Հիշել նախագիծը
««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
3 - Կողմ
-
8 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 17.05.2024 17:11:34 | ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ««ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի՝ 1. Հոդված 2-ի (օրենքի 24-րդ հոդվածի) 1-ին մասի 12-րդ կետում նոր խմբագրությամբ շարադրանքի առաջին նախադասության մեջ՝ այն է, «12) մշակում և հաստատում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման, դրա արդյունքում մշակված հակակոռուպցիոն միջոցառումների, ներառյալ՝ բարեվարքության ծրագրերի կատարման նկատմամբ մոնիտորինգի մեթոդաբանությունները․․» բաց է թողնված կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ ԿԿՀ կամ Հանձնաժողով) կոռուպցիոն ռիսկերի գնահատման և դրանց հիման վրա հակակոռուպցիոն՝ ներառյալ բարեվարքության ծրագրերի մեթոդաբանության մշակման լիազորությունը։ Առաջարկություն • Հոդված 2-ի (օրենքի 24-րդ հոդվածի) 1-ին մասի 12-րդ կետում նոր խմբագրությամբ շարադրանքի առաջին նախադասության «ներառյալ՝ բարեվարքության ծրագրերի» բառերից հետո ավելացնել «մշակման ու» բառը, և հանել «նկատմամբ» բառը։ | ||
2 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 17.05.2024 17:11:34 | 2. Նույն կետի երկրորդ նախադասությունից՝ «ըստ սահմանված առաջնահերթությունների ընտրված ոլորտներում համակարգում է կոռուպցիոն ռիսկերի ոլորտային գնահատման գործընթացը,․․․» պարզ չէ թե ԿԿՀ-ին վերապահված ո՞ր լիազորության մասին է խոսքը։ Պարզ չէ նաև, թե կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործընթացում ո՞վ է սահմանելու ոլորտային առաջնահերթությունները, ո՞վ է իրականացնելու ոլորտային կոռուպցիոն ռիսկերի գնահատումը և ո՞րն է ԿԿՀ-ի համակարգման լիազորությունը և ո՞ւմ նկատմամբ է իրականացվելու համակարգումը։ Համաձայն օրենքի նախագծի հիմնավորումներ փաստաթղթի 4-րդ բաժնի տեղեկատվության՝ «Արտաքին գնահատումը ենթադրում է առավել խորքային, մասնագիտական և հետազոտական գործընթաց՝ հիմնված ոլորտային իրավասու մարմինների, հասարակական կազմակերպությունների և այլ շահառուների հետ համագործակցության վրա: Գնահատման ոլորտի ընտրությունը տեղի է ունենում մեթոդաբանությամբ սահմանված չափորոշիչների հիման վրա՝ ՀՀ կառավարության կամ ոլորտի համակարգման գործառույթ ունեցող իրավասու մարմնի հաստատմամբ։ Արտաքին գնահատման նպատակով ձևավորվում է բազմաշահառու աշխատանքային խումբ (ոլորտի իրավասու մարմինների ներկայացուցիչների ընդգրկմամբ)՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համակարգմամբ: Գործընթացի առաջին փուլում իրականացվում է ոլորտի հիմնական գործընթացների քարտեզագրում, Հանձնաժողովի կողմից հարցաշարերի մշակում և ներկայացում աշխատանքային խմբի հաստատմանը, իրավասու մարմնի կողմից հարցաշարի լրացում, հարցաշարի և ոլորտային փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա գործընթացներում առկա կոռուպցիոն ռիսկերի գործոնների բացահայտում: Գնահատման երկրորդ փուլում իրականացվում է բացահայտված խնդիրների պատճառների բացահայտում և դրանց լուծման վերաբերյալ առաջարկների մշակում՝ հետազոտական որակական և քանակական մեթոդների կիրառմամբ (օրինակ՝ հարցումներ, փորձագիտական հարցազրույցներ, շահառու անձանց հետ անհատական հարցազրույցներ ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ ֆոկուս խմբային քննարկումներ): Քանի որ գնահատման այս փուլը պահանջում է հետազոտական գործընթացի խորքային գիտելիքներ և մեծ ռեսուրսներ, առաջարկվում է նախատեսել հնարավորություն, որպեսզի Հանձնաժողովն այն պատվիրակի հետազոտական կազմակերպությունների իրականացմանը: Այս համատեքստում կարևորվում է համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը Հանձնաժողովին, ինչը կապահովի գործընթացի կայունությունը:Ոլորտային գնահատման գործընթացի արդյունքում մշակվում է համապարփակ զեկույց, որը մանրամասն անդրադարձ է կատարում ոլորտի բոլոր գործընթացներին, դրանցում առկա կոռուպցիոն ռիսկերին և դրանց լուծման առաջարկներին: Նշված առաջարկները ներկայացվում են ոլորտային իրավասու մարմինների քննարկմանը:» Օրենքի նախագծի հիմնավորման 4-րդ բաժնում առանձին ոլորտներում նկարագրված կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիման վրա ոլորտային հակակոռուպցիոն ծրագրերի մշակման գործընթացի օրենսդրական կարգավորումները օրենքի նախագծում բացակայում են։ Առաջարկություն • Հոդված 2-ի (օրենքի 24-րդ հոդվածի) 1-ին մասի 12-րդ կետում նոր խմբագրությամբ շարադրանքի երկրորդ նախադասությունը խմբագրել այն հաշվով, որ հստակորեն սահմանվեն կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիման վրա ոլորտային հակակոռուպցիոն ծրագրերի մշակման գործընթացում ոչ միայն ԿԿՀ-ի լիազորությունների շրջանակը, այլև շահառու ու գործընթացում ներգրավված ոլորտային պատասխանատու պետական ու ՏԻՄ մարմինների, մասնագիտական կառույցների ու քաղաքացիական հասարակության միավորումների դերակատարումները։ | ||
3 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 17.05.2024 17:11:34 | 3. Հոդված 2-ի (օրենքի 24-րդ հոդվածի) 1-ին մասի 19-րդ կետում ԿԿՀ-ին վերապահված է լիազորություն՝ ուսումնասիրելու հանրային իշխանության մարմինների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից կոռուպցիոն ռիսկերի գնահատման արդյունքում մշակված հակակոռուպցիոն միջոցառումների, ներառյալ՝ բարեվարքության ծրագրերը, միջոցառումների կատարման վերաբերյալ հաշվետվությունները և, անհրաժեշտության դեպքում, տրամադրել առաջարկություններ դրանց բարելավման վերաբերյալ։ Այդուհանդերձ, ԿԿՀ-ի՝ հակակոռուպցիոն միջոցառումների, ներառյալ բարեվարքության ծրագրերի ու դրանց իրականացման հաշվետվությունների ուսումնասիրության և դրա հիման վրա ըստ անհրաժեշտության առաջարկություններ տրամադրելու լիազորությունը բավարար չէ ապահովելու ԿԿՀ-ի կողմից հակակոռուպցիոն ծրագրերի նկատմամբ համակարգման գործառույթի լիարժեք իրականացումը։ Մասնավորապես, ԿԿՀ-ի կողմից ոլորտային հակակոռուպցիոն ռիսկերի գնահատման արդյունքում վերհանված կոռուպցիոն ռիսկերի հիման վրա համապատասխան քաղաքականություն մշակող մարմնի հետ հակակոռուպցիոն ծրագրերի շրջանակներում մշակված միջոցառումները,որպես կոռուպցիոն ռիսկ պարունակող հանգամանքները, ոլորտում գործող պետական ու համայնքային մարմինների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային առանձին կազմակերպությունների կողմից լրացված հարցաշարերի պատասխանների արդյունքում հնարավոր է, որ չբացահայտվեն։ Նման իրավիճակներում ԿԿՀ-ն պետք է ունենա լիազորություն, հանրային իշխանության առանձին մարմիններին, պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, ինչպես նաև պետական մասնակցությամբ հիմնադրամներին ու 50 ու ավելի տոկոս ՀՀ և համայնքի մասնակցությամբ կազմակերպություններին պարտադրելու՝ տվյալ մարմնի հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրերում ներառելու ոլորտային գնահատման ժամանակ նույնականացված կոռուպցիոն ռիսկերի արդյունքում մշակված միջոցառումները։ Միաժամանակ, ԿԿՀ-ն պետք է լիազորություն ունենա կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիման վրա հակակոռուպցիոն ծրագրեր մշակող բոլոր մարմինների ու կազմակերպությունների համար սահմանելու հակակոռուպցիոն ծրագրերի, ներառյալ բարեվարքության միջոցառումների առաջնահերթություններ։ Վերոնշյալ լիազորություններն ու