Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ի N 312-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ի N 2195-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

2024 թվականի ______ N__-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ի N 312-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ի N 2195-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 2018 թվականի փետրվարի 2-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի 1-ին և 5-րդ հոդվածները և ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 10-ի  Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208 և 2402 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր սահմանելու մասին N 312-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները․

  • Որոշման վերնագրում ազգային օպերատոր բառերից հետո լրացնել և իրավասու (լիազորված) մարմին բառերը,
  • Որոշման նախաբանում «մասը» բառից հետո լրացնել «և 2018 թվականի փետրվարի 2-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի 1-ին և 5-րդ հոդվածները» բառերը,
  • Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին կետով․

2․1․ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավասու (լիազորված) մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է (այսուհետ՝ Լիազորված մարմին)։,

  • Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3․1․-ին կետով․

3․1․ Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Լիազորված մարմնի միջև կնքվում է պայմանագիր, որով, ի թիվս այլնի, սահմանվում են Լիազորված մարմնի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի միջև ծագող հարաբերությունները կանոնակարգող, ինչպես նաև պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու դեպքում ազգային օպերատորի նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու և վերջինիս լիազորությունները դադարեցնելու հետ կապված դրույթներ։ Ընդ որում, որպես ազգային օպերատոր վերջինիս լիազորությունների դադարման դեպքում ազգային օպերատորը պարտավոր է դադարեցումից առնվազն 6 ամիս առաջ այդ մասին տեղեկացնել Լիազորված մարմնին։։

2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր սահմանելու մասին № 2195-Լ որոշումը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    16.05.2024 - 31.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1416

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