«Դարդան» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը տրամադրված վարկի մարման ժամկետները հետաձգելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ԴԱՐԴԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).
«Դարդան» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը տրամադրված վարկի մարման ժամկետները հետաձգելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 19.10.2016թ. թիվ 01/11-3/23989-16 և 01.12.2016թ. թիվ 02/23.22/19654-16 հանձնարարականներով:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Այնուհետև, ներկայացվել է դիմում՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Ընկերությանը տրամադրված վարկի մարման ժամկետները հետաձգելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Ընկերությանը հնարավորություն է ընձեռնվում ամբողջությամբ մարելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունները, որի արդյունքում Ընկերությանը հնարավորություն կընձեռնվի անցնելու իր բնականոն աշխատանքին և կպահպանվի ՀՀ քաղաքացիների համար աշխատատեղեր:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
«Դարդան» սահմանափակ պատասխանատվության Ընկերությանը տրամադրված վարկի մարման ժամկետները հետաձգելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ պետական բյուջեի մուտքերի ապահովվում:
-
Քննարկվել է
23.02.2017 - 15.03.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 9037
Տպել