համակարգման գործառույթը հնարավորություն կտան ԿԿՀ-ին ապահովելու երկրում կոռուպցիայի կանխարգելման միասնական քաղաքականության իրականացումը։ Առաջարկություն • Օրենքի նախագծի Հոդված 2-ի (օրենքի 24-րդ հոդվածի) 1-ին մասի 19-րդ կետում ԿԿՀ-ին վերապահել լիազորություններ՝ կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիման վրա հակակոռուպցիոն ծրագրեր մշակող բոլոր մարմինների ու կազմակերպությունների համար սահմանելու հակակոռուպցիոն ծրագրերի, ներառյալ բարեվարքության միջոցառումների առաջնահերթություններ, ինչպես նաև պարտադրելու իրենց հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրերում ներառելու ոլորտային գնահատման ժամանակ նույնականացված կոռուպցիոն ռիսկերի արդյունքում մշակված միջոցառումները։ | ||
4 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 17.05.2024 17:11:34 | 4. Օրենքի նախագծի հոդված 1-ում և 2-ում կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիման վրա հակակոռուպցիոն՝ ներառյալ բարեվարքության ծրագրերի մշակող կազմակերպությունների շրջանակը սահմանված է լայն ընդգրկմամբ։ Մասնավորապես, այն ներառում է հանրային իշխանության մարմինները, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, պետության կողմից հիմնադրված հիմնադրամները, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները։Նշված կազմակերպությունները իրենց չափերով ու գործունեության ոլորտներով, ինչպես նաև օժտված իշխանական լիազորություններով բավականին տարաբնույթ են ու կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից խիստ տարբերվող։ Եթե պետական իշխանության մարմինները ունեն իշխանության բարձր մակարդակ ու կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից բարձր խոցելիություն, ապա ՏԻՄ մարմիններում՝ պայմանավորված համայնքի չափերից, դրանք կարող են չունենալ հակակոռուպցիոն ծրագրերի մշակման համար համապատասխան ռեսուրսներ։ Մասնավորապես, համայնքների խոշորացման արդյունքում ձևավորված 72 ՏԻՄ մարմիններից, ոչ բոլոր են ձևավորել լիարժեք աշխատակազմեր ու կարողություններ կոռուպցիոն ռիսկերի գնահատումներ իրականացնելու համար։ Նույնը վերաբերում է նաև պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությունը իրականացնում են պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների մասին ՀՀ օրենքներով սահմանված կարգավորումներում։ Նշված կազմակերպություններում դեռևս մշակված ու ներդրված չեն բարեվարքության համակարգերը, որոնք ռիսկային են դարձնում համատարած կերպով բոլոր նշված մարմիններում միաժամանակ իրականացնել կոռուպցիոն ռիսկերի գնահատումներ՝ այն էլ ինքնագնահատման եղանակով։ Համանման իրավիճակ է նաև պետական ու համայնքային մասնակցությամբ 50 տոկոս և ավելի առևտրային կազմակերպություններում ու հիմնադրամներում։ Միաժամանակ, եթե գնահատենք հանրային իշխանության մարմինների, պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետական հիմնադրամների ու 50 տոկոս ու ավելի պետական ու համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների թիվը, ապա մոտավոր գնահատմամբ այն կգերազանցի մի քանի հազարը։ Նկատի ունենալով, որ ԿԿՀ-ը անցած 4 տարիների ընթացքում ընդամենը ապահովել է կոռուպցիոն ռիսկերի գնահատումների մեթոդաբանական հիմքերը և ապահովել է փորձնական գնահատումներ մեկ նախարարության առանձին ոլորտային կառույցում, մեկ նախադպրոցական կազմակերպությունում, մեկ պետական ոչ առևտրային կազմակերպությունում և մեկ պետական հիմնադրամում, ապա նշված փորձառությունը կարծում ենք բավարար չէ միանգամից կիրառելու ու անցում կատարելու միաժամանակ տարբեր ուղղություններով կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիման վրա