Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 895 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895 որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշմամբ, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «1․ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի՝ 1-ին և 2-րդ կետերով նախատեսված «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրություն, ներմուծում կամ արտահանում (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի և պայթեցման սարքավորումների, ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների)» և «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտուր, պահեստավորում կամ տեղափոխում» լիցենզավորման գործունեության տեսակները լիցենզավորող ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին է հանդիսանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, իսկ 4-րդ, 5-րդ և 11-րդ կետերով նախատեսված «Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրություն», «Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտուր» և «Մասնավոր պահնորդական գործունեություն» լիցենզավորման գործունեության տեսակները լիցենզավորող ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին է հանդիսանում ՀՀ ոստիկանությունը։
2023 թվականի հուլիսի 13-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-255-Ն օրենքը, որի համաձայն՝ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների ներմուծումը և արտահանումը, հրագործական արտադրատեսակների արտադրությունը, ներմուծումը, արտահանումը ևս դարձել են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ։
Մինչև Օրենքի ընդունումը պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների միայն արտադրության, առևտրի և պայթեցման աշխատանքների գործունեության տեսակով զբաղվելու դեպքում էր պահանջվում լիցենզավորում, իսկ հրագործական արտադրատեսակների արտադրության, ներմուծման, արտահանման, առևտրի (իրացման), պահեստավորման, տեղափոխման, կիրառման դեպքում լիցենզավորում չի պահանջվել։ Հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումը և առևտուրն իրականացվել են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված ծանուցման ենթակա գործունեության իրականացման պարզ ընթացակարգով։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից, որի համաձայն քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի, հարդարման, հրաձգարանի գործարկման լիցենզիաները տալիս է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված հավելվածի 6․1-ին կետի պահանջից, այն է ներքին գործերի նախարարությունը մշակում և իրականացնում է ․․․, մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզավորման, զենքի առևտրի, զենքի հարդարման, հրաձգարանների գործարկման լիցենզավորման ․․․ հետ կապված հարաբերությունների կարգավորման ոլորտներում ․․․, պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի, պահեստավորման, տեղափոխման կամ կիրառման (շահագործման), հրագործական արտադրատեսակների արտադրության, ներմուծման (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների), հրագործական արտադրատեսակների կիրառման (շահագործման), առևտրի (իրացման), պահեստավորման և տեղափոխման (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների, որոնց մասով լիցենզավորման պահանջը վերաբերում է միայն կենցաղային նշանակության I և II դասերի արտադրատեսակների պահեստավորմանը և տեղափոխմանը) և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիաների տրամադրման, պետական և համայնքային նշանակության կամ պետական և համայնքային մասնակցությամբ միջոցառումների համար հրագործական արտադրատեսակների ներմուծման և կիրառման թույլտվության տրամադրման Կառավարության քաղաքականությունը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 1-ին կետի 1-ին և 12-րդ ենթակետերը համապատասխանեցնել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքներով սահմանված պահանջներին:
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 1-ին կետի 1-ին և 12-րդ ենթակետերը կհամապատասխանեցվեն գործող օրենսդրության պահանջներին:
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Քննարկվել է
15.05.2024 - 30.05.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Լիցենզավորում և թույլտվություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 1358
Տպել