Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի № 1535-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2023 թվականի օգոստոսի 18-ի № 1535-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին»

 

 

   1․ Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը։

Հայաստանի Հանրապետությունում երբևէ տնկանյութի հավաստագրում չի իրականացվել և պտղաբուծության ճյուղի զարգացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված 2022 թվականի սեպտեմբերի 14-ին ընդունվել է «Սերմերի և տնկանյութի մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտել 2023 թվականի հոկտեմբերի 5-ից։ Նշյալ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն լիազոր մարմնի կողմից 2023 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի № 1535-Ն հրամանով հաստատվել է դաշտային հետազոտողների հավատարմագրման կարգը և սերմնադաշտերի ու տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունների հայտի ձևը։

Դաշտային հետազոտողների հավատարմագրման կարգի հմաձայն կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի և տնկարանային տարածքների դաշտային հետազոտություններ և հսկումներ կատարողների՝ դաշտային հետազոտողների (այսուհետ` ապրոբատոր) հավատարմագրման հետ կապված հարաբերությունները, որով պայմանավորված սահմանված է հայտատուի կողմից ագրոնոմիական մասնագիտական որակավորման դիպլոմի պատճեն(ները) ներկայացնելու պահանջ:

Սույն իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ոլորտում համապատասխան աշխատանքային փորձ և ագրոնոմիական որոկավորում ունեցող մասնագետների սակավությամբ, ինչպես նաև հաշվի է առնվել այն, որ արդեն իսկ ներկայացվել են հայտեր, որոնցում հայտատուների զգալի մասն ունեն ոլորտում համապատասխան աշխատանքային փորձ, սակայն անտառային տնտեսության և կենսաբանության գծով մասնագիտացում, որոնք իրենց մասնագիտական ուղղվածությամբ, առանձնահատկությամբ շատ մոտ են ագրոնոմիային, որը թույլ կտա տվյալ մասնագետներին հաջողությամբ անցնել համապատասխան վերապատրաստման դասընթացները և հաղթահարել ապրոբատորի հավատարմագրման գործընթացը։

 

2․Խնդրի սահմանումը։

Սերմերի և տնկանյութի հավաստագրման գործընթացում կարևորագույն փուլ հանդիսացող սերմնադաշտի և տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունները կարող են իրականացվել դաշտային հետազոտողի կողմից, սակայն ներկայումս տնկարանային տարածքների հավատարմագրված դաշտային հետազոտողներ առկա չեն, որոնց բացակայության պարագայում չի կարող իրականացվել տնկանյութի հավաստագրում, ինչպես նաև 2020 թվականին հավատարմագրված սերմնադաշտերի դաշտային հետազոտողների հավատարմագրման ժամկետն արդեն իսկ ավարտվել է և անհրաժեշտ է նոր հավատարմագրման գործընթաց իրականացնել, հակառակ դեպքում հնարավոր չի լինի իրականացնել նաև սերմերի հավաստագրում:

Միաժամանակ դաշտային հետազոտողների հավատարմագրման նպատակով հայտերի ներկայացման համար միայն ագրոնոմիական մասնագիտացման սահմանափակումը խոչընդոտ կհանդիսանա ոլորտում համապատասխան աշխատանքային փորձ ունեցող մասնագետների ներգրավմանը, ինչպես նաև  ապրոբատորների անհրաժեշտ կազմի համալրմանը։

 

3․ Կարգավորման նպատակը։

Սույն իրավական ակտի նպատակն է հնարավորություն տալ ոլորտում աշխատանքային փորձ ունեցող ագրոնոմիական մասնագիտացմանը մոտ գտնվեղ անտառային տնտեսություն և կենսաբանություն մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներին ևս ներգրավելու և հանրապետությունում ապրոբատորների անհրաժեշտ կազմը համալրելու համար։

 

4․Ակնկալվող արդյունքը։

Սույն իրավական ակտի ընդունման պարագայում Հայաստանի Հանրապետությունում կապահովվի բարձր մասնագիտական որակներով օժտված դաշտային հետազոտողների առկայությունը, կիրականացվի սերմերի և տնկանյութի հավաստագրում, կբարձրանա գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունն ու պարենային անվտանգության մակարդակը:

  • Քննարկվել է

    13.05.2024 - 31.05.2024

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1744

Տպել

Առաջարկներ`

Գյուլվարդ Սահակյան

14.05.2024

Շատ ողջունելի է նմանատիպ նախաձեռնությունները,քանի որ, կա մասնագետների պակաս,ՀՀ կառավարության որոշմամաբ ընդունված հացահատիկային մշակաբույսերի սուբսիդավորվող ծրագրերի առկայության դեպքում,մոնիտորինգային հանձնաժողովների ձևավորումը պահանջում է մասնագիտական մոտեցում,այդ թվում հավաստագրված սերմերի որակի ստուգում,և տեղում ուսումնասիրություն սերմերի հավաստագրված լինելու փաստը:Այս և այլ գյուղատնտեսական ոլորտի մասնագիտական մոտեցում ունեցող մասնագետների որակավորումը ուղղակի պարտադիր պահանջ է :Միաժամանակ նշեմ ,քանի որ վերջին տարիներին կտրուկ պակասել է ագրոնոմ,գյուղատնտես մասնագիտություն ընտրող ուսանողների թիվը, այդ իսկ պատճառով կողմ եմ ապրոբատորների դասընթացներին մասնակցելու համալրման գործում ընդգրկել բազմամյա փորձ ունեցող գյուղատնտեսների,համայնքներում գյուղատնտեսության և բնապահպանության բաժիններում աշխատող մասնագետների:Նաև նշեմ ,որ վերջին տարիներին կտրուկ ավելացել է ջերմոցային,այգեգործական տնտեսությունների քանակը ,որը և ենթադրում է գիտակ ,խելացի և բանիմաց մասնագետների պահանջ,այս և նմանատիպ դասընթացները կլուծեն նաև հանրապետությունում գյուղ ոլորտի մեր ունեցած խորհրդատուների պակասը: Հարգանքներով՝ Արթիկ համայնք Գ. Սահակյան ;

Էդգար Գրիգորյան

14.05.2024

Նաև ավելացրել "աշխարհագրություն" բառը

Տեսնել ավելին