հակակոռուպցիոն, այդ թվում բարեվարքության ծրագրերի մշակման գործիքակազմի ներդրմանը։ Համաձայն նախագծի հիմնավորումներ բաժնի 3-րդ բաժնի տեղեկատվության ԿԿՀ-ն դեռևս չունի կոռուպցիոն ռիսկերի գնահատման ու հակակոռուպցիոն ծրագրերի համակարգման մասնագիտացված ստորաբաժանում և համապատասխան որակավորված կադրեր։ Նման պայմաններում, ԿԿՀ-ի կարողությունները հակակոռուպցիոն ծրագրերի մշակման գործիքակազմի ներդրման համար դեռևս սահմանափակ են, արդյունքում խիստ ռիսկային են դառնում լայն ընդգրկմամբ հանրային իշխանության մարմիններում, ինչպես նաև պետական ու համայնքային ոչ առևտրային ու 50 տոկոս ու ավելի մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում ու պետական հիմնադրամներում կոռուպցիոն ռիսկերի գնահատումների հիման վրա հակակոռուպցիոն ծրագրերի մշակման գործիքակազմի համաժամանակյա կիրառումը։ Առաջարկություն • Օրենքի նախագծի հոդված 3-ի «Եզրափակիչ ու անցումային դրույթներ» բաժնում նախատեսել հանրային իշխանության մարմիններում, պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև ՀՀ և համայնքի 50 տոկոս և ավելի մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև պետական հիմնադրամներում կոռուպցիոն ռիսկերի գնահատումների հիման վրա հակակոռուպցիոն՝ ներառյալ բարեվարքության ծրագրերի մշակման աշխատանքների փուլային ներդրման ժամանակացույց և սահմանել ներդրման առաջնահերթություններ։ • Կոռուպցիոն ռիսկերի գնահատումների հիման վրա հակակոռուպցիոն՝ ներառյալ բարեվարքության ծրագրերի մշակման գործիքակազմի ներդրման առաջնահերթությունների մշակման ժամանակ առաջարկվում է հաշվի առնել հետևյալ փուլային մոտեցումները. o առաջին փուլում՝ ապահովել կոռուպցիոն ռիսկերի գնահատումների հիման վրա հակակոռուպցիոն՝ ներառյալ բարեվարքության ծրագրերի ներդրման գործիքակազմի կիրառումը պետական իշխանության մարմիններում, ինչպես նաև քաղաքային բնակչություն ունեցող ՏԻՄ մարմիններում, ինչպես նաև 100 տոկոս ՀՀ մասնակցություն ունեցող առևտրային կազմակերպություններում: o երկրորդ փուլում՝ ապահովել պետական ու համայնքային մասնակցությամբ ոչ առևտրային կազմակերպություններից՝ կրթության ու առողջապահության ոլորտներում գործունեություն ծավալող բարձագույն ուսումնական հաստատություններում ու առողջապահական կառույցներում։ o երրորդ փուլում՝ ապահովել հանրային իշխանության, պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև ՀՀ և համայնքի մասնակցությամբ առևտրային բոլոր կազմակերպություններում ու հիմնադրամներում կոռուպցիոն ռիսկերի գնահատումների իրականացումը և դրանց հիման վրա հակակոռուպցիոն՝ ներառյալ բարեվարքության ծրագրերի մշակման գործիքակազմի ներդրումը։ | ||
5 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 17.05.2024 17:11:34 | 5. Օրենքի նախագծի հոդված 1-ում և 2-ում կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիման վրա հակակոռուպցիոն՝ ներառյալ բարեվարքության ծրագրերի կարգավիճակի, դրանց գործունեության ժամկետների ու ֆինանսական միջոցներով ապահովման հարցերը սահմանված չեն։ Մասնավորապես, հանրային ոլորտի կառավարման բարեփոխումների ծրագրի շրջանակներում մշակվել և ՀԿ-ների հետ քննարկումներ է անցել «Ռազմավարական կառավարման համակարգի արդիականացման վերաբերյալ» հայեցակարգի նախագիծը, որով սահմանվում են ռազմավարական ծրագրերի, ինչպես նաև գերատեսչական ծրագրերի մշակման ու մոնիտորինգի իրականցման նոր կառավարման համակարգը։ Փաստաթուղթը դեռևս հրապարակված չէ, այդուամենայնիվ, մշակված փաստաթղթի նախագծով հստակ տարանջատված են բոլոր մակարդակների ռազմավարական ծրագրերը՝ ներառյալ գերատեսչական ոլորտային ծրագրերը, սահմանված են ծրագրեր մշակող ու պատասխանատու մարմիններն ու պաշտոնատար