Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 762-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 762-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հաշմանդամություն ունեցող կամ առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների առօրյայի, ներառյալ ուսուցման, զարգացման, զբաղվածության և հանգստի արդյունավետ կազմակերպման ու միջավայրի հարմարեցման համար հատուկ գույքի և պարագաների անհրաժեշտությունը մեծ է Հայաստանում, հատկապես մարզերում: Այդ իսկ նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը «Սորս» հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել է Հատուկ գույքադարանի ներդրման ծրագիրը: Արդյունքում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամը և «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) միջև կնքված «Հատուկ գույքադարանի նվիրաբերության» պայմանագրի հիման վրա՝ Կազմակերպությանը հանձնվել է թվով 96 հատուկ գույք, որը հնարավորություն կտա Կազմակերպության շահառու հանդիսացող, ինչպես նաև Լոռու մարզում բնակվող այլ երեխաներին օգտվել բարձրորակ փայտե և փափուկ գույքից, պարագաներից և տնային հարմարեցումներից՝ շարունակական թերապևտիկ աջակցության և ճիշտ դիրքավորման համար: Նշված ծրագրի շրջանակում Լոռու մարզի առնվազն 50 երեխաներ կօգտվեն Հատուկ գույքադարանի փայտե և փափուկ գույքի պարագաներից, որոնք կարող են օգտագործել երեխայի առօրյային առնչվող ցանկացած վայրում, ներառյալ տանը, մանկապարտեզում, դպրոցում, զարգացման կենտրոնում։ Հատուկ գույքադարանը նաև կարող է ծառայել որպես լրացուցիչ ռեսուրսային անկյուն դրա կարիքն ունեցող երեխաների համար և նպաստել նրանց սահուն անցմանը անկախ կյանքին: Հարցն այն է, որ Կազմակերպության շահառուների մոտ 10 տոկոսն է հանդիսանում հաշմանդումություն ունեցող կամ հատուկ գույքադարանի գույքի կարիք ունեցող երեխա, ուստի մնացյալ գույքը ըստ նպատակի օգտագործման համար նախատեսվում է Կազմակերպությանը տրամադրել լիազորություն՝ տրամադրել հատուկ գույքը նաև ոչ իր շահառու հանդիսացող երեխաներին՝ մշակված համապատասխան ընթացակարգի համաձայն։
Մասնավորապես, նախատեսվում է նշված հատուկ գույքադարանի գույքից տրամադրել ինչպես Կազմակերպության շահառուներին, այնպես էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող ոչ առևտրային կազմակերպություններին՝ վերջիններիս շահառու հանդիսացող, հատուկ գույքի կարիքն ունեցող և Լոռու մարզում բնակվող երեխաներին՝ պայմանագրով սահմանված ժամկետը լրանալու դեպքում Կազմակերպությանը վերադարձնելու պայմանով։ Նշված գործընթացն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն Կազմակերպության ստեղծման Կառավարության որոշման մեջ՝ համապատասխան լրացում և փոփոխություն կատարելով Կազմակերպության նպատակի մեջ։ Բացի այդ որոշակիության տեսանկյունից հստակեցվել է նաև, թե որն է համարվում Կազմակերպության սպասարկման տարածքը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ
- Կազմակերպության նպատակն է նաև աջակցել 2-18 տարեկան երեխաների սոցիալական ներառմանը․
- կազմակերպության սպասարկման և գործունեության տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ։
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի Կազմակերպությանը հատուկ գույքադարանի գույքը տրամադրել ոչ միայն իր շահառուներին, այլ նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող կազմակերպությունների շահառու հանդիսացող երեխաներին։
- Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների կամ ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների կամ ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն չի առաջանում։
- Կապը ռազմավարական ծրագրերի հետ
Բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2020-ի 04 մեգանպատակից՝ հաշվի առնելով այն, որ փոփոխությունը նպաստում է երեխաների նկատմամբ ամբողջական և լիարժեք հոգածության ապահովմանը։
-
Քննարկվել է
02.05.2024 - 20.05.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 1329
Տպել