Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
11 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» _________ 2024 թվական N __ -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3–ի «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ, 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ և 2019 թվականի մարտի 7-ի N 212-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 927–Լ որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Որոշման հավելվածի 8-րդ կետը «առանց այգեհիմնման» բառերից հետո լրացնել «կարկտապաշտպան ցանցի կամ» բառերով,
2) Որոշման հավելվածի 9-րդ կետի 4-րդ ենթակետը «100 հա-ը» բառերից հետո լրացնել «, իսկ ծախսերի մասնակի փոխհատուցման դեպքում՝ 10 հա-ը» բառերով,
3) Որոշման հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետը «տնկիներով» բառից հետո լրացնել «, ընդ որում, հիմնվող այգու ամբողջ մակերեսում ոչ արտադրական տարածքի(այգու եզրեր, այգեմիջյան ճանապարհներ, այգեպաշտպան շերտ, սպասարկող այլ տարածքներ) մակերեսը չպետք է գերազանցի 15-18%-ը» բառերով,
4) Որոշման հավելվածի 12-րդ կետի 12-րդ ենթակետը « ընթացքում» բառից հետո լրացնել «, իսկ կարկտապաշտպան ցանցերի շահագործումը՝ հետներդրումային 6 տարիների ընթացքում» բառերով,
5) Որոշման հավելվածի 13-րդ կետը լրացնել նոր 5-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ․
«5) 0․5-10 հա կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար կատարված ծախսերի մասնակի փոխհատուցում, ընդ որում ծրագրի շրջանակում կարկտապաշտպան ցանցերի ներդրման նպատակով կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչով ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ միայն N 18 աղյուսակում ընդգրկված, կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում գործունեություն իրականացնող և կարկտապաշտպան ցանց ներդրող տնտեսավարողները։»,
5) Որոշման հավելվածի 15-րդ կետը «միջոցով» բառից հետո լրացնել «(ներառյալ անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը և աշխատանքների իրականացումը)» բառերը, իսկ «ենթակա չէ:» բառերից հետո լրացնել «Շահառուն կապալառու կազմակերպության հետ պայմանագիրը պետք է կնքի վարկային կամ փոխհատուցման պայմանագիրը կնքելուց հետո։» նախադասությամբ,
7) Որոշման հավելվածի 21․1-ին կետում «N 6 N8» բառերը փոխարինել «N N 6-8» բառերով,
8) Որոշման հավելվածի 23-րդ կետի 2-րդ ենթակետի բ․ պարբերությունից հանել «(ծրագրի շրջանակում նոր ձեռքբերվող անշարժ գույքի դեպքում պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում)» բառերը, ինչպես նաև «4» թիվը փոխարինել «5» թվով,
9) Որոշման հավելվածի 23-րդ կետի 4-րդ ենթակետը «իսկ» բառից հետո լրացնել «կարկտապաշտպան ցանցի կամ» բառերով,
10) Որոշման հավելվածի 24-րդ կետի 1-ին ենթակետը «կնքումը և» բառերից հետո լրացնել «կարկտապաշտպան ցանցի ներդրման կամ» բառերով,
