Լրամշակման փուլում է
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ
-
1 - Կողմ
-
5 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը
Քաղաքացիական պաշտպանության բնագավառի հիմնական նպատակն է ստեղծել անվտանգության և պաշտպանվածության անհրաժեշտ պայմաններ, որոնք ուղղված կլինեն ռազմական դրության ժամանակ մարդկանց անվտանգությանը, հնարավոր վնասների նվազեցմանն ու տնտեսության բնականոն գործունեության ապահովմանը։ Հաշվի առնելով արդի մարտահրավերները և քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական զարգացման կարևորությունը՝ անհրաժեշտություն է առաջացել լրամշակել ոլորտի օրենսդրական դաշտը։
Քաղաքացիական պաշտպանության արդյունավետությունը մեծանում է նրա միջոցառումների նախապատրաստման և անցկացման գործընթացներում քաղաքացիական հասարակության բոլոր շերտերի և բոլոր մարմինների մասնակցության շնորհիվ:
Ելնելով քաղաքացիական պաշտպանության զարգացման միջազգային փորձի վերլուծությունից և նպատակ ունենալով քաղաքացիական պաշտպանությունը աստիճանաբար դարձնել ավելի օպերատիվ, ունակ գործելու ինչպես ռազմական, այնպես էլ խաղաղ պայմաններում անհրաժեշտ է իրականացնել բնագավառը կարգավորող իրավական դաշտի կատարելագործում:
Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինան որպես ռազմական անվտանգության ներքին սպառնալիք սահմանում է. «Հայաստանի Հանրապետության տարածքում և սահմանամերձ շրջաններում արտակարգ իրավիճակների առաջացման սպառնալիքները կամ դրանց առաջացումը, ինչպես նաև պատերազմի հետևանքներից բնակչության պաշտպանության և տնտեսության կայունության ոչ լիարժեք ապահովումը»:
Նշված իրավական ակտերի կատարման ապահովման նպատակով մշակվել է «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
2002 թվականին ընդունված «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սպառիչ և լիովին չի կարգավորում այն հարաբերությունները, որոնք կապահովեն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացումը:
Տնտեսական փոփոխված պայմանները պահանջում են պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների մակարդակներում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների մեխանիզմների հետագա կատարելագործում, քաղաքացիական պաշտպանության հիմքերի և քաղաքացիական պաշտպանության բնագավառում իրավասությունների հստակեցում, կառավարման մարմինների միջև քաղաքացիական պաշտպանության պարտավորությունների սահմանազատում:
Քաղաքացիական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության նպատակը երկրում անհրաժեշտ պայմանների ստեղծումն է, որոնք ռազմական դրության ժամանակ կկանխեն կամ առավելագույնս կնվազեցնեն կորուստներն և վնասները, կպահպանեն տնտեսության կայուն գործունեության համար անհրաժեշտ կազմակերպությունները:
Քաղաքացիական պաշտպանության համակարգը, որպես երկրի ազգային անվտանգության անքակտելի բաղադրիչ, պետք է պատրաստ լինի ռազմական գործողությունների և ահաբեկչությունների ընթացքում օպերատիվ գործողությունների կատարմանը, մասնակցելու արտակարգ իրավիճակներում բնակչության և տարածքների պաշտպանությանը: Նշված հանգամանքների առկայությունը առաջացնում է անհրաժեշտություն «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություն:
«Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը գործող այլ իրավական ակտերին համապատասխանեցնելու և նրանցում լրացումներ կատարելու նպատակով մշակվել են նաև հարակից «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր:
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում կհստակեցվի համայնքի ղեկավարի լիազորությունները արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում։
«Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվում է, որ «Պետական և պետական մասնակցությամբ կազմակերպությունների մասնավորեցման ընթացքում ապաստարանները և հակաճառագայթային թաքստոցները մասնավորեցման ենթակա չեն: Դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացվում են մասնավորեցվող առևտրային կազմակերպությունների գույքի կազմից և հանձնվում Լիազոր մարմնի տնօրինությանը:», ինչը առաջացրել է անհրաժեշտություն կատարել լրացում «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում։
«Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 24-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պատասխանատվության հստակեցման նպատակով կազմվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ։
«Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 30-րդ հոդվածով սահմանված տարածքային կառավարման մարմինների իրավասությունները ««Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով մշակվել է «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:
- Նախագծերի կապը այլ իրավական փաստաթղթերի հետ
Նախագծերը բխում են՝
1) «Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050»-ի Մեգանպատակ 02-ից՝ «Ապահովենք անհրաժեշտ և բավարար պայմաններ՝ Հայաստանի կենսական շահերի պաշտպանության, արտաքին ուժերի ռազմական, տեղեկատվական և կիբեր հարձակումների, ինչպես նաև բնածին, տեխնածին և մարդածին աղետների ռիսկերը կանխարգելելու, պատճառած կորուստները նվազեցնելու և արագ վերականգնվելու համար»։
- Նախագծերը մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել են Ներքին գործերի նախարարության կողմից:
- Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը
Քանի որ նշված օրենքներում առաջարկվող փոփոխությունները կարգավորում են պարտադիր ճանաչման, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ և վարքագծի կանոններ ընդգրկող իրավահարաբերություններ, անհրաժեշտ է այն կարգավորել օրենքով:
Մշակված նախագծերում ավելացվել և հստակեցվել են դրույթներ հիմնական հասկացությունների, քաղաքացիական պաշտպանության խնդիրների, քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական և հիմնական միջոցառումների, քաղաքացիական պաշտպանության ղեկավարման, ՀՀ կառավարության, պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության բնագավառում իրավասությունների վերաբերյալ, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ֆինանսավորմանը վերաբերվող հարաբերությունները:
«Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում ավելացվել է նոր գլուխ. «Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցները» վերնագրով, որը նպատակ ունի կարգավորելու պաշտպանական կառույցների համակարգի, ֆոնդերի կուտակման, ապահովման, պահպանության ֆինանսավորման հետ կապված նախկինում օրենքով չկարգավորված իրավահարաբերությունները:
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով կհստակեցվեն համայնքների ղեկավարների լիազորությունները արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում, կարգելվեն ապաստարանների և հակաճառագայթային թաքստոցների մասնավորեցումը, ինչպես նաև կհստակեցվի «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջները չկատարելու դեպքում պատասնատվության կարգը:
Օրենքների մեջ փոփոխության կատարման արդյունքում կձևավորվեն քաղաքացիական պաշտպանության բնագավառի նորմատիվ իրավական հիմքերը, կկանոնակարգվեն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման հարցերը, այդ թվում`
- բնակչության ազդարարման համակարգի արդիականացումը,
- քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական և հիմնական միջոցառումների նպատակները, իրականացման կարգը, պատասխանատու կատարողները,
- պաշտպանական կառույցների և բնակչության պատսպարման հարաբերությունները,
- պետական, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, Լիազոր մարմնի, քաղաքացիների լիազորությունների շրջանակները,
- քաղաքացիական պաշտպանության ուժերի հիմնումը և գործունեության ապահովումը,
- քաղաքացիական պաշտպանության նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումը:
- Նախագծերի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծերի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսում:
-
Քննարկվել է
22.04.2024 - 07.05.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 1656
Տպել