Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 136-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Նախագծի ընդունումը պայմանավորված է 25.10.2023թ. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-340-Ն օրենքի ընդունմամբ։

2 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները25.10.2023թ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-340-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում 2025թ․ հունվարի 1-ից՝

  • շրջանառության հարկ վճարողներն ազատվում են, մասնավորապես, Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի ձեռքբերման մասով Օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից,
  • շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելու փաստը հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր հարկային ստուգման կամ չափագրման ընթացքում արձանագրվելու դեպքում շրջանառության հարկ վճարողի նկատմամբ սահմանվում է պատասխանատվություն, որը կիրառելի չէ, մասնավորապես, Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի ձեռքբերման մասով։

Արդյունքում 25.10.2023թ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-340-Ն օրենքով կատարված փոփոխություններով սահմանված երկրորդային հումքի մասով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան իրավական հիմք սահմանել։

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումներըՆախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 փետրվարի 16-ի N 136-Ն որոշման նախաբանում՝ սահմանելով, որ որոշումը բխում է  Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 258-րդ, 260-րդ, 263-րդ և 406.1-ին հոդվածներով սահմանված կարգավորումներից։

4․ Կարգավորման առարկանՆախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 փետրվարի 16-ի N 136-Ն որոշման նախաբանն է:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կող­­մից:

7 Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է 25.10.2023թ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-340-Ն օրենքով կատարված փոփոխություններով սահմանված երկրորդային հումքի մասով համապատասխան իրավական հիմք սահմանել։

  • Քննարկվել է

    23.04.2024 - 08.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1683

Տպել