11) Որոշման հավելվածի 24-րդ կետի 1-ին ենթակետի բ․ պարբերությունը «ժամկետը» բառից հետո լրացնել «ոռոգման արդիական համակարգի ներդրման դեպքում» բառերով, «4» թիվը փոխարինել «5» թվով, իսկ «տարվանից,» բառից հետո լրացնել «իսկ կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքում՝ 7 տարվանից,» բառերը,
12) Որոշման հավելվածի 24-րդ կետի 5-րդ ենթակետը «ոռոգման» բառից առաջ լրացնել «կարկտապաշտպան ցանցի կամ» բառերով,
13) Որոշման հավելվածի 24-րդ կետի 7-րդ ենթակետի ամբողջ տեքստում «ոռոգման արդիական» բառերից առաջ լրացնել «կարկտապաշտպան ցանցի կամ» բառերով, իսկ «, ջրավազանի դեպքում» բառերից առաջ լրացնել «(բացառությամբ կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքի)» բառերով,
14) Որոշման հավելվածի 24-րդ կետի 11-րդ ենթակետի ա․ պարբերությունը «շահառուի» բառից առաջ լրացնել «մոնիթորինգի իրականացման ընթացքում ի հայտ եկած» բառերով,
15) Որոշման հավելվածի 24-րդ կետի 15-րդ ենթակետից հետո լրացնել նոր 15․1-ին ենթակետ հետևյալ բովանդակությամբ․
«15․1) ծրագրի շրջանակում 0․5-10 հա կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 75%-ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրի 18-րդ կետում նշված ծախսի առավելագույն սահմանաչափի 75%-ը․»,
16) Որոշման հավելվածի 24-րդ կետի 16-րդ ենթակետը «ընթացքում» բառից հետո լրացնել «, իսկ կարկտապաշտպան ցանցի շահագործումը՝ հետներդրումային 6 տարիների ընթացքում» բառերով,
17) Որոշման հավելվածի 25․2-րդ կետում «Այգեհիմնման,» բառից հետո լրացնել «կարկտապաշտպան ցանցի,» բառերով,
18) Որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր Աղյուսակ 18-ով․
«Աղյուսակ N 18
Կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերի ցանկ
Հ/Հ |
Մարզ |
Համայնք |
Բնակավայր |
|
|
1 |
Վայոց ձոր |
Ջերմուկ |
Գնդեվազ |
||
2 |
Ջերմուկ |
||||
3 |
Վայք |
Մարտիրոս |
|||
4 |
Նոր Ազնաբերդ |
||||
5 |
Փոռ |
||||
6 |
Ազատեկ |
||||
7 |
Հերհեր |
||||
8 |
ք. Վայք |
||||
9 |
Արին |
||||
10 |
Արտավան |
||||
11 |
Բարձրունի |
||||
12 |
Գոմք |
||||
13 |
Կարմրաշեն |
||||
14 |
Սարավան |
||||
15 |
Սերս |
||||
16 |
Զառիթափ |
||||
17 |
Եղեգնաձոր |
Մալիշկա |
|||
18 |
Լոռի |
Փամբակ |
Լեռնապատ |
||
19 |
Վահագնաձոր |
||||
20 |
Քարաբերդ |
||||
21 |
Եղեգնուտ |
||||
22 |
Մարգահովիտ |
||||
23 |
Վահագնի |
||||
24 |
Փամբակ |
||||
25 |
Ձորագյուղ |
||||
26 |
Դեբետ |
||||
27 |
Բազում |
||||
28 |
Լոռի Բերդ |
Լեջան |
|||
29 |
Սվերդլով |
||||
30 |
Լոռի Բերդ |
||||
31 |
Ուռուտ |
||||
32 |
Բովաձոր |
||||
33 |
Տաշիր |
Բլագադարնոյե |
|||
34 |
Դաշտադեմ |
||||
35 |
Սարատովկա |
||||
36 |
Կաթնառատ |
||||
37 |
Մեդովկա |
||||
38 |
Նովոոսելցովո |
||||
39 |
Նորաշեն |
||||
40 |
Ձորամուտ |
||||
41 |
Միխայելովկա |
||||
42 |
Ձյունաշող |
||||
43 |
Մեծավան |
||||
44 |
Մեղվահովիտ |
||||
45 |
Կաթնաղբյուր |
||||
46 |
Տաշիր |
||||
47 |
Սարչապետ |
