Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման դրույթների համապատասխանեցումն է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու համակարգում կատարվող փոփոխություններին: 

 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Արմենիան Քարդ» ՓԲԸ 18.03.2024թ. N 44/24 գրությամբ տեղեկացվել է, որ ՆՍՊԿ ընկերության նկատմամբ հայտարարած պատժամիջոցների հետ կապված, բանկերի կողմից ռիսկերի համակողմանի վերլուծության արդյունքում, վերջիններս որոշում են կայացրել և դիմել են Արմենիան Քարդ  ընկերությանը՝ իրենց սպասարկման ցանցերում ՄԻՐ քարտերի սպասարկումը կասեցնելու կապակցությամբ: Կասեցումը վերաբերում է նաև իրենց թողարկած ԱրՔա քարտերի սպասարկմանը՝ ՄԻՐ-ի ենթակառուցվածքում: Հավաստագրումների կասեցումն ուժի մեջ կմտնի 29.03.2024, ժամը 23։00-ից։

Հարկ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման համաձայն՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման մասնակիցը Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) հետ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկն է, որի միջոցով վճարվում է կենսաթոշակ:

Այս որոշման N 2 հավելվածի 7-րդ կետի համաձայն՝ Բանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (Սի-Բի-Էյ-Նեթ ֆինանսական տեղեկատվության փոխանակման համակարգ) ծառայությանն է տրամադրում հետվճարի շրջանակներում կենսաթոշակառուների կողմից տվյալ ամսում կատարված անկանխիկ գնումների և վճարումների գործարքների ծավալների վերաբերյալ սույն կարգի N 1 ձևով սահմանված տվյալները՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284‑Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն՝ կողմերն անվերապահորեն ընդունում են, որ բանկը լիազոր մարմնին տրամադրում է հետվճարի շրջանակներում տվյալ ամսում կենսաթոշակառուների կողմից կատարված անկանխիկ գնումների և վճարումների գործարքների ծավալների վերաբերյալ տեղեկատվությունը՝ մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 10-ը։

«Արմենիան Քարդ» ՓԲԸ վերոնշյալ հայտարարության հիման վրա անհրաժեշտություն է առաջացել վերանայել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշմամբ սահմանված՝ անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառման մասնակից բանկերի ցանկը։

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետը համապատասխանեցնել այդ փոփոխությանը և տվյալ ամսում կենսաթոշակառուների կողմից կատարված անկանխիկ գործարքների ծավալների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու պահանջը տարածել միայն միջոցառման մասնակից բանկերի վրա։ 

  • Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ 

  1. Կարգավորման առարկան

Հաշվի առնելով անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման մասնակից բանկերի կազմի հստակեցումը, նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված պահանջը տարածել միայն հետվճարի միջոցառման մասնակից բանկերի վրա։ 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով կհստակեցվի անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շրջանակներում բանկերի ցանկը: 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284‑Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում  ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրից: 

  1. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284‑Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտները և ծախսերը չեն ավելանա:

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2339-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը  

Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման մասնակից բանկերի ցանկի հստակեցումն է: 

 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Արմենիան Քարդ» ՓԲԸ 18.03.2024թ. N 44/24 գրությամբ տեղեկացվել է, որ ՆՍՊԿ ընկերության նկատմամբ հայտարարած պատժամիջոցների հետ կապված, բանկերի կողմից ռիսկերի համակողմանի վերլուծության արդյունքում, վերջիններս որոշում են կայացրել և դիմել են Արմենիան Քարդ  ընկերությանը՝ իրենց սպասարկման ցանցերում ՄԻՐ քարտերի սպասարկումը կասեցնելու կապակցությամբ: Կասեցումը վերաբերում է նաև իրենց թողարկած ԱրՔա քարտերի սպասարկմանը՝ ՄԻՐ-ի ենթակառուցվածքում: Հավաստագրումների կասեցումն ուժի մեջ կմտնի 29.03.2024, ժամը 23։00-ից։

Որոշմամբ հաստատված անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման մասնակիցը Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) հետ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկն է, որի միջոցով վճարվում է կենսաթոշակ (որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետ):

Հաշվի առնելով, որ ծառայության հետ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ քարտապան շահառուներն անկանխիկ գործարքները կատարում են ՄԻՐ ենթակառուցվածքում, ուստի անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառման մասնակից բանկերի ցանկը: 

  • Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ 

  1. Կարգավորման առարկան

Հաշվի առնելով «Արմենիան Քարդ» ՓԲԸ 18.03.2024թ. N 44/24 գրությունը, նախագծով առաջարկվում է որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում հետվճար տրամադրելու համար 2024 թվականի ապրիլի 1-ից հետո դիտարկել այն բանկերին, որոնց ցանկը կհաստատվի ՀՀ կառավարության որոշմամբ (նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետ): 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով կհստակեցվի անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շրջանակներում բանկերի ցանկը: 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում  ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրից: 

  1. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտները և ծախսերը չեն ավելանա:

  

 

  • Քննարկվել է

    22.04.2024 - 08.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1266

Տպել