Հիշել նախագիծը

«Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ նախատեսված փոփոխությունների իրականացման ժամանակացույցի և չափորոշիչների սահմանման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» Վարչապետի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

 

«ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ   ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը – Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության մշակման գործընթացում շահագրգիռ կողմերի պատշաճ մասնակցության ապահովման, թափանցիկության բարձրացման, Հայաստանի Հանրապետության կառավարության և ընդերքօգտագործող կազմակերպությունների միջև համագործակցության մեխանիզմների ստեղծման նպատակով, ինչպես նաև ի կատարումն ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը) հաստատելու մասին» թիվ 730-Լ որոշման հավելված N 2-ով հաստատված 2.2-րդ թիրախային ուղղության 3.2-րդ կետի 6-րդ ենթակետի՝ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ նախատեսված փոփոխությունների իրականացման ժամանակացույցի և չափորոշիչների սահմանման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ստեղծել աշխատանքային խումբ։
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի թիվ 730-Լ որոշմամբ հաստատվեց Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը): Որոշման հավելված N 2-ով հաստատված 2.2-րդ թիրախային ուղղության 3.2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջն է՝ ստեղծել մեխանիզմներ ՀՀ Կառավարության և ներկայում գործող ընդերքօգտագործող կազմակերպությունների միջև համագործակցության համար՝ ձևավորելով համատեղ աշխատանքային խումբ և սահմանել Ռազմավարությամբ նախատեսվող փոփոխությունների իրականացման ժամանակացույց և չափորոշիչներ։

Ռազմավարությամբ ամրագրված է այն մոտեցումը, որ ոլորտի զարգացման հիմքում մասնակիցների միջև արդյունավետ երկխոսությունն է և քաղաքականությունը կրող սուբյեկտների մասնակցությունը ոլորտի բարեփոխումների գործընթացին:

Ռազմավարության մշակման ողջ ընթացքում ևս ռազմավարական տեսլականի, առաջնահերթությունների, նպատակների, խնդիրների վերհանման, դրանց հասնելուն ուղղված մեխանիզմների ներդրման, բարեփոխումների իրականացման առաջարկությունների մշակման աշխատանքներն իրականացվել են շահագրգիռ կողմերի միջև տեղեկատվության փոխանակման և, հնարավորության սահմաններում, փոխհամաձայնության ապահովման հիման վրա։

Սույն նախագծով նախատեսվում է Ռազմավարության գործողությունների պլանով սահմանված միջոցառումների իրականացման գործընթացում թափանցիկության բարձրացման, շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը ապահովելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և ընդերքօգտագործող կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած, հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը։ Ընդ որում, նշյալ աշխատակարգով նախատեսվում է, որ ԱԽ-ի նիստերին կարող են հրավիրվել նաև ներկայացուցիչներ Ռազմավարության Շահագրգիռ կողմերի ներգրավման պլանում ընդգրկված՝ հիմնական շահագրգիռ կողմերի խմբերից (գիտական հանրություն, ԱՃԹՆ բազմաշահառու խումբ, Պետական մարմիններ, քաղհասարակություն, ընդերքօգտագործող կազմակերպություններ),   միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև այլ փորձագետներ, ինչը կապահովի մասնակցային գործընթացը Հանքարդյունաբերության ոլորտի գլխավոր փաստաթղթից բխող միջոցառումների իրականացման գործընթացում։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
  2. Ակնկալվող արդյունքը – ՀՀ Կառավարության և ընդերքօգտագործող կազմակերպությունների միջև համագործակցության մեխանիզմների ստեղծում, Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ նախատեսված փոփոխությունների իրականացման իրատեսական ժամանակացույցի և չափորոշիչների սահմանում՝ հաշվի առնելով սահմանվող պահանջների իրականացման տեխնիկական և ֆինանսական ռեսուրսները, Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացման ապահովում մասնակցային գործընթացի միջոցով: 
  3. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Ներկայացված նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
  4.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի թիվ 730-Լ որոշմամբ հաստատված՝ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության պահանջից:

  • Քննարկվել է

    15.05.2024 - 31.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1405

Տպել