Հիշել նախագիծը

«ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՉԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՌԵԵՍՏՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2024 թվականի ______ N__-Ն

 

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՉԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՌԵԵՍՏՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 289-րդ հոդվածի 5-րդ մասին և 293-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելու կամ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին չընդգրկելու համար հիմք հանդիսացող իրավախախտումների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի․

2) լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի վկայականի գործողությունը կասեցնելու համար հիմք հանդիսացող իրավախախտումների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Սահմանել, որ իրավաբանական անձը հանվում է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից կամ իրավաբանական անձը չի ընդգրկվում լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում կամ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի վկայականի գործողությունը կասեցվում է, եթե սույն որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետով և 2-րդ հավելվածի 1-ին և 2-րդ կետերով և 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված և սույն կետում նախատեսված ժամկետում կատարված բոլոր իրավախախտումների արդյունքում հաշվարկված կամ լրացուցիչ առաջադրված պարտավորությունների հանրագումարը գերազանցում է՝

1) իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում չընդգրկման որոշման կայացման համար՝ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկման համար դիմումը ներկայացնելու օրվան նախորդող տասներկու ավարտված ամիսների համար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված ավելացված արժեքի հարկով հարկման բազայի 0,8 %-ը․

2) իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից հանելու կամ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի վկայականի գործողությունը կասեցնելու վերաբերյալ որոշման կայացման համար՝ իրավախախտումների արձանագրման օրվան նախորդող տասներկու ավարտված ամիսների համար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված ավելացված արժեքի հարկով հարկման բազայի 0,8 %-ը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության «____» __________ ____

N____-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՉԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ

 

1․ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի՝

1) 302-րդ հոդվածով սահմանված՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի գործողությունները խոչընդոտելը և մաքսային մարմնի պաշտոնատար անձի օրինական պահանջին չենթարկվելը, եթե իրավախախտման պատճառները՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 435-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված ժամկետում չեն վերացվել․

2) 312-րդ հոդվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային հսկողությունը շրջանցելով․

3) 313-րդ հոդվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով․

4) 314-րդ հոդվածով սահմանված՝ կանխիկ դրամական միջոցները, վճարային գործիքները ապօրինի տեղափոխելը․

5) 315-րդ հոդվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային և այլ փաստաթղթերը կամ մաքսային նույնականացման միջոցները խաբեությամբ օգտագործելով:

2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի`

1) 281-րդ հոդվածով սահմանված՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը․

2) 286-րդ հոդվածով սահմանված՝ առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելը, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելը և ներկայացնելը․

3) 289-րդ հոդվածով սահմանված՝ իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք օգտագործելը կամ իրացնելը․

4) 290-րդ հոդվածով սահմանված՝ հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը․

5) 291-րդ հոդվածով սահմանված՝ կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը․

6) 292-րդ հոդվածով սահմանված՝ մշակութային արժեքների և ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգությունը․

7) 294-րդ հոդվածով սահմանված՝ իրական շահառուների վերաբերյալ կեղծ տվյալներ ներկայացնելը կամ ներկայացման ենթակա տվյալները թաքցնելը․

8) 295-րդ հոդվածով սահմանված՝ հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելը, իրացնելը կամ իրացմանն աջակցելը․

9) 296-րդ հոդվածով սահմանված՝ փողերի լվացումը․

10) 340-րդ հոդվածով սահմանված՝ ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի, հրազենի կամ այլ նյութերի, սարքերի, առարկաների, ապրանքների մաքսանենգությունը․

11) 399-րդ հոդվածով սահմանված՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը:

 

 

 

Հավելված N2

ՀՀ կառավարության «____» __________ ____

N____-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ

 

1․ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի`

1) 303-րդ հոդվածով սահմանված՝ ծառայողական պարտականությունները կատարելիսմաքսային մարմնի պաշտոնատար անձին վիրավորանք հասցնելը․

2) 304-րդ հոդվածով սահմանված՝ մաքսային գործառնություններ կամ մաքսային հսկողություն իրականացնելու համար փաստաթղթեր և տեղեկություններ մաքսային մարմին չներկայացնելը․

3) 305-րդ հոդվածով սահմանված՝ մաքսային հսկողության ներքո փոխադրվող ապրանքները, տրանսպորտային միջոցները կամ ուղեկցող փաստաթղթերը մաքսային մարմին չհասցնելը կամ մաքսային տարանցման ժամկետը կամ տարանցման երթուղին չպահպանելը կամ ապրանքները կամ տրանսպորտային միջոցները մաքսային մարմնի սահմանած առաքման վայրից տարբերվող այլ վայր հասցնելը․

4) 306-րդ հոդվածով սահմանված՝ մաքսային նույնականացման միջոցները հանելը, վնասելը, կորցնելը կամ փոխելը․

5) 307-րդ հոդվածով սահմանված՝ առանց մաքսային մարմնի թույլտվության բեռնային և այլ գործառնությունների կատարումը․

6) 308-րդ հոդվածով սահմանված՝ առանց մաքսային մարմնի թույլտվության ապրանքներ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը, ինչպես նաև կորցնելը․

7) 310-րդ հոդվածով սահմանված՝ հետագա արտահանման կամ հետագա ներմուծմանպարտավորությունները խախտելը․

8) 311-րդ հոդվածով սահմանված՝ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելված գործողություններ կատարելը․

9) 316-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված՝ ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ դրանց հայտարարագրելը ոչ իրենց անվանմամբ կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը․

10) 317-րդ հոդվածով սահմանված՝ պայմանական բաց թողնված ապրանքները և տրանսպորտային միջոցները անօրինական օգտագործելը կամ տնօրինելը․

11) 318-րդ հոդվածով սահմանված՝ մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների վճարման սահմանված ժամկետները խախտելը․

12) 320-րդ հոդվածով սահմանված՝ լիազորված տնտեսական օպերատորի կողմից Միության մաքսային օրենսգրքով սահմանված պարտականությունները չկատարելը։

2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի`

1) 165-րդ հոդվածով սահմանված՝ արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի խախտումները․

2) 1691-րդ հոդվածով սահմանված՝ հաշվապահական հաշվառումը (գրանցումը) խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել (առաջացրել է) հարկի նվազեցում, կամ հայտարարագիրը, հաշվարկը սահմանված ժամկետում չներկայացնելը․

3) 1692-րդ հոդվածով սահմանված՝ պաշտոնական վիճակագրական դիտարկումների իրականացման համար անհրաժեշտ տվյալներ ներկայացնելու կարգը խախտելը կամ տվյալներն աղավաղելը․

4) 16911-րդ հոդվածով սահմանված՝ հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և այլ տեղեկությունները չպահպանելը․

5) 182.6-րդ հոդվածով սահմանված՝ հարկային հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի աշխատանքին խոչընդոտելը։

3. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի վկայականի գործողությունը կասեցնելու համար հիմք են հանդիսանում նաև՝

1) սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետով սահմանված՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքով նախատեսված իրավախախտումների հատկանիշներով վարչական վարույթի հարուցումը, բացառությամբ Մաքսային կարգավորման մասին» օրենքի 293-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված դեպքի․

2) սույն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված իրավախախտումների հատկանիշներով քրեական վարույթի նախաձեռնումը։

  • Քննարկվել է

    15.05.2024 - 30.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1180

Տպել