Հիշել նախագիծը

Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

«Փաստաբանության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, որը պետք է ապահովի հանրային պաշտպանի գրասենյակի բնականոն գործունեությունը:

Նշված նորմի և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի այլ կարգավորումներից բխում է, որ թեև հանրային պաշտպանները չեն համարվում հանրային ծառայողներ, սակայն գտնվում են պետության հոգածության ներքո, քանի որ ապահովում են պետության՝ որոշակի անձանց շրջանակի համար անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու պարտականությունը: Գործող օրենսդրությամբ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և (կամ) նրանց ընտանիքի անմիջական անդամներին առողջապահության ծառայությունների, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, հանգստի ապահովման և այլ նպատակներով օգտագործման համար տրամադրում է սոցիալական փաթեթ, իսկ Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված է սոցիալական փաթեթի հատկացման կարգը: Միաժամանակ, Կառավարության նշված որոշմամբ սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում պետական մարմինների, ինչպես նաև պետական կազմակերպությունների աշխատակիցները, ովքեր չեն համարվում հանրային ծառայող կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձ:

Հաշվի առնելով վերջին տարիներին հանրային պաշտպաների ծանրաբեռնվածության զգալի աճը և որակյալ մասնագետների արտահոսքը կանխելու, ինչպես նաև հանրային պաշտպանի գրասենյակի՝ աշխատաշուկայում մրցունակ դիրքերը ամրապնդելու նպատակով անհրաժեշտ  է նախատեսել հանրային պաշտպանների լրացուցիչ սոցիալական և որպես հանրային պաշտպան աշխատանքը խրախուսող այլ երաշխիքներ:

Արդյունքում, հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև հանրային պաշտպաններին պետական մարմինների աշխատակիցներին համարժեք սոցիալական երաշխիքներով ապահովելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում ներառել հանրային պաշտպաններին, ինչպես նաև հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին և տեղակալներին:

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում ներառել նաև հանրային պաշտպաններին, ինչպես նաև հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին և տեղակալներին

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման՝ հանրային պաշտպաններին, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին և տեղակալներին սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում ներառելու արդյունքում վերջիններիս համար կստեղծվեն լրացուցիչ սոցիալական երաշխիքներ՝ հնարավորություն տալով հատկացվող գումարն օգտագործելու որոշակի հստակ նպատակային՝ այդ թվում առողջապահական ծառայություններ ստանալու նպատակով:

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների նվազեցման կամ ավելացման մասին.

Նախագծի ընդունումը արդյունքում  պետական բյուջեից կպահանջվեն լրացուցիչ միջոցներ՝ տարեկան 5 184 000 դրամի չափով:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծն ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  • Քննարկվել է

    18.04.2024 - 03.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1497

Տպել