անձինք, ֆինանսավորման աղբյուրներն ու բյուջետային ծրագրերի հետ դրանց շաղկապման եղանակները։ Ելնելով վերոնշյալից կարևորվում է կոռուպցիոն ռիսկերի գնահատումների հիման վրա հակակոռուպցիոն ոլորտային ու առանձին մարմիններում ու կազմակերպություններում նշված ծրագրերի կարգավիճակի (ոլորտային կամ գերատեսչական), ծրագրի միջոցառումների կամ գործողությունների ժամկետների (տարեկան, եռամյա կամ այլ ժամկետով) սահմանման, ինչպես նաև դրանից բխող բյուջետային միջոցներով ապահովման հարցերը։ Ֆինանսական միջոցներով ապահովման տեսանկյունից, եթե պետական կառավարման մարմինների մասով բյուջետային ֆինանսավորման հարցերը կարող են լուծվել բյուջետային հայտերի շրջանակներում, ապա ՏԻՄ մարմինների, ինչպես նաև պետական մասնակցությամբ ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև պետական հիմնադրամների մասով ռիսկային են մնում նման ծրագրերի մշակման ու իրականացման համար համապատասխանաբար համայնքային կամ պետական բյուջեներից, իսկ առևտրային կազմակերպությունների համար՝ սեփական ֆինանսական միջոցների հատկացումը։ Օրենքի նախագծի հիմնավորումների 4-րդ բաժնում ԿԿՀ-ի կողմից ոլորտային հակակոռուպցիոն ծրագրերի մշակման գործընթացում, հետազոտությունների և ուսումնասիրությունների համար կարևորվում է նշված աշխատանքների պատվիրակումը մասնագիտացված կառույցներին, որի համար Հանձնաժողովը ակնկալում է բյուջետային ֆինանսական միջոցներ։ Նման պայմաններում կարևորվում է նաև համապատասխան ֆինանսավորման աղբյուրների բացահայտումը նաև ՏԻՄ մարմինների, պետական և համայնքային առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև հիմնադրամների համար։ Առաջարկություն • Օրենքի նախագծում նախատեսել դրույթներ կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիման վրա հակակոռուպցիոն՝ ներառյալ բարեվարքության ծրագրերի կարգավիճակի, դրանց ժամկետների ու ֆինանսական միջոցներով ապահովման մասով։ Մասնավորապես, առաջարկվում է կոռուպցիոն ռիսկերի գնահատումների հիման վրա մշակվող հակակոռուպցիոն՝ ներառյալ բարեվարքության ծրագրերը դիտարկել որպես գերատեսչական ծրագրեր և դրանց միջոցառումների կամ գործողությունների իրականացման համար սահմանել 1-3 տարվա ժամանակահատված՝ կիրարկման ապահովումը իրականացնելով ամենամյա բյուջետային հայտերով։ • Պետական և համայնքային մասնակցությամբ ոչ առևտրային կազմակերպությունների համար սահմանել բյուջետային ֆինանսավորում, իսկ պետական ու համայնքի մասնակցությամբ 50 և ավելի տոկոս ունեցող ընկերությունների և պետական հիմնադրամների մասով՝ կիրառել համաֆինանսավորման մեխանիզմներ։ | ||
6 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 17.05.2024 17:11:34 | 6. Օրենքի նախագծի հոդված 1-ում և 2-ում կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիման վրա հակակոռուպցիոն՝ ներառյալ բարեվարքության ծրագրերի մշակման պատասխանատուների ինստիտուտը օրենսդրորեն հստակեցված, իսկ առանձին դեպքերում սահմանված չէ։ Մասնավորապես, միայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով է նախատեսվում պետական և ՏԻՄ մարմինների անձնակազմի կառավարման ստորաբաժանումների բարեվարքության հարցերով կազմակերպչի կողմից հանրային ծառայողների բարեվարքության պլանների նախագծերի մշակման և դրանք տվյալ մարմնում հաստատման ներկայացնելու լիազորությունը։ Եթե նկատի ունենանք, որ ՏԻՄ մարմիններում, ինչպես նաև պետական կառավարման որոշ մարմիններում (ԱԺ աշխատակազմ, դատական դեպարտամենտ և այլն) դեռևս լուծված չեն բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտի ներդրման օրենսդրական հարցերը, ինչպես նաև ՏԻՄ մարմինները օրենսդրորեն չունեն ձևավորված անձնակազմի կառավարման ստորաբաժանումներ, ապա