ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1491-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1491-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորում
1 |
Անհրաժեշտությունը |
|
«Էլիսոն» ՍՊ ընկերության կողմից Պետական գույքի կառավարման կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե) է մուտքագրվել գրություն, որով վերջինս խնդրել է կինոթատրոնի շահագործման ժամկետի սկիզբ սահմանել 01․09․2026 թվականը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ շինարարության թույլտվության ժամկետի (16.01.2026թ․) ավարտից հետո իրականացվելու է իրավական փաստաթղթերի (սեփականության իրավունքի գրանցում, ավարտական ու շահագործման ակտեր և այլն) հավաքագրման գործընթաց։ |
2 |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
ՀՀ կառավարության 14․10․2004 թվականի թիվ 1491-Ն որոշման հիմքով՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության (ներկայում՝ Կոմիտե) և «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) միջև 21․02․2005 թվականին կնքվել է պետական գույքի մասնավորեցման թիվ 735-Ու պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր)։ Պայմանագրի 5-րդ գլխի 5․3․ կետի 5․3․4 ենթակետի համաձայն Ընկերությունը ստանձնել է պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից 2 տարում կատարել 200 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ։ Պայմանագրի 5․3․5․ կետի համաձայն՝ Ընկերությունը ստանձնել է նաև մասնավորեցված օբյեկտի գործունեության պրոֆիլը առնվազն 20 տարի ժամկետով պահպանելու պարտավորություն։ Կոմիտեի և Ընկերության միջև ՀՀ կառավարության 01․11․2012 թվականի թիվ 1389-Ն որոշման հիմքով 15․11․2012 թվականին կնքվել է Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագիր, որով Պայմանագրի 5․3․5․ կետը փոխարինվել է հետևյալ կերպ․ ««Ծաղկաձոր» կինոթատրոնի շինարարական աշխատանքներն ավարտել մինչև 2015 թվականը և շինարարական աշխատանքների ավարտից հետո կինոթատրոնի գործունեության պրոֆիլը պահպանել առնվազն 20 տարի ժամկետով»։ Պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման հետևանքով Կոմիտեն 27.03.2015 թվականի թիվ 01/11.12/1429-15 գրությամբ հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ պայմանագրային պարտավորությունը կատարելուն հարկադրելու պահանջի մասին, որը Դատարանի թիվ ԵԿԴ/1270/02/15 քաղաքացիական գործով 13.11.2017 թվականի վճռով բավարարվել է։ Դատարանի կողմից 20.12.2017 թվականին տրվել է կատարողական թերթ, որը ներկայացվել է հարկադիր կատարման։ 06.12.2023 թվականին Կոմիտեն ներկայացրել է հայցադիմում ընդդեմ «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ի՝ պայմանագիրը լուծելու և պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու պահանջների մասին, հայցադիմումը Դատարանի 26.12.2023 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ։ 31․01․2023 թվականին Կոմիտե մուտքագրված «Էլիսոն» ՍՊ ընկերության գրությունից Կոմիտեն տեղեկացել է, որ Պայմանագրի առարկա հանդիսացող գույքը Ընկերությունը 07․08․2020 թվականի առուվաճառքի պայմանագրով օտարել է «Հան Գրուպ» ՍՊԸ-ին, որի իրավահաջորդն է «Էլիսոն» ՍՊԸ-ն։ Ընդ որում, վերոնշյալ 07․08․2020 թվականի առուվաճառքի պայմանագրի 1.4. կետի համաձայն գնորդին՝ «Էլիսոն» ՍՊԸ-ին են փոխանցվել Պայմանագրով Ընկերության կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները ամբողջ ծավալով։ Հետագայում, «Էլիսոն» ՍՊ ընկերության կողմից Կոմիտե է մուտքագրվել մի շարք գրություններ, որով վերջինս խնդրել է կինոթատրոնի շահագործման ժամկետի սկիզբ սահմանել 01․09․2026 թվականը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ շինարարության թույլտվության ժամկետի (16.01.2026թ․) ավարտից հետո իրականացվելու է իրավական փաստաթղթերի (սեփականության իրավունքի գրանցում, ավարտական ու շահագործման ակտեր և այլն) հավաքագրման գործընթաց։ Հաշվի առնելով վերը նշվածը նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 1491-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն |
3 |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Գույքի կառավարման արդյունավետության բարձրացում։ |
4 Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը |
|
1 |
Նախագծի ընդունումը պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցություն չունի։ |
2 |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Մասնավորեցման գործընթացի ավարտ |
3 |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից: |
4 |
Ակնկալվող արդյունքը |
|
Մասնավորեցման գործընթացի ավարտ |
5. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք |
|
1 |
Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի: |
2 |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
6. Տեղեկանք հասարակության մասնակցության մասին |
|
1 |
Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը |
2 |
Նախագծի էլեկտրոնային տարբերակը, մինչև նախագիծը ՀՀ կառավարության նիստի քննարկմանը ներկայացնելը, տեղադրվում է ՀՀ կառավարության ինտերնետային կայքում՝ e-gov.am հասցեում: |
7 |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և /կամ այլ ռազմավարություններ |
|
Նախագծի մշակումը չի բխում ռազմավարական որևէ փաստաթղթից։ |
-
Քննարկվել է
22.05.2024 - 12.06.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 1234
Տպել