Հիշել նախագիծը

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 47.1-ին հոդվածի 1-ին մասը և 47.4-րդ հոդվածի 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 47.1-ին հոդվածում լրացնել նոր 1.1-ին մաս հետևյալ բովանդակությամբ.

«1.1. Բժշկական արտադրատեսակների (բացառությամբ ռիսկի 1-ին դասին պատկանող արտադրատեսակների) արտադրությունը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն բժշկական արտադրատեսակների արտադրության լիցենզիա ստացած իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից:»:

Հոդված 3. Օրենքի 47.4-րդ հոդվածում լրացնել նոր 1.1-ին մաս հետևյալ բովանդակությամբ.

«1.1. Բժշկական արտադրատեսակների (բացառությամբ ռիսկի 1-ին դասի պատկանող արտադրատեսակների) տեղադրումը, վերանորոգումը, տեխնիկական և չափագիտական սպասարկումը (այսուհետ՝ սպասարկում) համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզիա ստացած իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

  • Քննարկվել է

    14.05.2024 - 29.05.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1649

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