ինստիտուցիոնալ իմաստով կոռուպցիոն ռիսկերի գնահատումների հիման վրա հակակոռուպցիոն՝ ներառյալ բարեվարքության ծրագրերի մշակման ու իրականացման գործընթացը դառնալու է ռիսկային։ Առավելապես ռիսկային է մնալու պետական ու համայնքային ոչ առևտրային, ինչպես նաև 50 և ավելի տոկոս մասնակցությամբ պետական ու համայնքային առևտրային կազմակերպություններում նման ծրագրերի մշակումն ու իրականացումը, որտեղ բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտը օրենսդրորեն մշակված ու ներդրված չէ։ Միաժամանակ, ԿԿՀ-ը չունի պետական և ՏԻՄ մարմիններում բարեվարքության հարցերով կազմակերպիչների գործունեության համակարգման գործառույթ և օրենսդրորեն օժտված չէ իրականացնելու հանրային ծառայողների վերապատրաստումներ։ Առաջարկություն • Օրենսդրորեն կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիման վրա հակակոռուպցիոն՝ ներառյալ բարեվարքության ծրագրերի մշակման պատասխանատուների ինստիտուտ սահմանել նաև պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետական և համայնքի 50 և ավելի տոկոս մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև պետական հիմնադրամների համար։ • Օրենսդրորեն հստակեցնել բարեվարքության հարցերով կազմակերպչի կողմից կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիման վրա հակակոռուպցիոն՝ ներառյալ բարեվարքության ծրագրերի մշակման գործընթացներում իրականացվող գործառույթները՝ ապահովելով ԿԿՀ-ի կողմից բարեվարքության հարցերով կազմակերպիչների գործունեության համակարգման և կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիման վրա հակակոռուպցիոն՝ ներառյալ բարեվարքության ծրագրերի մշակման գործընթացում ներգրավված պաշտոնյաների վերապատրաստումներ իրականացնելու և կազմակերպելու լիազորություններ։ [1]Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվոի մասին ՀՀ օրենք, հոդված 24, մաս 1, կետ 17, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172271 | ||
7 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 17.05.2024 17:11:34 | 7. Օրենքի նախագծի հոդված 1-ում և 2-ում ԿԿՀ-ի կողմից կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիման վրա հակակոռուպցիոն՝ ներառյալ բարեվարքության ծրագրերի ուսումնասիրության ու դրանց մոնիտորինգի, կատարողականի վերաբերյալ հաշվետվությունների հաշվառման ու հրապարակման մասով էլեկտրոնային համակարգի ներդրման ու ծրագրային ապահովման օրենսդրական կարգավորումները բացակայում են։ Օրենքի նախագծի հիմնավորումներ բաժնի 5-րդ գլխում առաջարկվում է նախքան կոռուպցիոն ռիսկերի կառավարման էլեկտրոնային հարթակի ստեղծումը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նոր հաստիքների համալրումը, կիրառել կոռուպցիոն ռիսկերի կառավարման համակարգի ներդրնման փուլային մոտեցում։ Կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիման վրա հակակոռուպցիոն՝ ներառյալ բարեվարքության ծրագրերի ուսումնասիրության ու դրանց մոնիտորինգի, կատարողականի վերաբերյալ հաշվետվությունների հաշվառման նպատակով էլեկտրոնային հարթակի ստեղծման ու դրա շահագործման, հակակոռուպցիոն՝ ներառյալ բարեվարքության ծրագրեր մշակող պատասխանատու իրավասու մարմինների դերակատարման, էլեկտրոնային հարթակին հանրության հասանելիության վերաբերյալ օրենսդրական դրույթները օրենքի նախագծում բացակայում են։ Առաջարկություն • Օրենքի նախագծում նախատեսել դրույթներ՝ ոլորտային հակակոռուպցիոն, ներառյալ բարեվարքության ծրագրերի մշակման, իրականացման մոնիտորինգի հաշվետվությունների, հաշվառման ու հրապարակման մասով։ | ||
