«Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ձևակերպված պատվերների մասով տվյալների բազայի հասանելիության ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
7 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
………….................. 2024 թվականի N …….. – Ն
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել «Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ձևակերպված պատվերների մասով տվյալների բազայի հասանելիության ընթացակարգը»՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից։
Հավելված
Հայստանի Հանրապետության կառավարության
2024 թվականի ---------ի N -Ն որոշման
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ
1․ Սույն կարգով կարգավորվում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի տվյալների բազային տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմնին և հարկային մարմնին հասանելիության տրամադրման ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:
2․ Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը`
1) տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմնին հասանելի են դարձնում իրենց կողմից ձևակերպված պատվերների քանակի, փոխադրողի վարորդական իրավունքի վկայականի (վարորդի անունը, ազգանունը, վարորդական վկայականի վավերականության ժամկետը) և տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի (տրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը, թողարկման տարեթիվը) վերաբերյալ տեղեկատվությունը,
2) հարկային մարմնին հասանելի են դարձնում իրենց կողմից ձևակերպված պատվերների մասով էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի վրա պարտադիր տպագրման ենթակա տվյալների և տրանսպորտային միջոցի մակնիշի և հաշվառման համարանիշի վերաբերյալ տեղեկատվությունը։
3․ Տրանսպորտի բնագավառում պետական լիազոր մարմինը էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի տվյալների բազայում առկա տեղեկատվությունն օգտագործում է մոնիթորինգի իրականացման և ոլորտի օրենսդրական կարգավորումների կատարելագործման նպատակով՝ ապահովելով անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջները:
4․ Տրանսպորտի բնագավառում պետական լիազոր մարմինը և հարկային մարմինը էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի տվյալների բազային հասանելիության համար գրավոր դիմում են Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին, որոնք սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկատվության հասանելությունն ապահովում են դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։
-
Քննարկվել է
07.05.2024 - 22.05.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1479
Տպել