Հիշել նախագիծը

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով նախատեսված ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար վճարը, քանի որ մաքսային մարմինների կողմից սահմանին իրականացվող հսկողության գործառույթի շրջանակներում «Պետական տուրքի մասին» օրենքով արդեն իսկ նախատեսված է պետական տուրքի գանձում՝ մաքսային գործառնությունների իրականացման համար։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է սահմանել ավել վճարված կամ ավել գանձված վճարի գումարների վերադարձման հնարավորություն։

Նախագծի ընդունման արդյունքում՝ գործարար միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն՝ հաշվի առնելով, որ առաջարկվող կարգավորումները կնպաստեն նաև իրականացվող գործընթացի պարզեցմանը։

  • Քննարկվել է

    13.05.2024 - 29.05.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1146

Տպել