառման համար, «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառ­ման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումը, ինչպես նաև մինչև պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը 100 հազար լիտրից (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) ավելի քանակությամբ արտադրանքի խմբաքանակների ներմուծումը կամ իրացումը:
  2. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով.

1) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության իրականացման և մինչև 100 հազար լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի ներմուծման և իրացման իրավունք ձեռք բերելու համար սահմանել տարեկան 10 մլն դրամ և 100 հազար լիտրից ավելի ներմուծված և իրացված արտադրանքի (բացառությամբ՝ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի) յուրաքանչյուր լիտրի (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ 25 դրամ պետական տուրք, իսկ 100 հազար լիտրից ավելի ներմուծված կամ իրացված ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի յուրաքանչյուր լիտրի (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ 100 դրամ պետական տուրք,

2) խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմերի արտադրության իրականացման գործունեության տեսակի համար հանել մեկից ավելի յուրաքանչյուր վայրում ծանուցման ենթակա նույն տեսակի գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի հիսուն տոկոսի չափով լրացուցիչ տուրք վճարելու պահանջը:

  1. Հայաստանի Հանրապետության հարկայինօրենսգրքով.

1) սահմանված կոնյակի ակցիզային հարկի հարկման բազան փոփոխել և ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանել իրացվող 1 լիտրի (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) հաշվարկով, ըստ տարիքային խմբերի,  

2) բարձրացնել շշալցված հայկական կոնյակների համար սահմանված իրացման նվազագույն գինը և դրանք սահմանել ըստ տարիքային խմբերի:

Հարկ է նշել, որ ՌԴ ֆինանսների նախարարի 2017 թվականի ապրիլի 4-ի № 57н հրամանով 28 տոկոսից բարձր թնդությամբ ալկոհոլային խմիչքների շարքում բարձրացվել են նաև կոնյակի ձեռքբերման, իրացման և մանրածախ վաճառքի գները:  Կոնյակի 0.5 լիտրանոց մեկ շշի ձեռքբերման նվազագույն գինն արտադրողների համար նախկին 250 ռուբլու փոխարեն սահմանվել է 314 ռուբլի, այլ կազմակերպությունների համար՝ 262 ռուբլու փոխարեն՝ 323 ռուբլի, իսկ մանրածախ վաճառքի նվազագույն գինը սահմանվել է 371 ռուբլի նախկին 322 ռուբլու փոխարեն:

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից: 

Ակնկալվող արդյունքը - Սույն նախագծերի փաթեթի ընդունումից ակնկալվում է, որ՝

1) կոնյակի սպիրտներ և շշալցված կոնյակ արտադրող, իրացնող և ներմուծող մեծ և փոքր ընկերությունների համար կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ և կոնյակի արտադրությամբ կսկսեն զբաղվել այլ փոքր ընկերություններ,

2) կոնյակի ու բրենդիի սպիրտներ արտադրող և ներմուծող, ինչպես նաև շշալցված կոնյակ ու բրենդի իրացնող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների համար կապահովվի հավասար մրցակցային միջավայր,

3) կնվազեն կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծման և իրացման ծավալները, ինչը կխթանի տեղական հումքով կոնյակի և բրենդիի սպիրտների արտադրության և դրանցով արտադրվող շշալցված կոնյակների ու բրենդիների արտադրության և արտահանման ծավալների աճին,

4) 10-ից 15 տոկոսով կամ 0.5 մլն լիտրով կավելանան տեղական շուկայում իրացվող շշալցված հայկական կոնյակների ծավալները,

5) կմեծանա խաղողի նկատմամբ առկա պահանջարկը, որը կնպաստի մթերման գների աճին, գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացմանը և խաղողի մթերումների կազմակերպման հիմնախնդրի մեղմմանը, ինչպես նաև խաղողի լրացուցիչ քանակների մթերմանն ու մթերման դիմաց վճարման պարտավորությունների ժամկետների կրճատմանը,

6) կավելանան պետական բյուջեի մուտքերը, ինչպես նաև տնտեսավարողների եկամուտներն ու շրջանառու միջոցները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը:

                                                                 ՏԵՂԵԿԱՆՔ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն  կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն  կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն, ինչպես  նաև միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ անհամապատասխանություն չի առաջացնում: 

                                                                ՏԵՂԵԿԱՆՔ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն  կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն ընդունելու դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

 

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն  կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում 2016 թվականի ցուցանիշներով հաշվարկված կոնյակի իրացումից հավաքագրվող ակցիզային հարկերը կնվազեն՝ 555.3 մլն դրամով: 2016 թվականին ներմուծված և իրացված կոնյակի և բրենդիի սպիրտների ծավալներով հաշվարկված պետական բյուջե լրացուցիչ կհավաքագրվի շուրջ 266.2 մլն դրամ պետական տուրք: Ակցիզային հարկի դրույքաչափերի առաջարկվող փոփոխությունների արդյունքում պետական բյուջե հավաքագրվող մուտքերի 555.3 մլն դրամով նվազումն ամբողջությամբ կփոխհատուցվի կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծումից և իրացումից ակնկալվող պետական տուրքի մուտքերի հաշվին և կապահովվի պետական բյուջեի ավելի քան 205 մլն դրամ լրացուցիչ մուտքեր: Բացի այդ օրենս­դրական փոփոխությունների արդ­յունքում ակնկալ­վող արտադրության և իրացման ծավալ­ների աճով պայմանա­վորված կապա­­հովվեն ԱԱՀ-ի, ակցի­զա­յին հարկի և շահութահարկի մասով լրացուցիչ մուտքեր:

 

 

  • Քննարկվել է

    09.02.2018 - 25.02.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10682

Տպել

Առաջարկներ`

Նենսի Գևորգիան

09.02.2018

առաջարկում եմ հիմնավորման մեջ ներառել նաև վերլուծություն, առաարկվող փոփոխության էֆեկտի վերաբերյալ: Մասնավորապես, հատկապես, ինչքան տնտեսվարողի բեռ կթեթևանա և բեռը հատկապես որ տնտեսվարողների վրա կընկնի /օրինակ՝ Արարատի գործարարն և այլն/: Բացի այդ, առաջարկում եմ ներկայացնել համեմատական 5մլն և գերազանցող յուրաքանչյուր լիտիր 50 դրամի և 10մլն և գերազանցող յուրաքանչյուր լիտիր 25 դրամի ազդեցությանվերաբերյալ:

Տեսնել ավելին