ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Իրավական ակտի անհրաժեշտությունը
Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հոդվածային տեղաշարժերով, ըստ ոլորտների գումարների տեղաբաշխմամբ, մասնավորապես՝
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
- Հողի հարկ՝ ավելացնել 5600.0 հազար դրամ, հաստատել տարեկան 15600,0 հազար դրամ։
- Գույքահարկ շենք - շինություններից՝ պակասեցնել 5600.0 հազար դրամ, հաստատել տարեկան 5000.0 հազար դրամ:
- Աղբահանության վճարներ՝ ավելացնել 24000.0 հազար դրամ, հաստատել տարեկան 59000.0 հազար դրամ:
ԾԱԽՍԵՐ
- Ընդհանուր բնույթի համայնքային ծախսեր /բաժին 01, խումբ 6, դաս 1/,
այդ թվում՝
- հոդված՝ 4657 /կապիտալ դրամաշնորհներ/, ավելացնել 0 հազար դրամ, հաստատել տարեկան 59000.0 հազար դրամ:
Առկա իրավիճակը
Պայմանավորված Սևան համայնքի առկա ֆինանսական իրավիճակով` կարևորվում են հիշյալ փոփոխությունները, որոնք հնարավորություն կընձեռեն տարեվերջին ունենալ ֆինանսական կայուն վիճակ և ճիշտ բաշխումներ:
Կարգավորման առարկան
Համայնքային բյուջեում փոփոխություններ կատարելու գործընթացն ապահովվում է «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետություն բյուջետային համակարգի մասին» օրենքներով:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Համայնքում ֆինանսական վիճակի կայունություն, համայնքայի տնտեսության պահպանում, «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատանքի բնականոնության ապահովում, աղբահանության վարձավճարների գանձման եկամուտների ավելացում:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք են՝
- համայնքի ղեկավար
- համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին
- «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ
- Բնակավայրերի վարչական ղեկավարներ
-
Քննարկվել է
19.04.2024 - 05.05.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
Դիտումներ` 1360
Տպել