||||
48 |
Պրիվոլնոյե |
||||
49 |
Լեռնահովիտ |
||||
50 |
Պետրովկա |
||||
51 |
Պաղաղբյուր |
||||
52 |
Վանաձոր |
Գուգարք |
|||
53 |
Շահումյան |
||||
54 |
Վանաձոր |
||||
55 |
Դարպաս |
||||
56 |
Թումանյան |
Դսեղ |
|||
57 |
Մարց |
||||
58 |
Շամուտ |
||||
59 |
Աթան |
||||
60 |
Լորուտ |
||||
61 |
Ահնիձոր |
||||
62 |
Չկալով |
||||
63 |
Ստեփանավան |
Ստեփանավան |
|||
64 |
Ուրասար |
||||
65 |
Լերմոնտովո |
Անտառաշեն |
|||
66 |
Լերմոնտովո |
||||
67 |
Սպիտակ |
Լուսաղբյուր |
|||
68 |
Խնկոյան |
||||
69 |
Ֆիոլետովո |
Ֆիոլետովո |
|||
70 |
Արարատ |
Արարատ |
Զանգակատուն |
||
71 |
Վարդաշատ |
||||
72 |
Ուրցալանջ |
||||
73 |
Լանջառ |
||||
74 |
Վեդի |
Լանջանիստ |
|||
75 |
Լուսաշող |
||||
76 |
ՈՒրցաձոր |
||||
77 |
Արտաշատ |
Նորաշեն |
|||
78 |
Գեղարքունիք |
Գավառ |
Գավառ |
||
79 |
Նորատուս |
||||
80 |
Բերդկունք |
||||
81 |
Կարմիրգյուղ |
||||
82 |
Ծովազարդ |
||||
83 |
Գանձակ |
||||
84 |
Լճափ |
||||
85 |
Հայրավանք |
||||
86 |
Ծաղկաշեն |
||||
87 |
Սարուխան |
||||
88 |
Սևան |
Սևան |
|||
89 |
Չկալովկա |
||||
90 |
Լճաշեն |
||||
91 |
Գեղամավան |
||||
92 |
Ծովագյուղ |
||||
93 |
Վարսեր |
||||
94 |
Մարտունի |
Լիճք |
|||
95 |
Ծակքար |
||||
96 |
Ձորագյուղ |
||||
97 |
Ծովասար |
||||
98 |
Վարդաձոր |
||||
99 |
Երանոս |
||||
100 |
Կոտայք |
Չարենցավան |
Ալափարս |
||
101 |
Ֆանտան |
||||
102 |
Ակունք |
Կոտայք |
|||
103 |
Սևաբերդ |
||||
104 |
Զառ |
||||
105 |
Զովաշեն |
||||
106 |
Հատիս |
||||
107 |
Նոր Հաճըն |
Քանաքեռավան |
|||
108 |
Հրազդան |
Հրազդան |
|||
109 |
Լեռնանիստ |
||||
110 |
Սոլակ |
||||
111 |
Քաղսի |
||||
112 |
Ծաղկաձոր |
Մեղրաձոր |
|||
113 |
Արտավազ |
||||
114 |
Գառնի |
Հացավան |
|||
115 |
Աբովյան |
Մայակովսկի |
|||
116 |
Գեղաշեն |
||||
117 |
Նաիրի |
Զովունի |
|||
118 |
Բուժական |
||||
119 |
Արագածոտն |
Թալին |
Դավթաշեն |
||
120 |
Դիան |
||||
121 |
Զովասար |
||||
122 |
Իրինդ |
||||
123 |
Վերին Բազմաբերդ |
||||
124 |
Կաթնաղբյուր |
||||
125 |
Կարմրաշեն |
||||
126 |
Ներքին Սասնաշեն |
||||
127 |
Վերին Սասնաշեն |
||||
128 |
Կաքավաձոր |
||||
129 |
Ներքին Բազմաբերդ |
||||
130 |
Շղարշիկ |
||||
131 |
Ապարան |
Ափնագյուղ |
|||
132 |
Արայի |
||||
133 |
Արագած |
||||
134 |
Թթուջուր |
||||
135 |
Չքնաղ |
||||
136 |
Ձորագլուխ |
||||
137 |
Երնջատափ |
||||
138 |
Շենավան |
||||
139 |
Եղիպատրուշ |
||||
140 |
Կայք |
||||
141 |
Քուչակ |
||||
142 |
Ծաղկաշեն |
||||
143 |
Ջրամբար |
||||
144 |
Ապարան |
||||
145 |
Վարդենիս |
||||
146 |
Վարդենուտ |
||||
147 |
Լուսագյուղ |
||||
148 |
Հարթավան |
||||
149 |
Սարալանջ |
||||
150 |
Աշտարակ |
Օրգով |
|||
151 |
Վերին Սասունիկ |
||||
152 |
Ավան |
||||
153 |
Ագարակ |
||||
154 |
Տեղեր |
||||
155 |
Լեռնարոտ |
||||
156 |
Մեծաձոր |
Մեծաձոր |
|||
157 |
Օթևան |
||||
158 |
Ծաղկահովիտ |
Հնաբերդ |
|||
159 |