8 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 17.05.2024 17:11:34 | 8. Ընդհանուր առմամբ, կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիման վրա, հակակոռուպցիոն ծրագրերի՝ ներառյալ բարեվարքության պլանների մշակման ու իրականացման գործընթացի օրենսդրական կարգավորումները կարևոր են ոչ միայն ԿԿՀ-ի լիազորությունների հստակ սահմանման տեսանկյունից, այլև կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործընթացում ներգրավված հանրային իշխանության մարմինների, առավել ևս բարեվարքության պլանների մշակման համար պատասխանատու պետական ու համայնքային առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնադրամների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու մասնագիտական ու հետազոտական կազմակերպությունների համար՝ հստակեցնելու իրենց դերակատարումը նշված գործընթացում։ Համանման օրենսդրական կարգավորումներ առկա են օրինակ Սերբիայում , որի «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքի 10-րդ գլուխը ամբողջությամբ նվիրված է բարեվարքության պլանների մշակմանը։ Մասնավորապես, Սերբիայի կոռուպցիայի կանխարգելման մասին օրենքի 10-րդ գլխում սահմանված են՝ բարեվարքության հայեցակարգը (սահմանումը), բարեվարքության պլանների բովանդակությունը և կառուցվածքը, հանրային կառավարման մարմինների, ինչպես նաև բարեվարքության պլաններ մշակող իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունների կողմից հակակոռուպցիոն ծրագրերի՝ ներառյալ բարեվարքության պլանների մշակման ու հաստատման պարտականությունը, ԿԿՀ-ի պարտականությունը տրամադրելու ուղեցույցներ ու մեթոդական նյութեր, բարեվարքության պլանների իրականացման հաշվետվությունների մշակումն ու ներկայացումը, հանրային իշխանության մարմինների, ինչպես նաև մյուս առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների պատասխանատվությունը բարեվարքության ծրագրերի իրականացման, հաշվետվությունների հաստատման, իրականացման համար պատասխանատու պաշտոնյաների նշանակման մասով, ինչպես նաև բարեվարքության պլանների չմշակման կամ չիրականացման համար պատասխանատվության միջոցների կիրառման, պետական ու ՏԻՄ մարմինների, առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունների բարեվարքության պլանների մշակման համար պատասխանատու պաշտոնատար անձանց կարողությունների զարգացման, վերապատրաստման համար պատասխանատու կառույցի սահմանումը։ Առաջարկություն • Օրենքի նախագծում առանձին գլխով, լրացնել, հակակոռուպցիոն ծրագրերի՝ ներառյալ բարեվարքության պլանների բովանդակությունն ու կառուցվածքը, հանրային կառավարման մարմինների, ինչպես նաև իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունների կողմից հակակոռուպցիոն ծրագրերի՝ ներառյալ բարեվարքության պլանների մշակման ու հաստատման, հաշվետվությունների մշակման ու ներկայացման, նշված գործընթացների իրականացման համար կազմակերպությունների ղեկավարների պարտավորությունների՝ հակակոռուպցիոն ծրագրերի հաշվետվությունների հաստատման, իրականացման համար պատասխանատու պաշտոնյաների նշանակման, ինչպես նաև բարեվարքության ծրագրերի չմշակման կամ չիրականացման համար պատասխանատվության միջոցների կիրառման, պետական ու ՏԻՄ մարմինների, առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունների բարեվարքության պլանների մշակման համար պատասխանատու պաշտոնատար անձանց կարողությունների զարգացման, վերապատրաստման համար պատասխանատու կառույցի պարտականությունները սահմանող դրույթներով։ [2]«Կոռուպցիայի կանխարգելման մասին» Սերբիայի օրենք, 10-րդ գլուխ, https://www.acas.rs/storage/page_files/Law%20on%20Prevention%20of%20Corruption.pdf | ||
9 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 17.05.2024 17:11:34 | 9. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան։ |