Հիշել նախագիծը

«Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա¬նություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2024թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպոր­տային պարտա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր­տային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, քանակները, ներգրավման ժամկետները, ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակները և ներգրավման ժամկետները:

  • Քննարկվել է

    17.05.2024 - 01.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2700

Տպել

Առաջարկներ`

Gegham Beglaryan

31.05.2024

Չգիտեմ ինչքանով է հաշվի առնվել տվյալ որոշումների ռիսկերը և ազդեցությունը բիզնես միջավայրի վրա, բայց ևս մեկ անգամ ցանկանում եմ բարձրաձայնել և հորդորել հաշվի առնել հնարավոր ազդեցությունը։ Փոքր և զգայուն Հայկական շուկայի պայմաններում ընկերության տնօրենի կամ գործունեության համար այլ կարևոր աշխատակիցներին զորակոչելը՝ թեկուզ և 25 օրով, շատ բացասական ազդեցություն է ունենում ընկերության բնականոն գործունեության վրա, որը վերականգնելու համար երբեմն պահանջվում է 6-12 ամիս ժամանակ և ֆինանսական միջոցներ, բայց եղել է նաև դեպք, որ պետական մարմինների կողմից հաշվի չի առնվել ընկերության տնօրենի մասնակցությունը զորահավաքին և ընկերությանը ներկայացվել է տույժ պայմանագրի ժամկետների խախտման համար։ Բացի վերը նշվածից, տվյալ քայլով ստեղծվում է անհավասար մրցակցային պայմաններ ընկերությունների միջև, քանի որ պաշտպանության նախարարությունը ի դեմս զինկոմիսարիատների, չի կարողանում ապահովել բոլորի հավասար մասնակցությունը զորահավաքներին։ Արդյունքում որոշ ընկերություններ ստանում են մրցակցային առավելություն, մյուսների համար արհեստականորեն ստեղծվում են խոչընդոտներ և անհավասար պայմաններ, անարդարության զգացողություն, ինչը պարտադիր ազդեցություն է ունենալու տնտեսության վրա։ Տվյալ որոշումը ստեղծում է անհավասար պայմաններ արտասահմանյան և տեղական ներդրողների միջև, քանի որ տեղական ներդրողը չունի երաշխիք, որ զինկոմիսարիատի աշխատակցի քմահաճույքով ամեն տարի չի կանչվելու զորահավաքի՝ հավելյալ ռիսկեր առաջացնելով ներդրման համար, ինչի արդյունքում տեղական ներդրողը սկսում է փնտրել և գտնում է ավելի ապահով շուկաներ, իսկ ՀՀ կառավարությունը փորձում է ներգրավել արտասահմանյան ներդրողների՝ անտեսելով ներքին ռեսուրսը։ Ելնելով վերը նշվածից, առաջարկում եմ գոնե խոշոր հարկատուների համար օրենքով սահմանել ամրագրման հնարավորություն՝ հաշվի առնելով ՀՀ սահմանադրության 86-րդ հոդվածի՝ Պետական քաղաքականության հիմնական նպատակները, 1) Գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը։

Սյուզաննա Մանուչարյան

18.05.2024

Ողջունելի է պաշտպանությանը միտված ցանկացած միջոցառում,,ամուր և գիտակից բանակ ունենալը պաշտպանված լինելու երաշխիք է։։ Սակայն միթե անընդհատ այդքան հավաքներին մասնակցողներին տրամադրվող ,պարբերաբար,կատարվող ծախսերը,մասնակիցներին հիմնական աշխատանքից կտրելը,այլ սոցիալական խնդիրների առաջացման տեղիք չի տալիս։ Կարծում եմ ,որ ամենքը պետք է իրենց մշտական զբաղվածությունը ունենան,իսկ պայմանագրային զինծառառայողներին տրվող աշխատավարձի բարձրացումը,այդ շարքերը կլրացնի բազմաթիվ,հիմնական աշխատողներով,։։ Շնորհակալություն։

Tigran Zakaryan

17.05.2024

Առաջարկում եմ քանակի վերավերյալ կետը բացել (2-րդ կետ): Քանի որ բոլորս էլ գիտենք, որ ինչքան գնում է այդքան ավելի շատանում է հավաքագրվողների քանակը: Ավելի լավ է տեղեկացված լինենք թե ինչ քանակ է նախատեսվում ապահովել՝ բանակի բացերը փակելու համար:

Տեսնել ավելին