Նորաշեն |
||||
160 |
Գեղադիր |
||||
161 |
Գեղաձոր |
||||
162 |
Շիրակ |
Գյումրի |
Գյումրի |
||
163 |
Ախուրյան |
Ազատան |
|||
164 |
Ախուրիկ |
||||
165 |
Ախուրյան |
||||
166 |
Այգաբաց |
||||
167 |
Առափի |
||||
168 |
Արևիկ |
||||
169 |
Բայանդուր |
||||
170 |
Բենիամին |
||||
171 |
Գետք |
||||
172 |
Երազգավորս |
||||
173 |
Լեռնուտ |
||||
174 |
Կարմրաքար |
||||
175 |
Կրաշեն |
||||
176 |
Հայկավան |
||||
177 |
Հացիկ |
||||
178 |
Ղարիբջանյան |
||||
179 |
Մայիսյան |
||||
180 |
Մարմաշեն |
||||
181 |
Մեծ Սարիար |
||||
182 |
Ոսկեհասկ |
||||
183 |
Ջաջուռ |
||||
184 |
Ջրառատ |
||||
185 |
Քեթի |
||||
186 |
Արթիկ |
Անուշավան |
|||
187 |
Արթիկ |
||||
188 |
Լեռնակերտ |
||||
189 |
Լուսակերտ |
||||
190 |
Հայկասար |
||||
191 |
Հայրենյաց |
||||
192 |
Հառիճ |
||||
193 |
Հոռոմ |
||||
194 |
Հովտաշեն |
||||
195 |
Մեծ Մանթաշ |
||||
196 |
Մեղրաշեն |
||||
197 |
Նահապետավան |
||||
198 |
Նոր Կյանք |
||||
199 |
Պեմզաշեն |
||||
200 |
Սարալանջ |
||||
201 |
Սարատակ |
||||
202 |
Վարդաքար |
||||
203 |
Տուֆաշեն |
||||
204 |
Փանիկ |
||||
205 |
Փոքր Մանթաշ |
||||
205 |
Անի |
Գուսանագյուղ |
|||
207 |
Ձորակապ |
||||
208 |
Մարալիկ |
||||
209 |
Շիրակավան |
||||
210 |
Ամասիա |
Ալվար |
|||
211 |
Աղվորիկ |
||||
212 |
Ամասիա |
||||
213 |
Արդենիս |
||||
214 |
Արեգնադեմ |
||||
215 |
Բանդիվան |
||||
216 |
Բերդաշեն |
||||
217 |
Բյուրակն |
||||
218 |
Գառնառիճ |
||||
219 |
Գտաշեն |
||||
220 |
Զարիշատ |
||||
221 |
Զորակերտ |
||||
222 |
Ծաղկուտ |
||||
223 |
Հողմիկ |
||||
224 |
Հովտուն |
||||
225 |
Մեղրաշատ |
||||
226 |
Շաղիկ |
||||
227 |
Ողջի |
||||
228 |
Ջրաձոր |
||||
229 |
Աշոցք |
Աշոցք |
|||
230 |
Բաշգյուղ |
||||
231 |
Բավրա |
||||
232 |
Գոգհովիտ |
||||
233 |
Զույգաբյուր |
||||
234 |
Թավշուտ |
||||
235 |
Թորոսգյուղ |
||||
236 |
Կարմրավան |
||||
237 |
Կաքավասար |
||||
238 |
Կրասար |
||||
239 |
Հարթաշեն |
||||
240 |
Ձորաշեն |
||||
241 |
Ղազանչի |
||||
242 |
Մեծ Սեպասար |
||||
243 |
Մուսայելյան |
||||
244 |
Սարագյուղ |
||||
245 |
Սարապատ |
||||
246 |
Սիզավետ |
||||
247 |
Վարդաղբյուր |
||||
248 |
Ցողամարգ |
||||
249 |
Փոքր Սարիար |
||||
250 |
Փոքր Սեպասար |
||||
251 |
Տավուշ |
Նոյեմբերյան |
Բերդավան |
||
252 |
Բարեկամավան |
||||
253 |
Բաղանիս |
||||
254 |
Դովեղ |
||||
255 |
Ջուջևան |
||||
256 |
Կողբ |
||||
257 |
Նոյեմբերյան |
||||
258 |
Իջևան |
Դիտավան |
|||
259 |
Ծաղկավան |
||||
260 |
Ենոքավան |
||||
261 |
Դիլիջան |
Թեղուտ |
|||
262 |
Հովք |
||||
263 |
Դիլիջան |
||||
264 |
Հաղարծին |
||||
265 |
Սյունիք |
Սիսիան |
Գորայք |
||
266 |
Ծղուկ |
||||
267 |
Մուցք |
||||
268 |
Շաղատ |
||||
269 |
Նորավան |
»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
08.05.2024 - 23.05.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1811
Տպել